The Geopolitics / Գեոպոլիտիկա


Kanal geosi va tili: Butun dunyo, Ruscha
Toifa: Siyosat


🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Связанные каналы  |  Похожие каналы

Kanal geosi va tili
Butun dunyo, Ruscha
Toifa
Siyosat
Statistika
Postlar filtri


🇺🇸🇩🇪 Իլոն Մասկը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել է ոչ կոմպետենտ ապուշ։


Մարդը, որտեղ էլ էլ լինի, ինչ բնագավառում էլ լինի, դա կլինի որևէ կոլեկտիվ, կլինի որևէ շրջապատ, կլինի քաղաքականություն, իրեն պետք է պահի այնպես, որ վաղը ինչ-որ տեղ իր մասին խոսք գնա, հպարտորեն կարողանաս ասել, որ ճանաչում ես տվյալ մարդուն, կարգին մարդ է, սկզբունքային մարդ է և այլն։

Իշխանությունները դրանք անցողիկ են, սիրելիներ, բայց թե ով իրեն ինչպես է պահել, դա հո հիշելու ենք, դա հո մնայուն է։


Արծրուն, դու ինձ ճանաչում ես, գիտես, որ ես էլ քեզ եմ ճանաչում ու շատ բան գիտեմ քո մասին։

Պաշտպանության նախկին նախարարները, որոնց շնորհիվ մարդ ես դարձել, քո համար ամեն ինչ արել են, ամեն ինչ, ամեն մեկից մի բան ստացել ես, Սեյրան Մուշեղիչից մինչև Վիգեն Սարգսյան ու Դավիթ Տոնոյան։ Ինձ մոտ հարց է առաջանում, թե հիմա Աննային նման ձևով քծնելով, դու ի՞նչ ես ուզում ստանաս։ Չար լեզուներն ասում են, որ փորացավդ գեներալի կոչումն ու նոր պաշտոնն է, որը վիզ ես դրել Աննայի միջոցով ստանաս։

Քո արածը, քո պահվածքը դա տղամարդուն, առավել ևս զինվորականին հարիր չի։ Հավատա, որ անգամ Աննան է ծիծաղում քեզ վրա։

Դու վաղը ո՞նց ես նայելու էն տղեքի աչքերին, որոնց կողքն ես եղել ժամանակին, որոնց հետ սեղան ես նստել, որոնք քեզ աճեցրել ու հասցրել են էս օրվան։ Ես էլ հո ներկա եմ լինելու, թե ոնց են մի երկու քաղցր խոսք ասելու ու դու էլ ոնց ես գլուխդ կախելու, որովհետև դու հիմա զբաղված ես ընդամենը քծնանքով։

Ես նախկին բոլոր նախարարներին էլ մեղադրում եմ, որ էս տեսակին տեղ են տվել ու աճեցրել են։ Պետք էր հասկանալ, թե կողքներդ ովքեր են։


🔴 Բացահայտում Թաթուլ Հակոբյանից

2022 թվականի ապրիլի 8-ին Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ադրբեջանի կազմում ինտեգրվելու հարցը: Քննարկվող տարբերակներից է եղել

Армянонаселенные территории Нагорного Карабаха

ձևակերպումը:

Արցախի խորհրդարանի խմբակցությունները, սակայն, վիժեցրեցին այն:

Հնարավո՞ր էր Արցախի բնիկներին պահել իր հայրենիքում 2020-ի աղետից հետո: Ես հավատում եմ, որ, այո, հնարավոր էր:

Նոր տարում կխոսեմ այս մասին առավել մանրամասն:


🇬🇧🇺🇸🇺🇦🇷🇺 The Times. ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Մեծ Բրիտանիան փորձում է իր ձեռքը վերցնել Ուկրաինային աջակցության առաջնորդությունը։


🇮🇷🇷🇺 2025 թվականի սկզբին Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա` բանակցությունների։


🇫🇷 Ֆրանսիայի արտաքին պարտքը հատել է 3,303 տրիլիոն դոլարի շեմը։


Հավատարիմ մնա քո էությանը
նոր ամբողջովին էլեկտրական Macan

Պաշտոնական ներկայացուցիչ՝
Porsche Երևան
Ծովակալ Իսակովի 32/1

Ad by Native Network

Իմանալ ավելին


🇺🇸🇸🇾 Այսօր ամերիկյան պատվիրակություն է ուղևորվել Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նոր իշխանությունների հետ։


Tatev Hayrapetyan dan repost
Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Խաղաղությունն, իրականում, այնքան մոտ չէ, որքան միջազգային հանրությանը փորձում է ներշնչել Նիկոլ Վովաևիչը», սա ադրբեջանական քարոզչական հեռուստաընկերության մեկնաբանությունն է Փաշինյանի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին։ Մինչ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանի զավթողական ու ագրեսիվ նպատակները կոծկելու համար, Լեռնային Ղարաբաղի հարցում փաստացի ընդունում է ու պատրաստ է ամրագրել խնդրի «լուծման» ագրեսիվ մեթոդը՝ դրանով իսկ մե՜ծ խնդիրներ ստեղծելով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, ադրբեջանական կողմը բաց տեքստով ասում է, որ ոչ մի թուղթ չի ստորագրելու․․․

Փաշինյանի «խեղճիզմի», միակողմանի զիջումների, մեր պետական ու անհատական իրավունքներից հրաժարվելու ողջ քաղաքականությունը տապալված է, Ալիևը թուղթ չի ստորագրելու, ավելին՝ նոր պահանջներով է հանդես գալիս։ Սրանք հստակ արձանագրելու փոխարեն ՀՀ իշխանությունները շարունակում են փափուկ բարձ դնել ոչ միայն մեր հանրության, այլև միջազգային գործընկերների գլխի տակ՝ ասելով, որ մոտ են թղթի ստորագրմանը․․․


Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը:

Սաթիկ Սեյրանյան

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը հայկական մեդիան կոչել էր «աղբանոց» այն բանից հետո, երբ իր մասնակցությամբ կոռուպցիոն սխեմաների մասին բացահայտումներ էր արվել։


🇺🇸🇺🇦🇷🇺 Ժամանակն է, որ ուկրաինացիները որոշեն՝ շարունակու՞մ են պայքարը, թե՞ նստում են բանակցությունների սեղանի շուրջ։

Էնթոնի Բլինքեն


Խաղաղությունը նախ եւ առաջ ուժերի բալանսն է: Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին մենք, որպես հանրություն, սկսեցինք վերաբերվել «հաշվապահությամբ», թվաբանորեն՝ այսքան կետ +, այսքան կետ՝ - : Մինչդեռ, այդ գործընթացը եւ դրա հեռանկարները մենք պետք է չափենք իրերի դրությամբ, ուժերի բալանսով: Ուժերի բալանսն է ձեւավորում խաղաղության միջավայր, որը եւ կարող է արտացոլվել որեւէ փաստաթղթում: Բալանսի վրա չհիմնված ոչ մի փաստաթուղթ չի լինի կենսունակ:

Իսկ բալանսի չափումը մենք պետք է սկսենք մեր ներքին կյանքից, մեր ներքին հարաբերություններից, կառավարման արդյունավետությունից, տնտեսությունից, մեր երկրի հանդեպ ներդրումային հետաքրքրության ձեւավորումից, եւ «հազար ու մի» այդպիսի գործոններից, որպեսզի կարողանանք ձեւավորել դրանց արտաքին-դիվանագիտական եւ պաշտպանական գոնե միջնաժամկետ կապիտալիզացիայի հիմք:

Հակոբ Բադալյան


Ակնհայտ է, որ երբ Ադրբեջանում խոսում են Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցման մասին, նկատի ունեն հատուկ նշանակության ադրբեջանցիների։ Այսինքն, դրանք լինելու են դիվերսանտներ Հայաստանի տարածքում։

Հակոբ Բադալյան


Tatev Hayrapetyan dan repost
⚡️🔥ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ հայտարարությունների մասին, որոնք աննկատ մնացին մեր տեղեկատվական դաշտում

Տևական լռությունից հետո երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը որոշեց արձագանքել Ադրբեջանի պետական հեռուստաընկերության կողմից ԱՄՆ դեմ տարվող քարոզչությանը։

Նշեմ, որ այս կիրակի օրը ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը ԱՄՆ-ին թիրախավորող հերթական ռեպորտաժում նշում էր, որ Բլինքենի կոչը Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա աճող ճնշումները, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը մերժել է ԱՄՆ միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում։ Նրանք Բլինքենի քայլը անվանել էին «namərdlik», որը բառացի թարգմանվում է «տմարդություն»։

Այս ռեպորտաժից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասված էր․ «Ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ կառավարության կողմից ճնշումների վերաբերյալ միջազգային քննադատությունը մի բանի արդյունք է. փաստ է, որ գրեթե երեք տասնյակ լրագրողներ և բլոգերներ ձերբակալվել են 2023 թվականի նոյեմբերից: «Վախկոտություն» (Az TV-ի կիրառած «տմարդություն» բառը նկատի ունեն) է արդյոք հարցնել, թե ինչու: Թե՞ այստեղ իրական «վախկոտ» արարքը ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է։ Մեդիագրագիտության շաբաթ է. չմոռանաք փնտրել տարբեր տեղեկատվական աղբյուրներ, կասկածի տակ դնել խոսույթները և զգոն լինել մոլորության մեջ չընկնելու համար»։

Դեսպանատան հայտարարությունն անպատասխան չմնաց։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հանդես եկավ հետևյալ պատասխանով․ «Չմոռանանք, որ իրական «վախկոտությունն» այն է, երբ ԱՄՆ-ում «հայտնի, ազնիվ և անաչառ» ներկայացված կազմակերպությունները սուտը մատուցում են որպես ճշմարտություն և օգտագործում են մարդու իրավունքները որպես պատրվակ աշխարհաքաղաքական նպատակների համար։ Ադրբեջանի հասցեին ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները, չնայած այն հանգամանքին, որ այս երկիրը միջազգային ասպարեզում ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց միևնույն ժամանակ անտեսում է մարդու բազմաթիվ իրավունքներ, երկակի ստանդարտների վառ օրինակ են։

Քննադատությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե քննադատող կողմի մտադրությունները մաքուր են, իսկ բարոյական սկզբունքները՝ բարձր: Անցյալի սխալներից դասեր քաղելը ապագայում հաջող քայլերի նախապայմանն է
»։

Կարծում եմ ԱՄՆ-ն ուշացել է իր արձագանքներում, ես հասկանում եմ, որ իրենք չեն ուզում փոխհրաձգության մեջ մտնել ադրբեջանական կողմի հետ, բայց Ալիևի քաղաքականությունն այսօր հստակ ուղղվում է ԱՄՆ-ի դեմ, ԱՄՆ-ն ու Արևմուտքը ներկայացվում են որպես ապագա հնարավոր էսկալացիաների «պատասխանատուներ», կիրառվում են քարոզչական տարբեր գործիքներ ԱՄՆ-ին «դեմոնիզացնելու» համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ադրբեջանի ղեկավարության կողմից տարվող այս հետևողական քաղաքականությունը չնկատել, հնարավոր չէ․․․




Եւ Ո՞Վ է տարածել այս «ցնցող» վերնագրով տեսանյութը։ Իհարկե, Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» օրաթերթը։ Էլ ո՞վ կարող էր հայկական լրատվադաշտում նման բան անել։

Թագուհի, մեկա մնացիր մուտիտ անող էլի։


Ես կարծում եմ, որ ուսուցիչը դեռ շատ մեղմ է վարվել տվյալ իրավիճակում։ Պետք էր տվյալ աշակերտին ոտքերի տակ գցել պարզապես ու սատկացնել, հետո էլ նույն բանը աներ նրա ծնողի հետ, որ նման անդաստիարակ վիժվածքի է արտաթորել այս աշխարհ։


Համացանցում տարածվում է «ցնցող» վերնագրով մի տեսանյութ․ «Տաշիր քաղաքի դպրոցներից մեկում ուսուցիչը հարվածել է երեխաներին և մտցրել պահարան»։

Նայում ես տեսանյութը, ակնհայտ է դառնում, որ տվյալ աշակերտը լկտիություն է իրեն թույլ տալիս, լկտի պահվածք, անարգանք ուսուցչի նկատմամբ։

Հիմա գլուխը ո՞ր պատին տա տվյալ ուսուցիչը։ Այսինքն, մենք թույլ ենք տալի՞ս, որ աշակերտները ինչ ասես անեն դպրոցներում, իրենց ինչպես ուզեն պահեն ու եթե ուսուցչի նյարդերը տեղի տան, ապա մենք բոլորս արդեն գիտենք մեղավորին՝ ուսուցիչ։

Արդյո՞ք սա ճիշտ է։ Ես գտնում եմ, որ ՈՉ։


🔴🇦🇲 Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը

Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։

Այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել աշխատանքի և անձնական կյանքի բալանսը՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջապահական խնդիրները՝ հատկապես սրտանոթային հիվանդությունները և հոգեկան լարվածությունը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը, ինչպես ցույց են տալիս միջազգային փորձն ու ուսումնասիրությունները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։

20 ta oxirgi post ko‘rsatilgan.