ԲԵՎԵՌ / ПОЛЮС / BEVER


Kanal geosi va tili: ko‘rsatilmagan, Ruscha


Ազգային-Ժողովրդավարական Բևեռն ազգային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների շուրջ հասարակական֊քաղաքական համախմբում է։

Связанные каналы  |  Похожие каналы

Kanal geosi va tili
ko‘rsatilmagan, Ruscha
Statistika
Postlar filtri


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Надвигающуюся трагедию нужно предотвратить. Какие шаги необходимы в Сюнике и Ваойц Дзоре?

🔴 youtu.be/bw4i8jpW5PY


ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունն իր այցն ավարտեց մի շարք կարևոր հանդիպումներով։

Մասնավորապես, դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպել են պաշտպանության նախկին նախարարի, ինչպես նաև Պահպանողական կուսակցության մի ազդեցիկ պատգամավորի հետ, ով սերտորեն հետևում է Ռուսաստանի չարամիտ գործունեությանը տարածաշրջանում։

Օրվա ընթացքում պատվիրակության անդամներն հարցազրույց են տվել Մեծ Բրիտանիայի խոշոր տպագիր և առցանց լրատվամիջոցներից մեկին՝ իրենց դիտարկումները ներկայացնելով Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանում նրանց խամաճիկային վարչախմբի վերաբերյալ։

Վերջում ԱԺԲ պատվիրակությունը եզրափակիչ հանդիպում է անցկացրել Լոնդոնում ԱԺԲ-ի խորհրդատուների հետ՝ շնորհակալություն հայտնելով նրանց այս բեկումնային այցը կազմակերպելու ջանքերի համար: Քննարկվել են հետագա քայլերը։

Բևեռի պատվիրակությունը հունվարի 17-ին կվերադառնա Վաշինգտոն՝ կարևոր միջոցառումներ իրականացնելու ԱՄՆ մայրաքաղաքում։

Դրանց մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

17 հունվարի, 2025թ․, Լոնդոն

t.me/NatDemAlliance


Press Release

January 16, 2025. The NDA delegation visiting London wrapped up its stay with a series of important engagements. Specifically, Amb. Ara Papian and Dr. David Grigorian met with a former Minister of Defense as well as a Conservative Party MP, who follows Russia's malign activities in the region closely.

Members of the delegation also gave an interview to a major UK print and online publication focusing their remarks on Azerbaijan, Russia, and its puppet regime in Armenia.

On the onset, the team held a concluding meeting with NDA's advisers in London to thank them for their efforts in organizing this groundbreaking visit and to discuss next steps.

The NDA delegation will be returning to Washington tomorrow for some important follow-up activities in the US capital, which we will report on soon.

January 17, 2025, London

t.me/NatDemAlliance


British Armenian Humanitarian Group

London 16/01/2025 Meeting of the Armenian Community with distinguished politicians DR DAVID GRIGORIAN (USA) & ARA PAPIAN (Armenia) about the challenges facing Armenia in 2025, the importance of the third power both in Armenia as well as Diaspora.

They briefed the audience about their recent official meetings in USA and UK with high ranking politicians, MPs, Lords, British national press and think tanks.
Many had come to this exclusive meeting from London but also from Essex, Sussex, Cambridgeshire, Wales, Hertfordshire, Surrey, Birmingham and elsewhere.

The audience joined in a lively Q&A about their strategic solutions to tackle existential challenges in Armenia and forthcoming projects for strengthening Armenia - West political relations.

We wish them all the success in their tireless efforts to stregthen cooperation also with Britain and their lifelong commitment to the Armenian independence and statehood.


Հայտարարություն

Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայացքները և գործունեությունը մեր գաղափարներին հակոտնյա համարելով հանդերձ, Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակով Հայաստանը տեսնելը նրա համար ընդունելի սցենար լինելը եւ նրա կողմից դրա բարձրաձայնումը դատապարտելով, միաժամանակ, գտնում ենք որ նրա, ինչպես նաև Արցախի ղեկավարների ազատազրկումը եւ դատավարությունը Ադրբեջանի բռնապետի կողմից պետք է դատապարտվի եւ գնահատվի որպես հակահայկական քաղաքականության բաղադրիչ։

Ռուբեն Վարդանյանը և անխտիր բոլոր հայ գերիները պետք է ազատվեն եւ վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն։

Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի խորհուրդ
16 հունվարի 2025 թ․

t.me/NatDemAlliance


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Հունվարի 20-ից հետո Նիկոլը Վաշինգտոնի աջակցությունից կզրկվի. Վահե Գասպարյան

🔴
youtube.com/live/iko2a4PfzaQ


Հունվարի 20-ից հետո Նիկոլը Վաշինգտոնի աջակցությունից կզրկվի. Վահե Գասպարյան

🔴 t.me/NatDemAlliance?livestream
🔴 youtube.com/live/iko2a4PfzaQ


ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

15 հունվարի, 2025թ․ Միացյալ Թագավորություն այցելած Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ։

Մասնավորապես, դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպել են Համայնքների պալատի անդամների և իշխող Լեյբորիստական կուսակցության ու Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության խորհրդարանական աշխատակիցների հետ։

Քննարկումները կրկին վերաբերել են Ադրբեջանի կողմից բխող անվտանգային սպառնալիքներին, Արցախից հայ փախստականների ճակատագրին, Հայաստանի տնտեսության, պաշտպանության և քաղաքականության վրա Ռուսաստանի վերահսկողությանը, ինչպես նաև Փաշինյանի ռեժիմի քաղաքականությանը, որը խոչընդոտում է Հայաստանի պաշտպանության հնարավորությունների և ներուժի զարգացմանը։

Երեկոյան պատվիրակության անդամները մասնակցել են մասնավոր ընդունելության, որտեղ հանդիպել են Լեյբորիստական կուսակցության ակտիվիստների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հանդիպումները կշարունակվեն վաղը։

2025 թվականի հունվարի 16, Լոնդոն

Լուսանկարում՝ դեսպան Պապյանը և դոկտոր Գրիգորյանը Լոնդոնի հայտնի Goring հյուրանոցի առջև, որի մուտքի վրա ծածանվում են ուկրաինական դրոշներ. տարածված երևույթ Լոնդոնի կենտրոնում։


Press Release

January 15, 2025. The NDA delegation visiting the United Kingdom continued meeting with various stakeholders.

Specifically, Amb. Ara Papian and Dr. David Grigorian met members of the House of Commons and parliamentary staffers representing the ruling Labour Party and the Democratic Unionist Party.

The discussions once again focused on security threats from Azerbaijan; plight of Armenian refugees from Artsakh; Russia's control of Armenia's economy, defence, and politics; and Pashinyan regime's policies that undermine Armenia's defence capabilities and development potential.

In the evening, members of the delegation attended a private reception, where they met with Labour Party activists and former senior government officials.
Meetings will continue tomorrow.

January 16, 2025, London

Photo caption: Amb. Papian and Dr. Grigorian in front of London's famous Goring Hotel that proudly displays Ukrainian flags, a common thing in central London these days.


Այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 20:00-ին կայանալիք Ամենշաբաթյա ասուլիսի հյուրն է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

Ձեր հարցերը մեր հյուրին կարող եք հղել նախապես գրառման մեկնաբանություններում, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում:

Տեղեկացնում ենք, որ ուղիղ եթերի ժամանակ կարող եք Ձեզ հուզող հարցերն ուղղել նաև Բևեռի Telegram-ալիքի միջոցով:

Հղումը ստորև՝ t.me/NatDemAlliance?livestream


❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ -ամերիկյան Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին

Ողջունում ենք ԱՄՆ-ի կառավարության նախաձեռնած հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած քայլ, ցանկացած փաստաթղթի ստորագրում և ցանկացած համագործակցություն։ Այս առումով հատկապես կարևորում ենք Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի (Strategic Partnership Commission Charter) ստորագրումը Վաշինգտոնում, 2025թ․ հունվարի 14-ին։
Սակայն անհրաժեշտ ենք համարում կատարել որոշ պարզաբանումներ, քանի որ ակնհայտ է, որ ՀՀ-ը կոլոբորացիոն վարչակազմը, որը վաղուց ապացուցել է, որ հետաքրքրված է բացառապես իր իշխանության պահպանմամբ, փորձում է այս աշխատանքային իրադարձությունը վերածել քարոզչական տոնախմբության։

Փաստաթղթի բնույթը

Հստակեցման համար նշենք, որ ստորագրված փաստաթուղթը՝ Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգը (Strategic Partnership Commission Charter), պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ չէ (non-binding document): Այն չի հանդիսանում ռազմավարական համագործակցության միջպետական համաձայնագիր։
Սա միմիայն միջգերատեսչական աշխատանքային խմբի, այսպես ասած՝ հանձնաժողովի կանոնակարգ է՝ Charter:

ԱՄՆ-ը պետքարտուղարն իր խոսքում նշեց փաստաթղթի նպատակը, որ է․ «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով» (We’re establishing our U.S.-Armenia Strategic Partnership Commission):
Այսինքն՝ փաստաթուղթը միտված է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմանը (որը խիստ ցանկալի է) և դրա կանոնակարգմանը։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ավելի բարձր մակարդակի նախադեպերը․

Կարևոր է նշել, որ նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի բարձր և ընդգրկուն ձևաչափեր են ունեցել։ Օրինակ՝ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի (Millennium Challenge Corporation) շրջանակում 2006թ․-ից սկսած՝ Հայաստանը ստացել է տարեկան $235 միլիոն դոլարի աջակցություն։

Ռազմական համագործակցություն․

ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (Partnership for Peace) ծրագրի շրջանակում (1994թ․-ից) Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունեցել է բավականին ընդգրկուն ռազմական համագործակցություն։

Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական իշխանության պահպանման առաջնահերթությունը ստիպում է նրան գործել դերում և ցանկացած պահի շարժվել ներգործող ամենամեծ ուժի ազդեցությամբ։ Բարեբախտաբար այսօր այդ ներգործությունը ամենամեծն է մեր ապագա ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ից, ինչի արդյունքում մենք ստացանք դրական այս քայլը։

Հատկանշական է, որ Բևեռի կանխատեսումները Ռուսաստանի թուլացման և հեռացման վերաբերյալ բոլորիս աչքի առաջ են, ինչի արդյունքում առաջացող անվտանգային վաակումը լրացնելու շտապող Թուրքիային զսպելու համար Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվումը մեր տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունի։ Այդ օրակարգի կյանքի կոչմանն են ուղղված եղել Բևեռի վերջին տարիների լոբբիստական աշխատանքները և այս թեպետ ոչ մեծ հանգրվանը ողջունելի իրադարձություն է։

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը օգտագործելով այս փաստաթղթի ստորագրման հանգամանքը սկսել է իր ընտրապայքարը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների նման կարևոր ոլորտը վերածելով քարոզչական միջոցառման։

Անհրաժեշտ է համարժեք գնահատել այս իրադարձության բնույթը և ներկայացնել այն առանց չափազանցությունների։

Հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը պահանջում է պատասխանատու մոտեցում, սեփական երկրի ազգային շահերը գիտակցող և պաշտպանող առաջնորդություն, ինչի հետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը աղերս չունի։

Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի խորհուրդ
16 հունվարի 2025 թ․

t.me/NatDemAlliance


ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Թագավորությունում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը 2025թ․ հունվարի 14-ին մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ է ունեցել։

Օրվա ընթացքում Բևեռի ներկայացուցիչները՝ դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը, հանդիպել են հետևյալ պաշտոնյաների հետ․

• ԱԳ նախարարի նախկին հատուկ խորհրդատուի,

• Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող թերթի՝ The Daily Mail-ի, ինչպես նաև աշխարհի առաջատար լրատվական կայքերից մեկի բարձրաստիճան ղեկավարի,

• Խոշոր կենտրոնամետ աջ արտաքին քաղաքականության վերլուծական կենտրոնի գործադիր տնօրենի,

• Պահպանողական կուսակցության պատգամավորի և նախկին կառավարության նախարարի,

• Պահպանողական կուսակցության պատգամավորի և նախկին անվտանգության նախարարի։

Հանդիպումներին հաջորդել է ԱԺԲ պատվիրակության պատվին կազմակերպված ընթրիքը Լորդերի պալատում, որին մասնակցել են Լորդերի պալատի անդամ, Լեյբորիստական կուսակցության նախկին պատգամավոր և կառավարության նախարար, ինչպես նաև այլ հյուրեր։

ԱԺԲ-ի զրուցակիցները կարևորել են պատվիրակության կողմից ներկայացված տեղեկությունները Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Փաշինյանի ռեժիմի ներքաղաքական քայլերի վերաբերյալ:

Հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Բևեռին իրենց տեսլականը ներկայացնելու Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներում։

Հանդիպումները կշարունակվեն վաղը։

15 hունվարի 2025թ․, Լոնդոն

Լուսանկարում․ Դեսպան Պապյանը և դոկտոր Գրիգորյանը Միացյալ Թագավորության խորհրդարանի շենքում՝ Լորդերի պալատում, արքայական գահի առջև։


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Никол, ты забыл, как отправлял войска для защиты Асада, чтобы они сражались против США?». Ара Папян

🔴 youtu.be/7IxdHNmQjy0


PRESS Release

On January 14, 2025, the NDA delegation visiting the United Kingdom held a series of high-profile meetings and engagements. Throughout the day, the NDA representatives Amb. Ara Papian and Dr. David Grigorian met with the following officials:

• A former special adviser to Foreign Secretary;
• A senior executive at The Daily Mail, the bestselling UK newspaper and one of the top global news websites;
• An Executive Director of a major center-right foreign policy think-tank;
• A Conservative Party MP and former Cabinet Minister; and
• A Conservative Party MP and former Security Minister.
The meetings followed by a dinner hosted at the House of Lords in honor of the NDA delegation, with guests including a member of the House of Lords, a former Labor Party MP and cabinet minister, among other guests.

NDA's interlocutors appreciated the opportunity to be briefed by the delegation regarding Armenia's security challenges and internal political maneuvering by the Pashinyan regime and expressed their strong commitment to helping NDA share their vision for Armenia with the policymaking community in the UK.

Meetings will continue tomorrow.

January 15, 2025, London

Photo caption:
Amb. Papian and Dr. Grigorian in front of the King’s Throne in the Hoise of Lords, in the Houses of the UK Parliament.

t.me/NatDemAlliance


Մի պարզաբանման անհրաժեշտություն

Հայ իրականության մեջ քչերն են, որ իմ չափ ներդրում են ունեցել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։

Տասնամյակներ շարունակ ես աշխատել եմ այս հարցի շուրջ՝ տպագրելով հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հոդվածներ, հանդես եմ եկել հազարավոր ելույթներով և դասախոսություններով ամբողջ աշխարհում։

ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ ունեցել եմ հարյուրավոր հանդիպումներ ու քննարկումներ։ Տպագրել եմ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող կարևորագույն արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ (անգլերեն բնօրինակով և երեք լեզվի թարգմանությամբ)։ Ես եմ եղել ՀՀ ԱԳՆ ԱՄՆ բաժնի առաջին աշխատակիցը՝ 1991թ․ նոյեմբերից։

Այս ամենն իրականացրել եմ բացառապես սեփական համոզմունքներով՝ հաճախ անվճար և անգամ իմ անձնական միջոցներով։ Դրա համար շնորհակալության փոխարեն պարբերաբար ենթարկվել եմ զրպարտությունների և հալածանքների։

Սա գրեցի միայն ցույց տալու համար, որ քչերն են իմ չափ շահագրգռված եղել և մնում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմամբ ու ընդլայնմամբ։ Հետևաբար, քչերն ունեն բավարար իրավունք և գիտելիք՝ այս հարաբերությունների մասին անաչառ ու հիմնավորված խոսելու։

Կանոնակարգի ստորագրման կարևորությունը․
Նախ, ողջունում եմ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած քայլ, ցանկացած փաստաթղթի ստորագրում և ցանկացած համագործակցություն։

Այս առումով հատկապես կարևորում եմ Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի (Strategic Partnership Commission Charter) ստորագրումը Վաշինգտոնում, 2025թ․ հունվարի 14-ին։

Սակայն անհրաժեշտ եմ համարում անել որոշ պարզաբանումներ, քանի որ ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են այս աշխատանքային իրադարձությունը վերածել քարոզչական տոնախմբության։

Փաստաթղթի բնույթը․
Հստակեցման համար նշեմ, որ ստորագրված փաստաթուղթը՝ Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգը (Strategic Partnership Commission Charter), պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ չէ (non-binding document): Այն չի հանդիսանում ռազմավարական համագործակցության միջպետական համաձայնագիր։ Սա միմիայն միջգերատեսչական աշխատանքային խմբի, այսպես ասած, հանձնաժողովի կանոնակարգ է՝ Charter:

ԱՄՆ պետքարտուղարն էլ իր խոսքում ճիշտ նշեց փաստաթղթի նպատակը. «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով» (We’re establishing our U.S.-Armenia Strategic Partnership Commission):

Այսինքն, փաստաթուղթը միտված է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմանը (որը խիստ ցանկալի է) և դրա կանոնակարգմանը։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ավելի բարձր մակարդակի նախադեպերը․
Կարևոր է նշել, որ նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի բարձր և ընդգրկուն ձևաչափեր են ունեցել։ Օրինակ՝ Հազարամյակների մարտահրավերների (Millennium Challenge Corporation) շրջանակում, 2006թ․-ից սկսած, Հայաստանը ստացել է տարեկան $235 միլիոն դոլարի աջակցություն։

Ռազմական համագործակցություն․
ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (Partnership for Peace) ծրագրի շրջանակում (1994թ․-ից) Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունեցել է բավականին ընդգրկուն ռազմական համագործակցություն։

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է իր ընտրապայքարը, բայց չի կարելի հայ-ամերիկյան հարաբերությունների նման կարևոր ոլորտը վերածել քարոզչական միջոցառման։ Անհրաժեշտ է համարժեք գնահատել այս իրադարձության բնույթը և ներկայացնել այն առանց չափազանցությունների։

Հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը պահանջում է պատասխանատու մոտեցում և սա պետք է մնա զուտ ռազմավարական համագործակցության, այլ ոչ թե ներքաղաքական շահարկումների թեմա։

Արա Պապյան
Բևեռի խորհրդի անդամ


Եվ հիմա ամենակարևորը

Եթե Հայաստանում առկա են հասարակական քաղաքական շրջանակներ, որոնք կարծում են, որ Բևեռը բավականաչափ շեշտը ներազգային միասնության վրա չի դնում (այդտեղից դիմադրության ռեսուրս ստանալու համար), այլ արտաքին պայմանների ապահովման, ապա կարծում եմ, որ այդ շրջանակների առաջնային խնդիրը պետք է լինի ներազգային երկխոսություն գեներացումը և հնարավոր բոլոր ուժերին միասնական հարթակում ընդգրկելու ջանքերը։ Եվ այստեղ իմ մոտ նոր հարցեր են առաջանում․

1. Ես չեմ ճանաչում որևէ ուժ, որը Բևեռում հավաքված ազգային գործիչների չափ փորձած լինի ներազգային երկխոսություն իրականացնել (զավեշտալիորեն բառացիորեն այս օրերին էլ է դա անում)՝ ազգային գաղափարների և շահերի հիման վրա դիմադրության նպատակով։

2. Ինչու՞ է նման փորձերի ժամանակ ազգային ռեսուրսի համախմբան ջատագովները դիրքը մերժողական:

3. Քանի՞ անգամ է որևէ ազգային ծրագրով որևէ ազգային շրջանակ ինքը մոտեցել Բևեռին և փորձել համախմբման առաջարկ կատարել:

4. Բևեռի մասնակիցները տասնամյակից առաջ ներազգային համախմբման, Ազգ-բանակ կոնցեպտով դիմադրության և այս բաների հետ առնչվող ռազմավարական հայեցակարգերով են հանդես եկել, գաղափարներ, որոնք այսօր էլ արդիական են և անգամ նախանձախնդրորեն պաշտպանվում են տարբեր շրջանակների կողմից։ Էդ ինչպե՞ս է , որ Բևեռը ազգային ռեսուրսը թերագնահատում է:

5. Անվտանգության խորհրդի քարտուղարի հրապարակային խոստովանության համաձայն Հայաստանը այսօր գոյություն ունի ԱՄՆ-ի կատարած զանգերի շնորհիվ (Ջերմուկի ագրեսիան եթե չկանգնեցվեր մենք այսօր այս բաների մասին Երևանում չէինք կարող խոսել)։ Իսկ առհասարակ վերջին տարիներին Հայաստանը Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերով վերածվել է մոխրագույն զոնայի, որտեղ որևէ ազգային ինսիտուտ գոյություն չունի, ամբողջ ռեսուրսը կենտրոնացված է ռուսաթուրք օլիգարխիայի ձեռքերում, առկա է դավաճանական գեներալիտետ և կառավարություն։ Կառավարությունը ամենաբարձր մակարդակով մերժում է որևէ համապարփակ անվտանգային ծրագրի ներդնումը երկրում։ Արդյո՞ք այս իրավիճակում որևէ ողջախոհ մարդ կարող է իրեն թույլ տալ խոսել ԱՄՆ-ի ազդեցության երկրորդական լինելու մասին, երբ դա միակ և բացառիկ գործոնն է այսօր, որը թույլ չի տվել և դեռևս թույլ չի տալիս ռուսների և թուրքերի կողմից Հայաստանի կլանումն ու նոր ցեղասպանությունը։

Առանց այդ էլ երկար ստացվեց, կարելի է անվերջ գրել այս թեմայի մասին։

Բայց ավելի լավ է ոչ թե գրել, այլ հանդիպել, զրուցել, համախմբվել։ Ես երկրորդի կողմնակիցն եմ։

Վահագն Ավագյան
Բևեռի խորհրդի խոսնակ

t.me/NatDemAlliance


Այս օրերին Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ակտիվորեն աշխատանք է տանում Վաշինգտոնում և Լոնդոնում` փորձելով փոխարինել թշնամու կողմը անցած կոլոբորանտ իշխանություններին հայ ժողովրդի շահերի պաշտպանության հարցում։

Բնականաբար մենք չենք սպասում, թե երբ արտաքին որևէ խաղացող այնքան նախանձախնդիր դառնա Հայաստանի փրկությամբ, որ ինքը գա դեպի մեզ՝ առաջարկելով համագործակցություն։ Թե ինչ է պատրաստվում ստորագրվել ՀՀ-ը կառավարության հետ և թե ինչ էական հետևանք կարող է այդ նախաձեռնությունը (ակնհայտ է, որ նախաձեռնությունը ԱՄՆ-ից է գալիս) ենթադրել հայության համար դժվար է ասել։

Դժվար է առաջին հերթին աշխարհաքաղաքական բազմաթիվ անորոշությունների պատճառով, որոնցից ամենագլխավորը ԱՄՆ-ի նոր վարչակազմի գալն ու Արևմուտք-Իրան հնարավոր նոր միջուկային համաձայնությունն է։

Այս անորոշությունների համատեքստում է գործում Բևեռը` փորձելով իրավիճակից հայ ժողովրդի համար առավելագույնը ստանալ։

Այս ֆոնին առանց Բևեռի անունը տալու կրկին ակտիվացել է «ազգային թե արևմտամետ» կեղծ բանավեճը։ Կեղծ երկու պատճառով․

1. Այդ երկու հասկացությունները համեմատելի չեն։ Մեկը բնորոշում է պետության էությունը, մյուսն այդ պետության գոյության հնարավորության և բնականոն կենսագործունեության անհրաժեշտությունից բխող աշխարհաքաղաքական նախընտրելի ուղղությունը։

2. Բևեռի պատկերացումները հայ ժողովրդի առաքելության վերաբերյալ դուրս են «արևմտամետ, ռուսամետ, թուրքամետ կամ չինամետ» չափումներից։ Ավելին, մենք այն համոզմանն ենք, որ հայության հազարամյակների առաքելությունը եղել և մնում է մեծ քաղաքակրթությունների երկխոսության ապահովումը, ինչի կարիքը չափազանց նկատելի է մեր անհանգիստ օրերում և դա նույնպես պատահական չէ։ Ցանկացած միջնորդ անհրաժեշտաբար պետք է վայելի երկու հակադրվող կողմերի վստահությունը, իսկ նման վստահություն ձեռք բերելը, երբ խոսքը գնում է ոչ թե անձերի այլ քաղաքակրթությունների մասին, բացառապես հազարավոր տարիների առաքելության հետևանք է։

Արևմուտքի (Արևմտյան քաղաքակրթություն) և Իրանի (Իսլամական քաղաքակրթություն) անհրաժեշտաբար բացվող երկխոսությունը հայ ժողովրդի դարավոր առաքելության վերստանձման հնարավորություններ է բացում, ինչի իրականացման համար հայությանը անհրաժեշտ է իր առաքելությունը ճանաչող ազգային կառավարություն, որը դաշնակցային կապեր պետք է ունենա երկու կողմերում էլ։

Ի՞նչը պետք է սկզբում արվի, հա՞վը թե ձուն է առաջին, ո՞րն է կառքը, ո՞րն է ձին, այս համեմատությունները անտեղի են դառնում։ Առաջինը պետք է լինի ինքնորոշումը, ինքնաճանաչումը, Աստծուց տրված առաքելության գիտակցումը, իսկ մնացած տեխնիկական հարցերում որպես մարդիկ միշտ էլ սխալներ ենք թույլ տալու, հերթականություններ ենք խախտելու, տեսականը չիմանալով` սխալներից ենք սովորելու, քննադատություններ ենք լսելու, ընդունելու ենք կամ գուցե ոչ և գնալու ենք առաջ։

Կարդալ ավելին…


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Алиев и Пашинян действуют синхронно против Армении. Как их остановить?». Геворг Сафарян

🔴
youtube.com/live/bpI2Mr6sLfI


Сейчас в прямом эфире очередной выпуск «Вечернего подкаста Полюса».

Наш сегодняшний гость член НДП Геворг Сафарян.

Тема выпуска: «Алиев и Пашинян действуют синхронно против Армении. Как их остановить?».

Вы можете задать интересующие вас вопросы, оставив их в комментариях к данной записи.

🔴
Ссылка стрима в Telegram: t.me/NatDemAlliance?livestream
🔴 Трансляция в YouTube: youtube.com/live/bpI2Mr6sLfI


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Режим Никола в штыки принимает наши контакты с западными партнёрами. Ара Папян

🔴 youtu.be/fXsXdkA0QJ8

20 ta oxirgi post ko‘rsatilgan.