Փաշինյանը համաձայն է Ալիևի առաջ քաշած պահանջների հետ
✔️Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում էսկալացիայի ռիսկը նվազագույնի է հասնում, «Արմենպրեսի» հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը:
✔️Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար գաղափարն ընդունելի է մեզ համար: Պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատև աղբյուր դարձնելով:
✔️ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարին ՀՀ վերաբերմունքը կառուցողական է։ Եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում նաև Ադրբեջանը, և նրա մղումը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ:
@ArmeniaSputnik