Թուրքիան հասկանում է Ադրբեջանի անհանգստությունը՝ կապված Հայաստանի հետ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆիդանի խոսքով՝ «Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ միմյանց կողքին են եղել»։
Բայրամովն իր հերթին հայտնել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է «տարածաշրջանային անվտանգության, սիրիական նոր իշխանություններին Թուրքիայի աջակցության հարցերը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հաքան Ֆիդանի Ադրբեջան այցի մասին։ Նրան
ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։