HAYELI.AM


Kanal geosi va tili: Armaniston, Armancha


Հայկական բոլոր կարևոր լուրերը կուտակվում են այստեղ։

Связанные каналы  |  Похожие каналы

Kanal geosi va tili
Armaniston, Armancha
Statistika
Postlar filtri


🔴Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ հարձակման հետևանքները «Միրատորգ» կայանատեղիի վրա Դոմոդեդովոյում. ամբողջությամբ այրվել է ավելի քան 20 ավտոմեքենա։ Զոհվել է պահակը, ով այդ պահին գտնվել է մեքենայի մոտ։


‼️ Վնուկովո եւ Շերեմետեւո օդանավակայաններում աշխատանքը դադարեցված է. ինքնաթիռներ չեն ընդունում եւ չեն ուղարկում:


❗❗❗Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը զանգվածաբար հարձակվել են Ռուսաստանի վեց շրջանների վրա։ Միայն Մոսկվայի մարզում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Մոսկվայի մարզում մեկ մարդ է զոհվել և երեքը վիրավորվել։ Վնասվել է առնվազն 7 բնակարան


Դատում են, որովհետև հայ են. Բեռլինում գերիների ազատ արձակման պահանջով ակցիա է իրականացվել

#FreeArmenianHostages բողոքի ակցիան Բեռլինում կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ապօրինի դատավարությունների դեմ


Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների

Այսօր նախատեսվում է Ուկրաինայի նախագահի հանդիպումը թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։


Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը

Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նա 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել, այնուհետև դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։


«Ռուբեն Վարդանյանը ճչում է՝ ինչ է կատարվում մեր հայ ռազմագերիների հետ Բաքվում»․ Մանե Թանդիլյան




❗️Լաթաքիայում տեղի ունեցան ալավիների ընդվզումներ, որի մասին շատ քիչ ինֆորմացիա կա: Ի պատասխան այդ ընդվզումների, իշխանությունները Լաթաքիա ուղարկեցին, այսպես կոչված, սիրիական բանակի ստորաբաժանումներ, Tert.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը

«Այդ «սիրիական բանակը» ուղարկել է հենց երկրի իշխանությունը, որ այնտեղի դրությունը հանգստացնի: Մինչդեռ դրանք իրականում եղել է չորս ջիհադիստական խմբավորում, որոնք մտել են Լաթաքիա և մոտակա գյուղերը և սկսել են կոտորած»,- նշեց նա: Ավելին՝ այստեղ:




Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
ՄԱԿ-ի դիտորդների հատուկ խումբը, օգտագործելով Սիրիայում ռուսական «Խմեյմիմ» ռազմական ավիաբազան, ժամանել է սիրիական ափ


Սիրիայում ալավի փոքրամասնության ներկայացուցիչների դեմ բռնություններից նոր տեսանյութեր են տարածվում. խոշտանգումներն իրականացնողների շարքերում կան ռուսախոս զինյալներ, որոնք, ենթադրաբար, Չեչնիայից և Կենտրոնական Ասիայից են


Սիրիայի ալավիներն Իսրայելին խնդրել են փրկել իրենց հետապնդումներից




Սիրիայում ալավիների ջարդերի ֆոնին ալ-Շարաան խոստացել է պատժել արյունահեղության մեղավորներին

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ 973 խաղաղ բնակիչ է զոհվել ալավիների վրա իրականացված մոտ 30 հարձակման հետևանքով: Բախումների ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 1,300-ը, այդ թվում՝ 231 մարդ անվտանգության ուժերից, 250-ը՝ պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ Ասադի զինված աջակիցներից։


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Իրանի հետ խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա՝ ռազմական կամ գործարք կնքել: Ես նախընտրում եմ գործարքը, քանի որ չեմ ցանկանում վնասել Իրանի ժողովրդին, ասել է Թրամփը




Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Զելենսկին Բայդենի օրոք ԱՄՆ-ից գումարները վերցնում էր նույնքան հեշտությամբ, որքան երեխայի ձեռքից կոնֆետը, ասել է Թրամփը


Մասկ. Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի հիմքն է. ամբողջ առաջնագիծը կփլուզվի , եթե ես անջատեմ այն

19 ta oxirgi post ko‘rsatilgan.