Aysor.am News from Armenia


Kanal geosi va tili: Armaniston, Armancha


News from Armenia
Send all your questions to info@aysor.am

Связанные каналы  |  Похожие каналы

Kanal geosi va tili
Armaniston, Armancha
Statistika
Postlar filtri


Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով գնալու են Սահմանադրական դատարան։
«Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից»,- ասաց նա:


Բագրատ Սրբազանն այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց` քաղաքական դաշտում «չարամտորեն գործողների ամենանողկալի» հայտարարություններին չի արձագանքելու:

Սրբազանը դիմեց ժողովրդին. «Ժողովուրդ, այս հարթակից ձեզ մի անգամ խաբել են ու ամենածանր ձևով են խաբել ու հենց այդ պատճառով ենք մենք հիմա հրապարակում, որ այդ ստերի դեմն առնենք։

Ինձ երբեմն խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ` սկսած սոցիալական հարցերից, վերջացրած պաշտոնների նշանակմամբ, սակայն ես, առաջին հերթին, ինքս ինձ չեմ խաբի»,- հայտարարեց նա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ






Բագրատ Սրբազանը կոչ է անում դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հասցեին ուղղված վիրավորանքները:

Նա ասաց, որ շատ մեծ հարգանքով է վերաբերվում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել է՝ նա իր ուսուցիչն է։

«Միքայել Սրբազանի հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք ընդունում եմ որպես անձնական. դադարեցրեք»,- նշեց Բագրատ Սրբազանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ




Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Ոմանք փորձում են ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ` Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին, Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Արշակ Սրբազանի խոսքով` երկիրը կործանման հասցնող իշխանությունը կորցնում է կապը Աստծո հետ:

«Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը»,- նշել է Մայր Աթոռի դիվանապետը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Շվեյցարացի զբոսաշրջիկները տպավորված են Գեղարքունիքով: Նրանք այցելել են Մարտունի, եղել Ներքին Գետաշեն գյուղում: Ամենից շատ տպավորված են սնունդով, ասում են` շատ համեղ է:

«Գեղարքունիքի մարզը տուրիստական տեսանկյունից նման է չտաշված ադամանդի, պետք է հղկել»,- ասում է Տիգրանը, ով զարգացնում է տուրիզմը Մարտունիում:

Ականջը կշոյի, երբեմն էլ, գուցե, շոկահարի Մարտունու բարբառը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Այսօր հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը:

Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հեծանիվ է վարել Երևան-Էջմիածին-Երևան ճանապարհին. հեծանիվով անցել է 50 կիլոմետր ու հայտարարել` «կեցցե’ հեծանիվը»:


Իրանի արտգործնախարարը, որն այցելել է Լիբանան և Սիրիա, նախազգուշացրել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին։

«Իմ այցը Դամասկոս և Բեյրութ ազդակ է, որ Իրանը ցանկացած պարագայում կշարունակի օգնել դիմադրության ուժերին՝ Իսրայելի դեմ պայքարում»,- մասնավորապես, ասել է Աբաս Արաղչին։

Նա նաև նշել է՝ Իրանը ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ «․․․ Ավելի ուժեղ, քան եղել է մինչ այս և ավելի լայնածավալ»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Նիկոլ Փաշինյանը Փարիզում դռնփակ նիստի է մասնակցել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Բրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրամիության երկրներից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար, հայտնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ




Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչում։

Նրան հատուկ կրծքանշան են հանձնել և շնորհավորել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ռազմական գործողություններում ևս մեկ բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն սահմանել։

Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, ուկրաինական կողմը կորցրել է մինչև 755 զինծառայող։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և արդեն անդամակցության հայտ է ներկայացրել, հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։

«Շատ շահագրգռված ենք»,- ասել է նա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


«Ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը։

Պատահական չէ, որ այս օրերին նույն հռետորաբանությամբ և նույն թեզերով Հայաստանի գործող իշխանությունները և նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդվող բոլոր անհատների և կառույցների դեմ»․ Իշխան Սաղաթելյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

20 ta oxirgi post ko‘rsatilgan.