Postlar filtri


🇮🇷🇺🇸 Իրանը չի գնա ուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք շարունակում են ճնշման և սպառնալիքների քաղաքականությունը Թեհրանի դեմ, ասել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ուղերձ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը կնախընտրի Իրանի հետ գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ։

@ArmeniaSputnik


ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարը 2 մլն դրամի գույք է հափշտակել

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկի վարորդ Գ. Դ.-ին և պահեստապետ Կ. Ա.-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել:

Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

@ArmeniaSputnik


ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով` կանանց միջազգային տոնի առթիվ։

Համապատասխան կարգադրությունը երեկ ստորագրել է Ալեն Սիմոնյանը։

@ArmeniaSputnik


Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունն առաջին անգամ կմասնակցի Իսրայելի Միջերկրական ծովի շելֆում գազի հետախուզմանը։

@ArmeniaSputnik


Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և փոխշահավետ գործակցության հարցեր են քննարկել ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը, Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ Արկադի Տոնոյանը և ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին:

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Ինչ նվեր չէին ցանկանա ստանալ կանայք Մարտի 8–ին և որն է նրանց համար ամենատպավորիչ նվերը, @ArmeniaSputnik–ը փորձել է պարզել Երևանի փողոցներում հանդիպած կանանցից և աղջիկներից։


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Այս թեման ՀՀԿ–ն չի սկսել. ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակում որոշում է կայացվել տարանջատվել ընդդիմադիր ՀՀԿ–ից,–@ArmeniaSputnik–ի եթերում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը

«Եթե քեզ վրա հետևողականորեն ուղիղ ու բացահայտ քար են նետում, դու չես կարող քեզ ջայլամի տեղ դնել, գլուխդ կոխել հողը ու ասել, որ ոչինչ չի կատարվում։ ՀՀԿ–ն առնվազն վերջին տարիներին առաջնորդվել է զրո ամբիցիա սկզբունքով` ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության սկզբունքով։ ՀՀԿ–ն ու անձնապես ես մշտապես եղել ենք այն քաղաքական ու պետական ընդդիմադիր գործիչների կողքին, որոնք դրա կարիքն ունեցել են` լինի ՀՀ 2–րդ նախագահը կամ փողոցային սովորական ակտիվիստ։ ՀՀԿ–ն երբեք վերմակն իր վրա չի քաշել»։


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Տիեզերագնացների առաջին ջոկատի համար 3000 հավակնորդներից մեկ տարվա ընթացքում ընտրվեցին 20-ը։
Հետո 8 հոգի հեռացան. ոմանք առողջական խնդիրների պատճառով, ոմանք էլ` կարգապահական։

1960 թվականի մարտի 7-ին ՌՕՈւ գլխավոր հրամանատարի հրամանով ՌՕՈւ Տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնի ունկնդիր տիեզերագնացների պաշտոնին նշանակվեցին առաջին 12 օդաչուները։

Ոմանք ստիպված եղան շատ երկար սպասել իրենց թռիչքին։

Բորիս Վոլինովը Յուրի Գագարինի հետ նույն օրը առաջին ջոկատի անդամ դարձավ, սակայն իր առաջին թռիչքը կատարեց միայն 1969 թվականին, արդեն № 1 տիեզերագնացի մահից հետո։

Նա բոլորից երկար մնաց տիեզերագնացների ջոկատում` մինչև 1990 թվականի մայիսի 30-ը։

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
ՀՀ իշխանությունների ամբողջ փիլիսոփայությունը մեկն է. տակը` չոր, փորը` կուշտ,–@ArmeniaSputnik–ի եթերում ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարցում ՀՀ իշխանությունների պահվածքին

«Պուտինն իր ասուլիսի ժամանակ հռետորական հարց հնչեցրեց` Երևանում գերիներին սպասո՞ւմ են, իսկ այստեղից` զրո արձագանք։ Եթե սպասելիս լինեին, ապա ամեն ինչ կանեին, որ այդ մարդիկ Երևանում լինեին, ոչ թե Ռուբեն Վարդանյանի դեմ ավել–պակաս խոսեին` թե ինչ գործ ուներ Արցախում։ Նրա օրինակն ամենալավն է հերքում Նիկոլ Փաշինյանի այն հիմար թեզը, թե դպրոցը պետք է երեխաներին սովորեցնի կյանքը վայելել։ Դպրոցը պետք է սովորեցնի հայրենիքին ծառայել։ Ինքն ամենաշատը կարող էր կյանքը վայելել, իրանց թվում է` գնացել էր Արցախ, որ հետո էլ կյանքը Բաքվի բանտում անցնի՞»։


Հայ մարմնամարզուհի Միլենա Ասրիյանը Մոսկվայում նվաճել է գեղարվեստական մարմնամարզության՝ Ալինա Կաբաևայի գավաթի առաջնության բրոնզե մեդալը:

Մրցումներին մասնակցել են ՌԴ-ի, Հայաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների մարմնամարզիկներ:

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Գործընկերը մի բան է, դաշնակիցը ՝ բոլորովին այլ. ԱԺ նախկին փոխնախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Ոչ ոք չի ասում, որ պետք է կտրել բոլոր կապերը, @ArmeniaSputnik-ի մամուլի կենտրոնում ասաց Էդուարդ Շարմազանովը։ Անհրաժեշտ է աշխատել և ԱՄՆ նոր վարչակազմի, և Բրյուսելի հետ, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ են։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, թուրք - գլոբալիստական ծրագրի իրականացումն է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնելու նպատակով։ Սակայն դա ներկայացվում է որպես պայքար այն բանի համար, որ երկիրը չդառնա «Ռուսաստանի գուբերնիա»։ «Գուբերնիա» դառնալն ի՞նչ է: Երբ քո երկիրն ամենաէժան գազն է ստանում ՌԴ-ից կամ երբ դու միակ երկիրն ես ԱՊՀ-ում, որն ունի ռուսական «Իսկանդեր», իսկ երկիր միլիարդավոր դոլարներ են մտնում ԵԱՏՄ-ում գտնվելու շնորհի՞վ:


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները
պահանջում են, որ քաղաքապետարանը չեղարկի որոշումը, որով իրենց 50–60 տարվա հնությամբ շենքերի արանքում 12– հարկանի նոր շենք է կառուցվում

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա խորհրդական Կամո Արեյանի հետ։

@ArmeniaSputnik


Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հղած իր ուղերձում առանձին ներողություն է խնդրել Արցախի ՊԲ փոխնախարար Դավիթ Մանուկյանի կնոջից

▪️Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ` ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:

▪️Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով...իմ կարծիքով` մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը:

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Լյոխ լավ ա լինելու. Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից

▫️Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք:

▫️Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է:

▫️Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ:

▫️Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին:

@ArmeniaSputnik


Գումարը կուղղվի բարեգործությանը կամ իշխանավորների՝ այժմ նորաձև ինքնակրթությանը. Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից պատմեցին, թե ինչպես կվարվեն դատարանում հաղթելու դեպքում:

Գրիգոր Իսկանդարյանի խոսքով՝ իրենք դիմել են դատարան քաղաքացիների կողմից բազմաթիվ խնդրանքներից հետո, իսկ հայցվոր է դարձել ինքը՝ որպես քաղաքապետի հորը դուր չեկած չարաբաստիկ «Օպելի» սեփականատեր:

Իսկանդարյանը կոչ արեց այդ մակնիշի մեքենաների մյուս սեփականատերերին ևս բարոյական փոխհատուցման պահանջով դիմել դատարան:

@ArmeniaSputnik


Սա վտանգավոր պահվածք է. Արման Թաթոյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունների գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը

«Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ»,–գրել է ՀՀ նախկին ՄԻՊ–ը:

@ArmeniaSputnik


Սիրիայի նոր իշխանությունների և Ասադի կողմնակիցների միջև բախումների հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ, հայտնում են ԶԼՄ-ները։

Տեղեկություններ կան նաև, որ թուրքական ստորաբաժանումները մտել են Սիրիա։

@ArmeniaSputnik


Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկին չեն վտարի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Մինչև հաջորդ տարվա հունվար Երևանը կունենա 2 տարվա պարտք, սակայն արդեն եղել են դեպքեր, երբ երկրները պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով, նշել է դիվանագետը։

Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է 2024 թվականի փետրվարից։

@ArmeniaSputnik


Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ՈւԵՖԱ-ում «մարդ ունենալ», և այդ մարդը հայկական ֆուտբոլին մեծապես վնասած Մելիքբեկյանն է, գրում է «Հրապարակը»

Մինչ ֆուտբոլասերները պահանջում են նրա հրաժարականը, ՀՖՖ նախագահն ամեն ինչ անում է ՈւԵՖԱ-ի գործկոմում ընտրվելու համար։

Գործկոմի կազմը 7 անձից է կազմված, այժմ հավակնում է 10 թեկնածու: Ընտրությունը կայանալու է ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Ի դեպ, գործկոմի անդամները տարեկան 200 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանում:

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
🌞Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։

Ծանոթացեք մարտի 7-ի եղանակային կանխատեսումներին։⤴️

@ArmeniaSputnik

20 ta oxirgi post ko‘rsatilgan.