Հայագիտություն


Kanal geosi va tili: ko‘rsatilmagan, ko‘rsatilmagan
Toifa: ko‘rsatilmagan



Kanal geosi va tili
ko‘rsatilmagan, ko‘rsatilmagan
Toifa
ko‘rsatilmagan
Statistika
Postlar filtri


Հոկտեմբերի 30-ի առավոտյան թուրքական զորքերը սկսեցին բերդը շրջապատելու և գրավելու վերջնական գործողությունը։ Լազարևի բերդամասը հաջողությամբ գրավելուց հետո թուրքական զորքերը դաշտից գրեթե անխափան մուտք գործեցին քաղաք՝ խուճապ առաջացնելով քաղաքի խաղաղ բնակիչների և պաշտպանների շրջանում։ Կեսօրին, տեսնելով, որ իրավիճակը անհուսալի է, գեներալ Փիրումյանի շտաբի պետ գնդապետ Վահան Տեր-Առաքելյանը և Գարեգին արքեպիսկոպս Հովսեփյանը սպիտակ դրոշով դուրս եկան բերդից՝ խաղաղ բնակիչներին խնայելու և ռազմագերիներին պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու եռաշխիքների դիմաց հանձնվելու առաջարկով։

Կարսի ամոթը Հանրապետական կառավարությանը չէ միայն, այլ` ողջ հայ ժողովրդինը: Չափվում են, բախվում բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլ բովանդակ հայությունը, հայ ժողովրդի իր ամբողջության մեջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին: Ահա՛ ճշմարտությունը, հա՛յ երիտասարդ՝ սպանիչը կեղծիքի, ճշմարտությունը, որով զինված, դու աննահանջ կռվի պիտ դուրս գաս տգիտության ու վատության դեմ:
Գ.Ն

https://youtu.be/tmNP5vfxXLs?si=qJo12eW5FZnjR_KH








Ջավախքի տեղանուններից մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վարձիա հայտնի քարանձավային քաղաքի (այրաքաղաքի) անունը, որը վրացական գրականության մեջ հաճախ ստուգաբանվում է խիստ պարզունակ տարբերակով հայկական աղբյուրների նյութերի անտեսմամբ։ Այսպես, 4-րդ դարի սկզբին հայոց և վրաց քրիստոնեական դարձի շրջանում Գուգարաց աշխարհը Ջավախքի հետ միասին շարունակում էր մնալ հայկական թագավորության սահմանակալ ուժեղ վարչամիավորներից բդեշխություններից մեկը։ Նրա տիրակալ բդեշխը, որին անվանում էին ՙմյուս բդեշխ՚, առանձնակի դիրք ու ազդեցություն ուներ հայոց արքունիքում։ Հատկանշական է, որ նա այն 16 մեծամեծների թվում էր, որոնք Տրդատ III Մեծի հրամանով Գրիգորին հայոց ապագա առաջին կաթողիկոսին ուղեկցել են Կեսարիա այնտեղ վերջինիս ձեռնադրության նպատակով։ Իր հերթին բդեշխն ուներ ենթակա վասալներ, որոնց մեջ առանձնանում էին Ջավախքի Վարձավունի նախարարները։ Վարձավունիները III, IV դդ. պահպանում էին իրենց ներքին ինքնուրույնությունը։ ՙԳահնամակում՚ նրանք 70 նախարարների մեջ հիշատակվում են 23 րդը։ Պատերազմի ժամանակ Հայաստանի չորս զորավարություններից Արևելյան ուղղության զորքերի մեջ նրանք ունեցել են 200 զինվոր։ Ըստ Ղևոնդ Ալիշանի Ջավախքի մեջ մտնող այս երկրամասը հայտնի է եղել նաև Վարձունիք և Վերձառունիք անուններով։ Այնտեղ, ըստ ավանդության, գտնվել է սուրբ Մեսրոպի ձեռքով դրված Վարձունյաց խաչը։ Ղ. Ալիշանի վերջին պնդման համար հավանաբար հիմք է ծառայել Վարդան Բարձրբերդցի պատմիչի գրի առած մի ավանդապատում, որի համաձայն ,,Ի Դպրավանից տարան զխաչն, որ յանուն սուրբ Աստուածածին, որ արդ Վարձիոյ կոչի յայնժամ Ճոնեացն կոչիւր,, ։ Այդ ամենահզոր, հիվանդություններ բուժող խսրբոյն Ճոնին և ունի գիր հայերէն յաջ թևն,, ։ Այսպիսով, XXI դարերի Վարձիա քաղաքի անունը ծագել աչը, որ ,,է սրբոյն Մեսրովբայ աւրհնեալ և կամ Բարսղի է Գուգարաց բդեշխության Վարձավունի նախարարական տան և Վարձունիք տեղանունից, որոնց վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են առնվազն IV դարին։

https://youtu.be/dhKUeuj2oh0?si=ZBEcRk9z9gNjiXyj


Այսօր ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է։

https://youtube.com/shorts/lcnH5hNYehI?si=RxpMPkr0e5WSzQ3L






















Տիգրանը մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով` իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Տիգրանը, ցույց տալով քաջություն, մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ։ Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։


Խորենացին Տիգրանի մասինԽորենացին Տիգրանի մասին


Զորանամակ, Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։ Զորանամակի միակ ձեռագիր օրինակը, որը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը, մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։


Միհրան Տամատյան

հասարակական-քաղաքական գործիչ, գրող, մանկավարժ։
Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը։ Եղել է ուսուցիչ Կոստանդնուպոլսում, Ադանայում, Մուշում և հայկական դպրոցների տեսուչ՝ Տուրուբերանում ու Վասպուրականում։ 1890 թվականին Գում Գափուի ցույցին մասնակցելու համար հալածվել է և Պոլսից տեղափոխվել Աթենք։ 1891 թվականին վերադարձել է Սասուն և տեղի հայերին նախապատրաստել ինքնապաշտպանության։ 1893 թվականին ձերբակալվել է և մեկ տարի բանտարկվել Պոլսում։

1897 թվականին հեռացել է հնչակյան կուսակցությունից, հետագայում մասնակցել սահմանադրական ռամկավար կուսակցության ստեղծմանը։ Որպես Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության կազմում։ Փորձել է Կիլիկիայում ստեղծել հայկական ինքնավար պետություն։

1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում ազգային գերագույն խորհուրդը, Տամատյանի նախագահությամբ, հռչակվել է անկախ հանրապետություն՝ Ինքնավար Հայաստան Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Սակայն անգլո-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում դեպի Թուրքիա հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրում են Տամատյանի գլխավորած կառավարությունը։

Զբաղվել է նաև գրական գործունեությամբ. գրել է բանաստեղծություններ, կատարել թարգմանություններ։

https://youtube.com/shorts/4yB3NwD_iqk?feature=share



20 ta oxirgi post ko‘rsatilgan.