Posts filter


Video is unavailable for watching
Show in Telegram
«Ամենամեծ խաբությունը և սեփական ժողովրդի դեմ մանիպուլյացիան է, թե մինչև 300 հազար դրամ փոխանցումները չեն հարկվելու։ ՊԵԿ–ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է՝ բանկային հաշիվներին մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող են չհայտարարագրվել, սակայն դա վերաբերում է նվազեցվող եկամուտներին՝ նվիրատվությանը, փոխառությանը, որը պետք է բացառապես պայմանագրով հիմնավորված լինի կամ վճարման հանձնարարագրի մեջ նշում կատարված լինի, օրինակ՝ հայրը որդուն փոխանցել է այս գումարը որպես նվիրատվություն»։


«Աբովյան TIme» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն է։

«ՀՀ քաղաքացիները մեծ մասը, ովքեր տնտեսագետ կամ իրավաբան չեն, ինքնուրույն չեն կարող հայտարարագիր լրացնել։ ՀՀ վարչապետը ՊԵԿ նախագահին, փոխվարչապետներին, ֆինանսաների նախարարին հրավիրել էր՝ 4 օր օգնում էին, որ «միայնակ» կարողանա լրացնել։ Ու այդպես PR ակցիա են անում»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Ռուբեն Վարդանյանի ուղերձում անտարբերության մասին հիշատակումը հավանաբար ուղղված է ՀՀ իշխանություններին»։


Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

«Ռուբեն Վարդանյանն իրեն բավականին ամուր և համարձակ է պահում։ Ուղերձը պետք է ընկալել Ադրբեջանում ընթացող շինծու դավատարության գործընթացի ներքո, քանի որ Վարդանյանը ավելի քան մեկ ու կես տարի Բաքվի բանտում գտնվում է ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների մեջ, ենթադրում եմ՝ նաև ինֆորմացիոն շրջափակման մեջ»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Forward from: Sputnik Արմենիա
Video is unavailable for watching
Show in Telegram
Ինչ նվեր չէին ցանկանա ստանալ կանայք Մարտի 8–ին և որն է նրանց համար ամենատպավորիչ նվերը, @ArmeniaSputnik–ը փորձել է պարզել Երևանի փողոցներում հանդիպած կանանցից և աղջիկներից։


Video is unavailable for watching
Show in Telegram
«Կրիպտոարժույթների վերաբերյալ ընդունված օրենքը պետք է վերանայվի, որովհետև դա բավականին վնաս բերող օրենք է Հայաստանի համար»։


«Ուրիշ նորություններում» տնտեսագիտական գիտությունների թեկնածու Հրաչյա Դանիելյանը խոսել է Հայաստանում կրիպտոարժույթի առքուվաճառքի ոլորտը կարգավորող առաջին նախագծի մասին։

«Կառավարությունը փորձում է կրիպտոարժույթների ոլորտը դարձնել բանկային ոլորտի նման, ինչը կբերի նրան, որ մարդիկ կսկսեն գործարքները թաքցնել։ Ցավով եմ նշում, թե՛ տնտեսվարողները և թե՛ հասարակ օգտատերերը կսկսեն վերաբերվել դրան ավելի սկեպտիկ ու զգույշ, կստացվի մի վիճակ, որ մարդիկ կսկսեն այդ գործարքներն անել գաղտնի։ Ֆինանսական մեծ ռիսկեր եմ տեսնում։ Չօգտագործել կրիպտո հնարավորությունները Հայաստանի ֆինանսական զարգացման համար՝ ուղղակի անթույլատրելի կլինի»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Հայաստանում ոչխարաբուծությունը զարգանցելու խիստ անհրաժեշտություն կա»։


Գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ զրուցել ենք Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի արդյունավետության մասին։

📌2000-ականների սկզբից, երբ Հայաստանը սկսեց գառան միս արտահանել, ոչխարաբուծությունը եկամտաբեր բիզնես դարձավ։ Անցած ավելի քան 2 տասնամյակների ընթացքում իշխանությունները տարբեր ծրագրեր են իրականացրել ոլորտը խթանելու համար։ Գյուղատնտեսներն էլ պնդում են, որ ոչխարաբուծությունը Հայաստանում ունի լավ հեռանկար, քանի որ ունենք արոտավայրեր, որոնք ռացիոնալ չեն օգտագործվում: Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028թթ․ ծրագրով Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ֆերմերներին պետական աջակցությամբ ձեռք բերել բարձրարժեք տոհմային ոչխարներ։ Շահառուն կարող է ձեռք բերել նվազագույնը 5 գլուխ` 4 էգ, 1 արու, իսկ առավելագույնը՝ 300 գլուխ, այդ թվում՝ 10 գլխից ոչ ավելի արու մատղաշ ոչխարներ։ Պետությունը կփոխհատուցի յուրաքանչյուր ձեռք բերված տոհմային կենդանու արժեքի 50 տոկոսը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Այս երկու մթերքները` փոխարինիչով և կաթնայուղով, օրինակ` թթվասերները, նույն ազդեցությունը, նույն էներգետիկ արժեքն ունեն։ Երկու մթերքներում էլ օգտագործվում է նույն մերանը։ Որակական առումով սա այն մթերքը չէ, որ մենք ժողովրդին ասենք` վտանգավոր է, դա մի՛ առեք»։


Ապրիլից կաթնամթերքը վաճառակետերում պետք է տեղադրված լինի գունավոր դարակներում․ կաթնային յուղի փոխարինիչ պարունակող արտադրանքը պետք է դրվի նարնջագույն դարակում, առանց փոխարինիչի կաթնամթերքը` կանաչ դարակում։ Նոր կարգավորման ու կաթնամթերքի մասին կարևոր այլ թեմաներից Sputnik Արմենիան զրուցել է Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանի հետ․

«Տարբեր բաղադրությամբ կաթնամթերքն առանձին դարակներում դնելը ճիշտ է։ Սպառողը պետք է հստակ իմանա, թե ինչ է գնում»:


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Ես էլ ունեմ «Օպել» մակնիշի ավտոմեքենա և ակնկալում եմ, որ դատարանը հօգուտ մեզ վճիռ կկայացնի, քանի որ Ավինյանի պարզաբանումն ինձ չի գոհացրել»։


Sputnik Արմենիան զրուցել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հետ, ով «Օպելի» վարորդ է և հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի հոր՝ պահանջելով հատուցել իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

📌Գրիգոր Իսկանդարյանը երեկ սոցցանցում հայտնել էր, որ դատարանը վարույթ է ընդունել Տիգրան Ավինյանի հոր դեմ իր դատական հայցը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«ՀՀ իշխանությունների ամբողջ փիլիսոփայությունը մեկն է. տակը՝ չոր, փորը՝ կուշտ»։


«Աշխարհը և մենք. ի՞նչ մարտահրավերներ են կանգնած Հայաստանի առջև». Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի ասուլիսն էր։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, թուրք-գլոբալիստական ծրագրի իրականացումն է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնելու նպատակով, սակայն դա ներկայացվում է որպես պայքար այն բանի համար, որ երկիրը չդառնա «Ռուսաստանի գուբերնիա»։ «Գուբերնիա» դառնալն ի՞նչ է՝ երբ քո երկիրն ամենաէժան գազն է ստանու՞մ ՌԴ-ից կամ երբ դու միակ երկիրն ես ԱՊՀ-ում, որն ունի ռուսական «Իսկանդեր», իսկ երկիր միլիարդավոր դոլարներ են մտնում ԵԱՏՄ-ում գտնվելու շնորհի՞վ»:


Շարմազանովն անդրադարձել է նաև Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարցում ՀՀ իշխանությունների պահվածքին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը։

🎦ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հղած իր ձայնային ուղերձում առանձին ներողություն է խնդրել Արցախի ՊԲ փոխնախարար Դավիթ Մանուկյանի կնոջից՝ Ալվարդից. «Ինձ համար սա ամենամեծ, ամենածանր ցավն է»։

«Եթե ես ձեր մեքենայում չլինեի, Ձեզ ու Ձեր ամուսնու հետ չլինեի նույն մեքենայում, նա հիմա Ձեր կողքին կլիներ։ Ներիր ինձ, ինձ համար սա ամենադժվար պատիժն է, որ իմ պատճառով էլի մի մարդ է տանջվում այստեղ բոլորիս հետ»։


Վարդանյանը ներողություն է խնդրել նաև բոլոր այն երեխաներից, որոնք կորցրել են հայրենիքը։

«Ցավում եմ, որ չարեցի ամենը, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենա... Ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ կարողացա կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով, կկոտրեին մեզ որպես ազգ, և ինձ հաջողվեց կանգնեցնել դրանք և մի փոքր փոխել պատմության ընթացքը»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Forward from: Sputnik Արմենիա
Video is unavailable for watching
Show in Telegram
Լյոխ լավ ա լինելու. Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
Օգնում է հաղթահարել տխրությունն ու Արցախի կարոտը. Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան և դերասանուհիներ Վերոնիկա Տոնյանը ու Շողեր Սարգսյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պատմել են, թե ինչպես են շարունակում ապրել և աշխատել Լեռնային Ղարաբաղից հեռանալուց հետո։

2023 թվականի աշնանից թատրոնը մշակել է երկու նոր ներկայացում՝ «Վտանգավոր շրջադարձը» և «Իրանական կոնֆերանսը»։

«Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը դեռ չունի իր սեփական տարածքը, իսկ վարձակալածներն այնքան էլ հարմար չեն աշխատելու համար, բայց դա չի խանգարում գործել, նոր ձևաչափեր ներկայացնել, նաև մեկնել փառատոների»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ժաննա Կրիկորովան։

🎦ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Վարորդին տրվող բալերն ավելացնում են, խախտման համար հանվող բալերը շատացնում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում «Ճանապարհային անվտանգություն» ՀԿ նախագահ Պողոս Շահինյանը մեկնաբանել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։

📌ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու պատգամավոր Արմեն Խաչատրյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ս.թ. մայիսի 1-ից վարորդներին տրվող բալերը 9-ի փոխարեն դարձնալ 13-ը։ Շուրջ 1 ամիս կառավարության նիստում այս հարցը լայնորեն քննարկվեց, լուսաբանվեց, նախագիծը հաստատվեց ու ներկայացվեց ԱԺ։ Բայց պարզվեց, որ այդ լայն քննարկման ընթացքում մի շատ կարևոր հանգամանք ուղղակի շրջանցվել է։ Նույն օրենքում բացի բալերն ավելացնելուց հեղինակներն առաջարկում են նաև մի շարք իրավախախտումների համար ավելացնել հանվող բալերի քանակը։ Այսինքն՝ մի կողմից վարորդին լրացուցիչ բալեր են տալիս, մյուս կողմից խստացնում բալերով հաշվարկվող տուգանքները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Ընթերցողին հետաքրքիր է՝ որպես հեղինակ կարո՞ղ ես իրեն խաբել»։


«2024թ․ Հայաստանում ամենավաճառված՝ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի հեղինակ Ռուբեն Եսայանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Տարվա հեղինակ»։

«Մարդն այնպես է ստեղծված, որ սիրում է հարցերի պատասխանները ստանալ։ Այն, ինչ կա դետեկտիվ, թրիլեր, միստիկ, սարսափ ժանրերում մենք հաճախ չենք գտնում այլ ժանրերում․ ո՞վ է մարդասպանը, ո՞վ է գողը և ինչո՞ւ է դա արել։ Այդ պատճառով, երբեք չեմ սկսում գիրք գրել, եթե չգիտեմ ինչով եմ ապշեցնելու ընթերցողին»։


Ներկայում հեղինակը աշխատում է «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքի շարունակության վրա, որի շնորհանդեսը կլինի 2 ամսից, զուգահեռ ընթանում են նաև ֆիմի նկարահանումները, որը մեծ էկրաններ կբարձրանա այս տարեվերջին։

Գրողը խոստովանում է, որ արհեստական բանականությանը դիմում է, բայց միայն կերպարների արտաքին տեսքը մշակելիս, և երբեք՝ սյուժեն զարգացնելու նպատակով, թե չէ անկեղծ չի լինի ինքն իր հանդեպ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
▪️«Փաստ» օրաթերթի տեղեկություններով Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգելու իրական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակված է ընդհանրապես «հետ քաշվել» այս թեմայից, և հետագայում նույնպես նախագիծը ԱԺ-ի քննարկմանը չներկայացնել։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման համար հիմք են ծառայել ներկա աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունները:

▪️«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը և պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է վերականգնել Ռուսաստանի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները և մասնակցել բոլոր միջոցառումներին ու հանդիպումներին։
«Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում և որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի»։

▪️«Հրապարակ»․ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել․ գրում է թերթը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը։

▪️«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը առաջիկայում դառնալու է Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնած ու գլխավորած «Ժառանգություն» կուսակցության նախագահ:

▪️«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ 2020 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքով փորձում էր պայքարել քրեական կարգավիճակ ստանալու, տալու և պահպանելու դեմ, հիմա՝ 5 տարի անց, հասկացել է, որ Ռուստամ Բադասյանի բերած օրինագիծը ձախողեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Forward from: Sputnik Արմենիա
«Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունը». Օսկանյանը Միրզոյանի երեկվա ելույթից հետո Հայաստանի իշխանություններին մեղադրել է վախկոտության մեջ.

Նախկին արտգործնախարարը հիշեցրել է ԼՂՀ նախկին նախագահի խոսքերը, որը դատարանում հայտարարեց, որ Արցախի ինքնորոշումը քրեական և դատական գործընթացի առարկա չէ։

«Սահակյանը համարձակվել է ասել դա՝ չնայած բանտում տիրող խոշտանգումներին ու ճնշումներին, իսկ Հայաստանի ղեկավարությունը վախենում է բարձրացնել բանտարկյալների թեման»,– տեսաուղերձում նշել է Օսկանյանը։

Նախկին նախարարը վստահ է, որ ոչինչ չի արվում հայերին գերությունից ազատելու համար, իսկ ԱԳՆ-ի վերջին օրերի հայտարարություններն ու ելույթներն ընդամենը ժողովրդական բողոքի ու զայրույթի արդյունք են։

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
«Շահումով խաղերի և բուքմեյքերների հարկերի ավելացումը խաղամոլության կրճատմանը չի նպաստելու»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում «Գիտակից հասակարություն» կենտորնի նախագահ Արթուր Միքայելյանը մեկնաբանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է շահումով խաղերի տարածումը կանխելու և սահմանափակելու համար ավելացնել ոլորտի ընկերությունների հարկերը։

«Այս օրենքի մեջ ես ոչ մի դրական բան չեմ տեսնում, բացի նրանից, որ հարկերը ավելանալու են։ Այն փաստը, որ սա խաղամոլության կրճատմնը որևէ կերպ չի նպաստելու, դա միանշնակ է»։


📌Վերջին 13 տարիներին շահումով խաղերի և բուքմեյքարական ընկերությունների շահույթներն աճել են աննախադեպ տեմպերով։ Պաշտնական վիճակագրության համաձայն, եթե 2010-ին դրանց շրջանառության ծավալ 35 միլիոն դոլար էր, ապա 2023-ին` արդեն 15,8 միլիարդ դոլար, այսինքն 440 անգամ ավելի։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Ադրբեջանական կողմը հասկացավ, որ խոշտանգումների խնդիրը միջազգայնացվում է, սակայն ոչ թե փաստական տվյալներ ներկայացվեցին այդ մեղադրանքները հերքելու համար, ապացույցներ, թե իրականում նման վնասվածքներ չկան կամ դրանց առաջացման պատճառը խոշտանգումները չեն, այլ օգտագործեցին օմբուդսմենական հաստատությանը, որը վահանի դեր է կատարում գործադիր իշխանության ձեռքերում»։


Sputnik Արմենիան զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Իրավապաշտպանը ընդգծում է՝ Ադրբեջանի օմուդսմենը սերտաճած է քաղաքական էլիտային․ նրա ամուսինը իշխող քաղաքական ուժի պատգամավոր է, հայտնի է ակտիվ, կոշտ հակահայկական գործունեությամբ։

«Խոշտանգումների կանխարգելման որևէ մեխանիզմ հայ պատանդներին չի այցելել։ Դատական նիստերի ինտենսիվությամբ պայմանավորված՝ ի հայտ եկան մարմնի տեսանելի հատվածներում վնասվածքներ․ կարելի է երևակայել, թե հագուստով ծածկված հատվածներում ինչպիսի հետքեր կարող են լինել»։


Իրավապաշտպանի կարծիքով՝ Ադրբեջանական կողմը մեծ սխալ է թույլ տալիս, որ պատշաճ չի գնահատում օմբուդսմենական ինստիտուտի միջազգային վարկանիշը, և բացատրում է՝ ինչու։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Ինչու պետք է Շոն Բեյքերը իր ամերիկյան դիտանկյունով մեր էգոն շոյի»։


Կինոքննադատ, լրագրող Դիանա Մարտիրոսյանը «Ուրիշ նորություններում» խոսել է համաշխարհային կինոարտադրության ընդհանուր միտումների և դրանում հայերի հաջողությունների ու անելիքների մասին։

«Օսկարի» լավագույն ֆիլմերը 90-ականներին և հիմա բացարձակ տարբեր հարցեր են լուծում։ Հասկանալի է, որ մարդիկ կարեկցանք են զգում եղեռնի ենթարկված մարդկանց, բայց ոչ մերկապարուհու հանդեպ»,- ասում է կինոգետը՝ վերլուծելով 5 անվանակարգերում «Օսկարի» արժանացած «Անորա» ֆիլմի մասին տարաձայն կարծիքները։

«Մենք ուզում ենք կինոյով լուծել ծովից-ծով Հայաստանի հարցը, Արցախի հարցը, ինքնության հարցը․․․Ինչո՞ւ ամերիկացի Շոն Բեյքերը պետք է հայերին հպատանալու առիթ ստեղծի։ Այդ մասին պետք է մտածեն հայ ռեժիսորները, սակայն այսօր լուրջ խնդիր ունենք լավ պրոդյուսինգի, որը կինոարտադրության կարևորագույն մասն է։ Ունենք մեծ հայ համայքններ․ քանի՞ հայ ռեժիսոր ունենք, վերջին 30-40 տարիների ընթացքում քանի՞ հայ ռեժիսոր է նկարել ֆիլմ ու մտել Կաննի կինոփառատոն։ Ինչու պետք է Շոն Բեյքերը իր ամերիկյան դիտանկյունով մեր էգոն շոյի»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
Сегодня в мире формируется новый миропорядок, где неоглобалисты стремительно уступают консерваторам. Если Армения отказывается принять новые реалии, тогда будущее нашей страны становится туманным. Эту тему политический аналитик Арман Абовян обсуждает с чрезвычайным и полномочным послом Аветом Адонцем, прежде занимавшим пост заместителя главы МИД Армении.

Дипломат считает, что попытки построить политический курс на волне русофобии генерирует для нас очень большие риски. По его мнению, политика Армении должна быть гибкой и предельно честной.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Իրանական կողմից հնչել է հայտարարություն, որ Հարավային Կովկասը բավական կարևոր է, բայց սա չի նշանակում, որ Հայաստանի կողմից որևէ փաստաթուղթ ստորագրելու պայմաններում Իրանն փորձելու է Հայաստանի խնդիրները լուծել։ Նա իր քաղաքականությունն է վերադասավորելու ըստ տարածաշրջանի իրողությունների»։


Իրանագետ Գարիկ Միսակյանն է «Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արմեն Վանեսքեհյանի զրուցակիցը։ Իրանագետը նկատում է՝ վերը նշվածը, սակայն, չի վկայում, որ Իրանն իր պրոքսի ուժերին թուլացրել է։

«Իրանն էլ է պատրաստվում աշխարհաքաղաքական փոփոխությունների, բայց նույն տարածաշրջանային պրոքսի պատերազմին իր ներկայությունը չեմ կարծում, որ դադարեցնի։ Այս պետությունն իր շարունակական քաղաքականությունը տարածաշրջանում կարող է և շատ չցուցադրել կամ որոշակի առումով թուլացնել, բայց երբեք չհրաժարվելով իր ազդեցության գործիքներից»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

20 last posts shown.