PARA.TV


Kanal geosi va tili: Armaniston, Armancha


Նոր սերնդի հեռուստատեսություն՝ բոլոր սերունդների համար

Связанные каналы  |  Похожие каналы

Kanal geosi va tili
Armaniston, Armancha
Statistika
Postlar filtri


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
🔴Աբխազիայում ցուցարարները մուտք են գործել նախագահի նստավայր

ABCmedia-ն է փոխանցում


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
📌«Հարցականի տակ են դնում Դաշնակցության մասնակցությունը պատերազմին, դուք ուղղակի օգտվում եք մեր ամոթ ունենալու զգացումից,ամաչում ենք ամեն անգամ գանք կանգնենք ասենք, որ Արցախյան առաջին պատերզամի ժամանակ դաշնակցության կառույցի ամեն ութերորդը նահատակվել է, շուրջ 500 զոհ ենք տվել, ամաչում ենք ասել, որ այստեղ պատգամավորներ կան նստած, ովքեր կյանքին վնաս հասցնող վիրավորումներ են ստացել պատերազմի ընթացքում»,- այս մասին ԱԺ ամբիոնից ասաց Քրիստինե Վարդանյանը։
«Ես գիտեմ բոլոր պատերազմներին Դաշնակցությունը ուր է եղել, այ ձեր ուր լինելն է հարցական»,-ասաց նա։

Աղբյուրը ` Yerkir.am


📌Բագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներին

📌Ազատ արձակել մեր ռազմագերիներին, պահվող անձանց և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը. «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը օրեր շարունակ նստացույց է անում Կառավարության շենքի դիմաց:

Սրբազան պայքար / Srbazan paykar


‼️ «Կարող ենք ենթադրել, որ խոսքը նախևառաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու և Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։ Բնականաբար, Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության հաշվին...»

Հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ Կարեն Վրթանեսյան https://para.tv/news/view/5973.html








Սրբազան պայքար dan repost
Կրկին «Նիկոլի ծառա» գրառմամբ նկարներ են հայտնվել Երևանի տարբեր վայրերում


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
🔴 Բագրատ Սրբազանի հարցազրույցը` արտաքին քաղաքական հարցերի մասին


‼️ «Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին:


‼️ Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը: Հետո էլ թե` ռազմական բյուջե ենք ավելացնում:

❓ Ի՞նչ նպատակի պետք է ծառայի բանակին ուղղված փողը, եթե իշխանությունը բանակի գլխին իջեցնում է անբովանդակ, ապազգային, հակաբանակային, ապագաղափարական ազդանշաններ»:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան https://para.tv/news/view/5969.html




❓Համաձա՞յն եք Ն․Փաշինյանի հետ, գրեք մեկնաբանությունում👇


🔴«Անկախության Հռչակագրի բովանդակությունը Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է:

🔴Փողը դարձրեք ձեզ բարեկամ:

🔴Վերջին 600 տարում միայն 35 տարի ենք անկախ պետականության փորձ ունեցել:

🔴Բանակը սրբագործման առարկա չէ, դա մեր մեծագույն սխալն է, ապապետականության դրսևորում:

🔴Ընդդիմությունը դժգոհ է ՊՊԾ-ից, որովհետև չի հաջողել ներկաներից որևէ մեկին սպանել:

🔴Կամավորը պետության չգոյության սիմվոլն է: Այսօրվա Կամավորը պետությունից վարձատրություն է ստանում:

🔴ՊԵԿ-ի՝ 1.5 մլն ստացող աշխատակցին ծնկաչոք խնդրում ենք, որ չազատվի աշխատանքից:

🔴Նախկինները պետական ինստիտուտները դարձրել էին իրենց ջեբի շներ»։

Ն․ Փաշինյան https://para.tv/news/view/5967.html


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
📌 «3-րդ Հանրապետության մեծագույն սխալը ձեզ իշխանություն տալն էր»,- ԱԺ-ում Փաշինյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

‼️ Իսկ մինչև այդ Փաշինյանն իր ելույթում ասել էր՝ 3-րդ Հանրապետության մեծագույն սխալը Հայոց բանակի սրբագործումն էր։


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
📌 «Էս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի, հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունը է մեղավոր ընդդիմությունը ուզում է խփի, վախեցած են»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
📌 «Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել, սա՛ է իրականությունը։

📌 Դուք ինչքան ուզում եք Եվրոպայի դուռը ծեծեք, օգուտ չկա․ Եվրոպան կարմիր գիծը գծել ասում ա՝ ՍԵՊԱՆ ա, հլը մի հատ եկեք հասեք ՍԵՊԱ-ին, նոր հետոյի մասին մտածեք»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան


📌 «COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում։

📌 Այն պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք բարձր մակարդակով մասնակցում են Բռնապետական Ադրբեջանում տեղի ունեցող COP29 համաժողովին՝ առանց բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը, անուղղակիորեն արդարացնում են Բաքվի պատերազմական հանցագործությունները` խրախուսելով նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ։

📌 Առանձնահատուկ ուշադրության է արժանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի լուռ մասնակցությունը Բաքվում ընթացող COP29 համաժողովին, ինչը երեսպաշտության, երկակի ստանդարտների, Եվրոպական միության հիմնարար արժեքները դավաճանելու խոսուն օրինակ է։

📌 Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնույթ աշխատանքների արդյունքում COP29-ին բարձր մակարդակով չեն մասնակցում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ԵՄ անդամ պետություններ»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան https://para.tv/news/view/5966.html


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
📌«Պարոն Փաշինյան, ասում եք՝ Կիրանցում անվտանգ է, խնդիր չկա, բայց էդ ձեր կառուցած պատը, Կիրանցում համարում են լացի պատ, գյուղում անասնապահությունն էլ է կրճատվել, մարդիկ չեն կարողանում ցանքատարածքները մշակեն»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
📌 «Նիկոլ Փաշինյան, ձեր ծրագիրը քողարկում եք «Իրական» և «պատմական» Հայաստան բանավեճի մեջ։

❓ Իրականում միակ քննարկման առարկան հետևյալն է․ արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար, թե՝ ոչ։


📌 Եվ ի՞նչ ենք անում մենք այդ սպառնալիքին դիմագրավելու համար։ Դուք պարզապես Թուրքիային և Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «Իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան



19 ta oxirgi post ko‘rsatilgan.