EconoMood


Kanal geosi va tili: Armaniston, Armancha


Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ

Связанные каналы  |  Похожие каналы

Kanal geosi va tili
Armaniston, Armancha
Statistika
Postlar filtri


📈 ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է 2024թ․ նոյեմբեր ամսվա ՀՀ մակրոտնտեսական զարգացումների ամփոփագիրը, համաձայն որի՝ պետական բյուջեի եկամուտների աճն առաջանցիկ է ծախսերի համեմատ։

📉 Նոյեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 195․4 մլրդ դրամ (աճը՝ 11․5%), իսկ ծախսերը՝ 216․2 մլրդ դրամ (նվազումը՝ 1․3%`պայմանավորված համեմատելի ժամանակահատվածի բարձր բազայով)։

📊 Պետական բյուջեն հունվար-նոյեմբերին եղել է պակասուրդային։ Նոյեմբերին ծախսերը եկամուտներին գերազանցել են 20․7 մլրդ դրամով, իսկ հունվար-նոյեմբերի պակասուրդը կազմել է 232․2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62․7 մլրդ դրամի համեմատ։

Ամփոփագիրն ամբողջությամբ՝ Minfin.am


📊 Economood-ի հաղորդմամբ՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2024թ․ դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

📈 2024թ․ դեկտեմբերին Հայաստան այցելել է 130 հազար 148 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 132 հազար 709-ի համեմատ։

📊 2024թ․ դեկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43․1%), Վրաստանից (13%) և Իրանից (8․4%):


🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում աշխատանքի շուկայի ցուցանիշները 2024թ. նոյեմբերին։

📈 2024թ. նոյեմբերին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 786 հազ. 970 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.9%-ով:

💰 Միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ. նոյեմբերին կազմել է 291 հազ. 61 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.2%-ով, իսկ 2024թ․ հոկտեմբերի համեմատ՝ 5․3%-ով: Տարեկան կտրվածքով ինչպես ոչ պետական, այնպես էլ պետական հատվածում աշխատավարձերի չափն ավելացել է՝ համապատասխանաբար 7․4% և 1.5%:

📈 Նշենք, որ 2024թ. նոյեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%:


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
🔹 «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունն իրականացում է ֆինանսավորում «Սոցիալական ներդրումային ֆոնդի» շրջանակներում։

▫️ Ֆինանսավորման համար կարող են դիմել բիզնեսները կամ ստարտափները, որոնք առաջարկում են լուծումներ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական կամ բնապահպանական խնդիրներին։

Հասանելի է 2 ֆինանսավորման հնարավորություն՝
1️⃣ Ուղղակի ներդրում կապիտալում՝ մինչև 50 հազ․ դոլար, նախատեսված է սկսնակ ընկերությունների համար, որոնք գտնվում են զարգացման վաղ փուլում,
2️⃣ Փոխառություններ մինչև 30 հազ․ դոլար, նախատեսված է առնվազն 1 տարի գործող փոքր սոցիալական ձեռնարկությունների համար։

Ավելին՝ C-quadrat-ampega.am


🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում արդյունաբերության ծավալի դինամիկան 2024թ. նոյեմբերին:

📉 2024թ.-ի նոյեմբերին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է շուրջ 274.2 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 19%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.5%-ով:

📊 ՀՀ-ում 2024թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ՝
✔️էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +14.8%,
✔️ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ +7․9%,
Մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալները նվազել են՝ համապատասխանաբար 24.4%-ով և 6.9%-ով:


‼️ Ովքե՞ր պետք է 2025թ․ ներկայացնեն հայտարարագիր

▪️ 2024թ. հաշվետու տարվա համար մինչև 2025թ. մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների նոր խմբեր։

⁉️ Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան 1 անգամ՝ Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով:

▪️Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն:

Ավելին՝ Src.am


📊 2025թ. հունվարի 10-ի դրությամբ՝ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 13 մլրդ 700 մլն ՀՀ դրամ կամ առաջին եռամսյակի հաստատված ցուցանիշի 2․4%-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ նվազել է 65.9%-ով կամ 7 մլրդ դրամով, 2023թ․ ցուցանիշը գերազանցել է 1.2%-ով կամ 0.2 մլրդ դրամով, 2022թ․ ցուցանիշից պակաս է 76.1%-ով կամ 4.2 մլրդ դրամով։

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակ


🔎 Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 14-ին տեղի է ունեցել 36․9 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

🔹 Մասնավորապես, AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով նոր թողարկված և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 70 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 36․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 46․6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9671%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9․0% է:

🔹 Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Աղբյուրը՝ Armenia Stock Exchange


📍 Նոր հնարավորություններ ՔՅՈւԱՐ կոդերով վճարումների համար

‼️ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ և փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025թ․ հոկտեմբերի 1-ից։

🔹 Առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում, մեկ միասնական ՔՅՈւԱՐ կոդի միջոցով, հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն։ Սա նշանակում է, որ այլևս պետք չէ անհանգստանալ, թե որ հավելվածն օգտագործել. վճարումը կդառնա պարզ, հարմար և հասանելի։

📌 Կարգավորման նոր մոտեցումը նպատակ ունի՝
▫️ հեշտացնել և արդյունավետ դարձնել ՔՅՈւԱՐ կոդերով վճարումների գործընթացը,
▫️ խրախուսել անկանխիկ վճարումների տարածումը,
▫️ նպաստել ֆինանսական ծառայությունների առավել ներառական և մատչելի միջավայրի ձևավորմանը։

▪️ Տվյալ կարգավորումը վերաբերում է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ կոդերին և չի տարածվում ապրանքային ՔՅՈւԱՐ կոդերի վրա (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ կոդերը)։

ՀՀ ԿԲ


📈 2024թ․ հունվար-հոկտեմբերին ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023թ․ հունվար-հոկտեմբերի մակարդակի համեմատ աճել է 4․4%-ով։

Աճ է նկատվել Միության անդամ բոլոր երկրներում՝
🇦🇲 Հայաստանում՝ 11․7%,
🇧🇾 Բելառուսում՝ 6․2%,
🇰🇬 Ղրղզստանում՝ 5․3%,
🇷🇺 Ռուսաստանում՝ 4․4%,
🇰🇿 Ղազախստանում՝ 2․6%։

Աղբյուրը՝ Рассказываем о ЕАЭС


📊 2024թ․ նոյեմբերին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 82 մլրդ 476․6 մլն ՀՀ դրամ, իսկ հունվար-նոյեմբերին՝ 567 մլրդ 22․5 մլն դրամ, որոնք աճել են՝ համապատասխանաբար 11․6%-ով և 14․9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ 2024թ. նոյեմբերին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 42․5%, տրանսպորտին՝ 17․8%, էլեկտրականությանը, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարմանը՝ 14․7%, մեծածախ և մանրածախ առևտրին՝ 4%։

📈 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 39 մլրդ 413․5 մլն դրամ, որոնք աճել են 35․4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։


🏠 2024թ․ նոյեմբերին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 21 հազ․ 30 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 2․3%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել 4․9%-ով:

📈 Նոյեմբերին անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 5 հազ․ 185 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 13․8%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել 2․8%-ով:

📈 Շարունակել են աճել Երևանում անշարժ գույքի շուկայական միջին գները․ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել են 4․8%-ով, իսկ 2024թ․հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով։

📊 Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 966 վարձակալության գործարք, որը տարեկան կտրվածքով աճել է 3․5%-ով։


📌 2025թ. կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։

Ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել ՄՍԾ իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով՝
▪️ անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
▪️ ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ սոցիալական ապահովության քարտը կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք,
▪️ ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),
▪️ տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
▪️ ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

ՀՀ ԱՍՀՆ


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
🇦🇲 Հայաստանում տնտեսական աճը վերադարձել է հավասարակշռված մակարդակի՝ վերջին տարիներին բարձր մակարդակներից հետո (տարեկան միջինում 10․5%)։

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբաններն ընթացիկ տարվա համար հանդես են եկել կանխատեսումներով, համաձայն որոնց՝

🔹 Կանխատեսվում է 5․5% իրական ՀՆԱ-ի աճ՝ պայմանավորված վերջին 1․5 տարվա ընթացքում տոկոսադրույքների նվազեցմամբ, բյուջետային քաղաքականության խթանմամբ, ինչպես նաև արտահանման աճով։

🔹 Գնաճը կգտնվի 3․1% մակարդակում՝ պայմանավորված պարենի համաշխարհային գների աճի վերականգնմամբ։

🔹 2025թ․ վերջի դրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կսահմանվի 7%` պայմանավորված առաջին կիսամյակում տոկոսադրույքի նվազեցման ցիկլի ավարտով և գնաճի ՀՀ ԿԲ նպատակային միջակայքում (3±1%) գտնվելով։

Աղբյուրը՝ ЕАБР


📊 2024թ. դեկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1․5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1%: Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ)։

🌾 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2024թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 2%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 2․3%-ով:

📉 Ոչ պարենային ապրանքների շուկայում 2024թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակը նվազել է 1․8%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ:

📈 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2․5%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:

🔹 2024թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 0․3%-ով։


📌 ՀՀ-ում խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024թ․ հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր.

🔹 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 99 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 24.8 մլն դրամ տուգանք,

🔹 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 338.2 մլն դրամ տուգանք։

ՀՀ ՊԵԿ


🔎 «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանն իր «Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցություն․ հնարավորություններ և ակնկալիքներ» վերնագրով հոդվածում անդրադարձել է ՀՀ-ՉԺՀ առևտրատնտեսական կապերի ուսումնասիրությանը՝ վերլուծելով հիմնական ցուցանիշները՝ առևտրաշրջանառություն, ներդրումներ, զբոսաշրջություն, դրամական հոսքեր և այլն։

📈 «Համաշխարհային տնտեսությունում օրեցօր աճում է Չինաստանի դերը, հետևաբար, մեծ կարևորություն է ստանում ՀՀ տնտեսական քաղաքականության օրակարգում ՉԺՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումը»։

📊 ՀՀ և ՉԺՀ տնտեսական կապերի տարեցտարի բարելավման և զարգացման արդյունքում վերջինս Հայաստանի թվով 3-րդ առևտրային գործընկերն է։ Գործընկեր երկրների տնտեսական հարաբերությունները բնութագրող ցուցանիշների վերլուծությունից պարզ է դառնում, որ չնայած ավելի քան 30 տարի շարունակ ՀՀ-ՉԺՀ տնտեսական համագործակցությանը՝ առկա ներուժը լիովին չի օգտագործվում։

Հոդվածն ամբողջությամբ՝ Orbeli.am


📍 ՀՀ ՖՆ-ն տեղեկացնում է, որ պետական պարտատոմսերի առցանց ձեռքբերման գործընթացն այժմ արդեն էլ ավելի արագ, հեշտ և հասանելի է:

✅ Գանձապետական պահառու համակարգի gp.minfin.am նոր հարթակը հնարավորություն է տալիս մի քանի հրամանների միջոցով ներդրում կատարել պետական պարտատոմսերում:


📌 Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը

✅ Ծրագրի մեկնարկից սկսած կենսաթոշակային քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալներն ու շահառուների թիվը գրեթե յուրաքանչյուր ամիս գրանցել է նոր՝ ավելի բարձր ցուցանիշներ։ Ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար, 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստացել է միջինում շուրջ 4,190 դրամ հետվճար։

▪️ ԱՍՀՆ-ն հիշեցնում է, որ 2024թ. սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12%` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

▫️ Հետվճարից կարող են օգտվել նաև ԼՂ հայրենակիցները։

ՀՀ ԱՍՀՆ


📊 Հայաստանի ֆոնդային բորսան դեկտեմբերին գրանցել է երբևէ ամենաշատ արժեթղթերի ցուցակումը։

Ավելին՝ Armenia Stock Exchange

20 ta oxirgi post ko‘rsatilgan.