Խաղաղությունը նախ եւ առաջ ուժերի բալանսն է: Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին մենք, որպես հանրություն, սկսեցինք վերաբերվել «հաշվապահությամբ», թվաբանորեն՝ այսքան կետ +, այսքան կետ՝ - : Մինչդեռ, այդ գործընթացը եւ դրա հեռանկարները մենք պետք է չափենք իրերի դրությամբ, ուժերի բալանսով: Ուժերի բալանսն է ձեւավորում խաղաղության միջավայր, որը եւ կարող է արտացոլվել որեւէ փաստաթղթում: Բալանսի վրա չհիմնված ոչ մի փաստաթուղթ չի լինի կենսունակ:
Իսկ բալանսի չափումը մենք պետք է սկսենք մեր ներքին կյանքից, մեր ներքին հարաբերություններից, կառավարման արդյունավետությունից, տնտեսությունից, մեր երկրի հանդեպ ներդրումային հետաքրքրության ձեւավորումից, եւ «հազար ու մի» այդպիսի գործոններից, որպեսզի կարողանանք ձեւավորել դրանց արտաքին-դիվանագիտական եւ պաշտպանական գոնե միջնաժամկետ կապիտալիզացիայի հիմք:
Հակոբ Բադալյան