Posts filter


Հայաստանի և տարածաշրջանում միակ «Արևմուտքը» Թուրքիան է, @ArmeniaSputnik-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց «Վալդայ» ակումբի հիմնադրամի գիտական աշխատանքների գծով տնօրեն, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։

▪️Փաշինյանը հանրությանը կոչ է անում հրաժարվել զոհի բարդույթից և դադարել պատմական իրադարձություններն ընթացիկ քաղաքականություն բերելուց։ Այս տրամաբանությունից ելնելով՝ խոսքն ազգային մոտեցման և ինքնության էական փոփոխությունների մասին է։ Այդ դեպքում Թուրքիան էլ կարող է դառնալ «անվտանգության երաշխավոր»։ Բայց հնարավո՞ր է արդյոք այդ «պատմական կանխատրամադրվածությունները» հաղթահարել, այդ հարցին ես պատասխանել չեմ կարող։

▪️ Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից և գործողություններից՝ Ռուսաստանը չի դիտարկվում որպես անվտանգության հուսալի երաշխավոր: Այս համատեքստում Հայաստանը շեշտը դնում է դիվերսիֆիկացիայի վրա։ Տրամաբանական հարց է առաջանում, թե որ ուղղությամբ դիվերսիֆիկացնել` հաշվի առնելով այլընտրանքների սահմանափակ լինելը։ Բայց և այնպես դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է:


ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահները առցանց ձևաչափով քննարկել են 2022-2027թթ համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության զարգացումները:

Նշվել է, որ 2024թ. դեկտեմբերի 19-20-ին կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում միջտարածաշրջանային համագործակցությունը կդառնա քննարկվող առանցքային ուղղություններից մեկը:

ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային հոբելյանական 10-րդ համաժողովը ռուսական կողմի առաջարկով կկազմակերպվի 2025թ.-ին:

@ArmeniaSputnik


Forward from: Radio Sputnik Armenia
Video is unavailable for watching
Show in Telegram
«Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից»։


Ադրբեջանը դատարան ուղարկեց Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը․ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին հրավիրել է համագործակցել այդ շինծու գործով։ Թեմայի շուրջ զրուցել ենք Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։

📌Ըստ պաշտոնական հաղորդագրության` 2548 դրվագով կատարված հանցագործությունների մեջ մեղադրվում է 15 մարդ։ Նրանց թվում են Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լյովա Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Դավիթ Ալավերդյանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը։ Այս ցուցակում չկա Ռուբեն Վարդանյանի անունը․ նրան ցմահ ազատազրկում է սպառնում առանձին՝ 100-հատորանոց գործով, որը միայն ադրբեջաներեն է և նույնիկս փաստաբանների համար չի թագմանվում։ Բաքուն գործից ոչինչ չի բացահայտում՝ հղում անելով պետական գաղտնիքին։ Փաստաբաններին անգամ գործի բոլոր նյութերին հասանելիություն չի տալիս` նույն հիմնավորմամբ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Մուրմանսկի մարզում գնացքի բախման հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։

5 տուժածի վիճակը գնահատվում է ծանր, իսկ դեռահասի վիճակը՝ միջին ծանրության։

@ArmeniaSputnik


4:4. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Ղազախստանի ուժեղ թիմի հետ արտագնա խաղում խաղաց ոչ-ոքի:

Նշենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթել էր Դանիայի թիմին: Փետրվարի 1-ին հայ ֆուտզալիստները կմրցեն Ալբանիայի հետ:

@ArmeniaSputnik


Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտել և չի միջամտելու Վրաստանի իրադարձություններին, բայց տեսնում է եվրոպացիների բացահայտ միջամտությունը, ասել է Դմիտրի Պեսկովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

@ArmeniaSputnik


⚽️ Հայաստանը 34-րդն է ՈւԵՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակում։ «Նոայի» խաղերի շնորհիվ զգալիորեն բարելավել ենք դիրքերը։

Սա ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի լավագույն ցուցանիշն է պատմության մեջ։

@ArmeniaSputnik


Տիգրան Ավինյանի Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ. բանավեճի ընթացքում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ծախսերի թուղթը ներկայացրեց

«43 շենքի բնակիչ իրենց էս տարվա գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես։ Պարոն Ավինյան, մինչև Ձեր պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ էիք»,– ասաց Մարությանը։

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
Մուրմանսկի մարզում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները. 8 վագոն դուրս է եկել ռելսերից

Հայտնի է 10 տուժածի մասին, նրանցից 3-ի վիճակը ծանր է։ Միջադեպի պատճառը եղել է այն, որ բեռնատար գնացքի վարորդը կորցրել է արգելակների նկատմամբ կառավարումը, «Իզվեստիային» հայտնել է աղբյուրը։

@ArmeniaSputnik


Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով երթևեկությունը սահմանփակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,–@ArmeniaSputnik-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։։


Ալիևը ստում է, քանի որ 1980-90-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրել. Շարմազանովը թվեր է ներկայացրել

✔️1979-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանում ապրել է 3,037,259 մարդ, որոնցից 2 724,975 (89.7%) հայեր էին և միայն 160,841 (5.2%) ադրբեջանցիներ։

✔️Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ, որոնցից 3083,616 (93.3%) հայեր էին ու միայն 84,860 (2.5%/ ադրբեջանցիներ։

✔️Ալիևը բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։ Այսինքն` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակ, եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։ Էդ ո՞ր օրենքով։

«Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է»,–սոցցանցում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահը։


@ArmeniaSputnik


Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը վաղվանից վերսկսում է աշխատանքները. ՀՀ ԱԳՆ

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
🔸 Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների հեռացումը ներկայացվում է որպես ձեռքբերում, որպես փոքր հաղթանակ, @ArmeniaSputnik-ին ասում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հեռուստալրագրող Ռոման Բաբայանը։

«Իսկ փոքր հաղթանակ հանուն ինչի՞, ո՞ւ հանդեպ։ Ինչու է դա արվում: Դուք ինքներդ կարո՞ղ եք ապահովել ձեր սահմանների անվտանգությունը։ Ինչո՞ւ է ինձ թվում, որ ոչ»:


Video is unavailable for watching
Show in Telegram
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհուրդ է տալիս Ռուսաստանից գազի և ցորենի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում խուսափել կտրուկ քայլերից՝ հաշվարկելով դրա հետևանքները։

📎Արևմտյան երկրները վերջերս ակտիվորեն քարոզում են նվազեցնել Ռուսաստանից առևտուրը և էներգետիկ կախվածությունը: ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նույնիսկ հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում կարելի է ցորենը փոխարինել բրինձով։ Եվ սա այն պատճառով, որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է հացահատիկի ավելի քան 90 տոկոսը։ Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա Հայաստանն այն ստանում է ամենացածր գնով (165 դոլար), սակայն պաշտոնական Երևանը, հանուն դիվերսիֆիկացիայի, պատրաստ է գազ գնել Ադրբեջանից, այն Ադրբեջանից, որը սպանեց մոտ 5000 հայ զինվորի։

@ArmeniaSputnik


❄️ Ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

🌫Արագածի և Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։

🚙Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

@ArmeniaSputnik


Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից, @ArmeniaSputnik-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից։


Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի և ապակայունացնել իրավիճակը Վրաստանում. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

➖Արևմուտքը, ֆինանսավորելով և ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները, ձգտում է ապակայունացնել իրավիճակը։ Այդ փորձերի մեջ ակնհայտ է երկիրն ուկրաինական սցենարով ակտիվ հակառուսական գործողությունների մեջ ներքաշելու շահագրգռվածությունը։

➖Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում։ Մեծամասամբ մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը դրական առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ասել է նա օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցում։

@ArmeniaSputnik


⚽️Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին, հայտնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Մենք ուզում ենք ոչ միայն հրավիրել ազգային թիմի մարզիչ, այլ նաև հայկական ֆուտբոլում գլոբալ փոփոխություններ կատարել, որը կապված կլինի մարզչական շտաբի, ազգային հավաքականի ակադեմիաների հետ»,-ասաց Մելիքբեկյանը:

@ArmeniaSputnik


Ոչ մի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լրագրողներին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան Բաքվից և Անկարայից հնչող հայտարարությունների։

«Մենք արդեն քանի անգամ կրկնել ենք, որ կան «կարմիր գծեր»։ Եվ դա պարզապես անհնար է: Ես նույնիսկ չեմ ուզում դա քննարկել և մեկնաբանել։ Դա չի լինի, պարզապես չի լինի», - ասաց նա լրագրողներին։

@ArmeniaSputnik


Ժամը 14:45-ի դրությամբ Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ճանապարհային դեպարտամենտ

@ArmeniaSputnik

20 last posts shown.