Կարևոր է նաև բացահայտել Փաշինյանի և Հակոբյանի պատկերացումները կրթություն կոչվող բարդագույն և բազմաշերտ երևույթի վերաբերյալ։ Նրանք արդյոք իսկապե՞ս հասկանում են, թե ինչի մասին են խոսում։ Կարծում եմ՝ ոչ, նրանք համընդհանուր կրթությունը առաջնահերթություն չեն դիտարկում։ Ոչ էլ փորձում են Հայաստանի տնտեսությունը, կառավարման համակարգը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը համալրել որակյալ նոր կադրերով։
Վստահաբար նրանք հասկանում են, որ ուսյալ և լուսավոր միջավայրում իրենք մրցունակ չեն կարող լինել։ Գիտակցում են, որ կրթված միջավայրում իրենք դատապարտված են գաղափարական ջախջախման։ Այսինքն, նրանց պատկերացրած կրթությունը կապ չունի իրական կրթության հետ և նախատեսված է սպասարկելու իշխանության գավառական, պարզունակ ծրագրերը։
Լենինյան տերմինաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ընդամենը փորձում են մշակութային հեղափոխություն իրականացնել։ Այսինքն կրթություն եզրույթի տակ նրանք առաջին հերթին նկատի ունեն գաղափարախոսական պատրաստվածությունը, ինչը ենթադրում է հանրային զանգվածներին ադապտացնել իրենց թելադրած աշխարհայացքին և աշխարհընկալմանը։ Այսինքն, Փաշինյանի նպատակն է նոր մարդ կերտել, որը կհավատա իր քաղաքական կրոնին և քաղաքացիական հավատալիքներին։
Թերևս հենց դա է պատճառը, որ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մեջ ներգրավվել է հատկապես ՔՊ-ի քարոզչական այրուձին, մարդիկ, որոնք կապ չունեն գիտության, կրթության և հատկապես մանկավարժության հետ։ Նրանց առաքելությունն է հասարակությանը ներկայացնել փաշինյանական քաղաքական կրոնի սյուները, որոնք են՝
ա) մենք պետություն չենք ունեցել,
բ) Ղարաբաղը էն գլխից հանձնված էր,
գ) Փաշինյանը պայքարում է հանուն ինքնիշխանության և անկախության,
դ) Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ոչնչի հետ կապ չունեն, նախարարներն ու քաղաքապետերն են մեղավոր,
ե) կայսրությունն է գրել մեր պատմությունը,
զ) թուրքերը մեղավոր չեն ցեղասպանության համար, քանի որ ռուսների սադրանքով հայերը դավաճանել են և այլն։
Պոպուլիզմի արդեն իսկ դասական խաղի կանոններով էլ փաշինյանական համայնքը պետք է շրջապատված լինի թշնամիներով, որոնք են՝ թալանչիներն ու ռուսները։ Նրանք բոլորը միասին միջանցք են ուզում։
Սա է փաշինյանական կրթությունը, նրանք ուզում են գլխիվայր շուռ տալ Հայաստանն ու հայաստանցուն։ Այս ամենի հիմքում պետության կեղծ պաշտամունքն է, հիշողությունից և ազգային գիտակցությունից զուրկ անդեմ ու անանցյալ քաղաքացին։ Համարյա homosoveticus-ի պես, պարզապես հայկական գավառական մեկնաբանությամբ։
Կարպիս Փաշոյան