Սովորենք Պատմությունից


Kanal geosi va tili: ko‘rsatilmagan, ko‘rsatilmagan
Toifa: ko‘rsatilmagan


Պատմությունը կյանքի դաստիարակն է։
Ցիցերոն

Связанные каналы

Kanal geosi va tili
ko‘rsatilmagan, ko‘rsatilmagan
Toifa
ko‘rsatilmagan
Statistika
Postlar filtri


Խուստուփ լեռ

Սյունիք, Ղափան
20֊րդ դարասկիզբ


Բեհիսթունյան արձանագրությունը

Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։

Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը (Հայաստանի համար հին պարսկերենով գործածված է «Արմինա», բաբելոներենով՝ Ուրարտու (Ուրաշտու) և էլամերենով՝ Հարմինուեա անունները), ընդարձակ տեղեկություններ կան Հայաստանում ապստամբության ընթացքի վերաբերյալ։

Գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ։ Ըստ նշանակության՝ Աքեմենյան Պարսկաստանի դարաշրջանին պատկանող մինչ այժմ գտնված ամենակարևոր արձանագրությունն է։


Պատմական լուսանկար

Ավարտական փուլին էր մոտենում Գառնի տաճարի վերակառուցման աշխատանքները:

29 սեպտեմբեր 1974թ


Եղջերվի հարթաքանդակ, IV դ., թրծած աղյուս
ՀՀ Արագածոտնի մարզ, Աղցք,
(պեղ.՝ Հ. Սիմոնյանի, լուս.` Վ. Հակոբյանի)


Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունն ամբողջական նվիրում էր հայ ժողովրդի ազատության համար մղվող պայքարին:
Ամենուր, որտեղ էլ որ գործեց, նա աչքի ընկավ կազմակերպչական բացառիկ ձիրքով, անկոտրում կամքով, քաղաքական հասունությամբ, հեռատեսությամբ, իրատեսությամբ, արդարամտությամբ, համեստ կենցաղով և մեծագույն պատասխանատվությամբ իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ:
Այդ հատկանիշները նրա համար ապահովեցին անառարկելի հեղինակություն, իսկ գործունեությունը դարձրին խիստ արգասավոր:
Նա առաջնակարգ ու հսկայական ներդրում ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման, ապա նաև՝ նրա հիմքերի ամրապնդման գործում, որի համար սերունդների հիշողության մեջ հավերժացավ իբրև Հանրապետության հիմնադիր:

Տե՛ս Արմեն Ասրյան, Արամ Մանուկյան. Ազգային-պետական գործիչը
---------------------------------------
📸 Արամ Մանուկյան

#Սովորենք_պատմությունից
#Հայոց_պատմություն
#Արամ_Մանուկյան


«Գրեթե ողջ Հայաստանը բռնազավթվել էր թուրքերի ու բոլշևիկների կողմից, սակայն Հայաստանի երկու լեռնային երկրամաս՝ Զանգեզուրն ու Ղարաբաղը, գնդապետ Նժդեհի ղեկավարությամբ, շարունակում էին դիմադրել: Այստեղի լեռները շատ բարձր էին իսկ տեղի գյուղացիները շատ անկախ ու ազգային, շուտով նրանց շարքերը համալրեցին ՀՀ Զինված Ուժերի սպաներ և զինվորներ»:

Հայոց բանակի բրիտանացի սպա Օլիվեր Բոլդուինը «Վեց բանտ և երկու հեղափոխություն» գրքում 1920-1921 թթ. Լեռնահայաստանի հերոսամարտի (Արցախի ու Սյունիքի ինքնապաշտպանական մարտերի) և Նժդեհի մասին։
Oliver Baldwin, Six Prisons and Two Revolutions: memoirs, 1924

---------------------------------------
📸 Օլիվեր Բոլդուինը Հայաստանի Առաջին Հանրապետության Զինված Ուժերի սպայի համազգեստով ուսադիրների վրա` «ՀՀ (Հայաստանի Հանրապետություն)» հապավումը, 1920 թ.

#Սովորենք_պատմությունից
#Օլիվեր_Բոլդուին
#Սյունիք
#Արցախ
#Նժդեհ


Երևան, Շենգավիթ, սև փայլեցրած կարաս,
Ք.ա. XXIX-XXVII դդ.

(պեղ. Ս. Սարդարյանի,
լուս. Վ. Հակոբյանի)


7 փողանի ծիսական անոթ-կեռնոս, սև - փայլեցրած, հարթ հատակով, գնդաձև իրանով, նողացող կարճ վզով, շեփորաձև բացվող բերանով, կլորավուն շորթով: Իրանի ուռուցիկ հատվածին ամրացված են վեց միանման, սնամեջ փողեր:
Մեծամոր: Ուշ բրոնզի շրջափուլ, մ. թ. ա. XV- XIVդդ.:


Եվ երբ Արշակը ոտքը դրեց հայրենի հողին, բռնեց Շապուհի կոկորդից և ասաց․
-Հեռու ինձանից, չարագո՛րծ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել։

Փավստոս Բուզանդ

__________
Այս զրույցի հիմնական գաղափարն այն է, որ մարդն իր հայրենիքում, իր հողի վրա է միայն ազատ, հպարտ ու համարձակ, ուստի սրբությամբ պետք է պահպանել հայրենի հողը: 


ՀՀ Արագածոտնի մարզ, Աղցք,
խոյի հարթաքանդակ, IV դ., թրծած աղյուս (պեղ.՝ Հ. Սիմոնյանի, լուս.` Վ. Հակոբյանի)։


Երկու կործանարար «էներգիա» կճանչնամ աշխարհիս մէջ․ մէկը ատոմային ռումբը, մյուսը հայ կուսակցությանց մեջ եղած ատելությունը։ Առաջինը Ճապոնիայում քաղաք մը կործանեց, երկրորդն հայություն մը բնաջնջեց։

Լեռ Կամսար


Մի անգամ մականախաղի ժամանակ Շավասպ Արծրունին (ձի հեծած) երկու անգամ գնդակը խլում է Շապուհ արքայից։
Վերջինս զայրանալով ասում է. «Ծանի՛ր զքեզ»։
Արծրունին պատասխանում է.
«Այո, ճանաչում եմ, որ ես էլ արքայորդի եմ․․․»:
Այս խոսքերից հետո Շավասպը մեծ քամահրանքով դուրս է սլանում ձիարշավի ասպարեզից:

#Սովորենք_պատմությունից
#Արծրունիներ
#Ծանիր_զքեզ


Անտիոքոս 1֊ին Կոմմագենացին Վահագն Վիշապաքաղի ձեռքը սեղմելիս։ Հայոց Դիցերի հետ ձեռքսեղմումը խորհրդանշում է երկնային զորությունների, Դիցերի հետ յուրօրինակ դաշինքի կնքում։ ☀️


Կոմագենեի հայոց արքա Անտիոքոս 1֊ին Կոմագենացի, Նեմրութ, մ.թ.ա. 1֊ին դար։ ☀️


ՀՀ Արմավիրի մարզ, Մոխրաբլուր, կնոջ արձանիկ, Ք.ա. XXIX-XXVII դդ., թրծակավ (Ս. Սարդարյանի հավաքածու, լուս.` Վ. Հակոբյանի, Ըստ` У подножия, 2008, рис. 4)

#Սովորենք_պատմությունից
#Հնագիտություն


Հովհաննես Թումանյանի 50-ամյակին հրավիրված էր նաև Զորավար Անդրանիկը: Վերջինիս կենացի ժամանակ Թումանյանը վերցնում է բաժակն ու ասում.
- Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի` հիմա էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ...
Ընդհատելով բանաստեղծին` Անդրանիկն ասում է.
- Կանցնեն նույնքան տարիներ, ո'չ Խրիմյան կլինի, ո'չ Անդրանիկ, կմնա
«Շունն ու կատուն»։


«Ես ազատության էի ձգտում, քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ եւ որդիներիս ազատություն թողնեմ»:
Հայոց արքա Երվանդ 1֊ին Սակավակյաց, մ.թ.ա. 6֊րդ դար 🌄


Տիգրան Մեծի արքայական մետաղադրամները՝ հատված Արտաշատի դրամահատարանում։


Ազգը, որն անընդունակ է իր անցյալի մեջ որոնել իր ներկայի խորհուրդը և ապագայի աստղը, նման ազգը զուրկ է պատմական զգացումից, որով` նոր պատմություն կերտելու կորովից և հանճարից:

Քաղաքական ամեն հիմարություն պայմանավորվում է նախ և առաջ պատմական զգացումի բացակայությամբ: Ահա մեր ինքնախաբեությունների, սխալանքների և, վերջին հաշվով, աղետավոր ձախողանքների ներքին պատճառը:
«Վերածնունդ» նշանակում է պատմական ճակատագրի լիակատար վերապրում:
Հայկ Ասատրյան
---------------------------------------
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա։
Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր(1930)

#Սովորենք_պատմությունից
#Հայոց_պատմություն
#Հայկ_Ասատրյան


Հայկական լեռնաշխարհն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը, և դա է պատկերվում ու զգացվում իբրև մեր ամբողջական հայրենիք՝ անկախ ազգագրական պայմաններից և ժամանակների քաղաքական սահմանագծումներից:
Հայկ Ասատրյան

---------------------------------------
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր(1930)

#Սովորենք_պատմությունից
#Հայկական_լեռնաշխարհ
#Հայոց_պատմություն
#Հայկ_Ասատրյան

20 ta oxirgi post ko‘rsatilgan.

166

obunachilar
Kanal statistikasi