Posts filter


Video is unavailable for watching
Show in Telegram
Հայաստանը կարող էր ռեսուրսներ խնայել. փորձագետը՝ ՌԴ սահմանապահների դուրսբերման հետևանքների մասին

Հարց են տալիս, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը կօգնի՞. պարզ է, որ Հայաստանի իշխանությունները գրեթե դադարեցրել են անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետ ցանկացած համագործակցություն։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

«Հայաստանն անվտանգության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում մարդկային ռեսուրսների, տեխնիկական, ֆինանսական և այլն: Սակայն այս ֆոնին իշխանություններն աստիճանաբար հեռացնում են ռուս սահմանապահներին: Մինչդեռ Երևանը կարող էր հսկայական միջոցներ տնտեսել այնտեղ ռուս սահմանապահների ներկայության հաշվին և այդ ռեսուրսներն ուղղել, օրինակ՝ զենք գնելուն», - ասաց մեր զրուցակիցը»:

@ArmeniaSputnik


Այդ մարդկանց Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա են. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

✔️Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։ Դա հոգեբանական բռնություն է հայերի նկատմամբ, որոնց ասում են՝ եթե ձեր ղեկավարները նման վիճակում են, պատկերացրեք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե որոշեք վերադառնալ Ղարաբաղ։

✔️Խնդրում եմ անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք, ասել է ընդդիմադիր պատգամավորը։

✔️Արևմտյան նավթադոլարներով աճեցված ադրբեջանական ավտորիտար ռեժիմը փաստացի ոչնչացնում է հայկական քաղաքակրթության հետքերն Արցախում։ Սա 20-րդ դարի կեսերին Նախիջևանում սկսված Հայոց նոր ցեղասպանության շարունակությունն է։

@ArmeniaSputnik


Պուտինը չէր ցանկանում Ուկրաինայում հակամարտություն սկսել, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի մյուս հայտարարությունները.

◽️Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կան, Ուկրաինայի հետ ավելի դժվար է բանակցել, քան ՌԴ–ի հետ, իսկ Կիևը հաղթաթուղթ չունի։

◽️ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային կախված կլինի խաղաղության բանակցություններին նրա պատրաստակամությունից, Կիևի կողմից դեռևս նման ցանկություն չկա։

◽️Եթե Ուկրաինան չի ցանկանում կարգավորում, ապա «մենք հեռանում ենք»։

◽️Եվրոպան չի պատկերացնում, թե ինչպես վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։

@ArmeniaSputnik


2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ, պակիստանցի իրավապաշտպան Սաիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:

«Հեշտ է դատապարտել անարդարությունը հեռվից, բայց իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Ահա թե ինչու եմ ես որոշել գնալ Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Խնդրում եմ, միացեք ինձ ամեն կերպ արտահայտելու ձեր համերաշխությունը»,–գրել է նա X-ի իր էջում:

@ArmeniaSputnik


ԱՄՆ-ը ձերբակալել է Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչության կազմակերպիչներից մեկին

«Ջաֆար» մականունով հայտնի Մոհամմադ Շարիֆուլլահը ԻՊ-Խորոսան* ահաբեկչական կազմակերպության անդամ էր։ Ըստ հանրային տվյալների՝ նա Պակիստանում ձերբակալվել է ԿՀՎ-ի պահանջով և արտահանձնվել ԱՄՆ-ին։ Հարցաքննության ժամանակ Շարիֆուլլան ասել է, որ ճանաչել է ՌԴ-ում ձերբակալված 4 ահաբեկիչներից 2-ին։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

*ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում

@ArmeniaSputnik


Ռուբեն Վարդանյանի ուղերձը անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին. Գագիկ Ծառուկյան

Գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Բաքվի բանտից հղված ուղերձին` ասելով.

▪️Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով՝ այս ուղերձը դրա մասին էր։

▪️Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին։ Հասցեատերը մենք ենք։

▪️Ժամանակն է դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը, գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը սա է։ Բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված։

@ArmeniaSputnik


Forward from: Radio Sputnik Armenia
Video is unavailable for watching
Show in Telegram
«Ռուբեն Վարդանյանի ուղերձում անտարբերության մասին հիշատակումը հավանաբար ուղղված է ՀՀ իշխանություններին»։


Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

«Ռուբեն Վարդանյանն իրեն բավականին ամուր և համարձակ է պահում։ Ուղերձը պետք է ընկալել Ադրբեջանում ընթացող շինծու դավատարության գործընթացի ներքո, քանի որ Վարդանյանը ավելի քան մեկ ու կես տարի Բաքվի բանտում գտնվում է ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների մեջ, ենթադրում եմ՝ նաև ինֆորմացիոն շրջափակման մեջ»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Արարատի Բուրաստան գյուղի մոտակայքում մարդատար գնացքի և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով տուժած երկու անչափահաս երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն, news.am–ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

@ArmeniaSputnik


🇮🇷🇺🇸 Իրանը չի գնա ուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք շարունակում են ճնշման և սպառնալիքների քաղաքականությունը Թեհրանի դեմ, ասել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ուղերձ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը կնախընտրի Իրանի հետ գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ։

@ArmeniaSputnik


ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարը 2 մլն դրամի գույք է հափշտակել

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկի վարորդ Գ. Դ.-ին և պահեստապետ Կ. Ա.-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել:

Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

@ArmeniaSputnik


ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով` կանանց միջազգային տոնի առթիվ։

Համապատասխան կարգադրությունը երեկ ստորագրել է Ալեն Սիմոնյանը։

@ArmeniaSputnik


Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունն առաջին անգամ կմասնակցի Իսրայելի Միջերկրական ծովի շելֆում գազի հետախուզմանը։

@ArmeniaSputnik


Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և փոխշահավետ գործակցության հարցեր են քննարկել ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը, Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ Արկադի Տոնոյանը և ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին:

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
Ինչ նվեր չէին ցանկանա ստանալ կանայք Մարտի 8–ին և որն է նրանց համար ամենատպավորիչ նվերը, @ArmeniaSputnik–ը փորձել է պարզել Երևանի փողոցներում հանդիպած կանանցից և աղջիկներից։


Video is unavailable for watching
Show in Telegram
Այս թեման ՀՀԿ–ն չի սկսել. ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակում որոշում է կայացվել տարանջատվել ընդդիմադիր ՀՀԿ–ից,–@ArmeniaSputnik–ի եթերում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը

«Եթե քեզ վրա հետևողականորեն ուղիղ ու բացահայտ քար են նետում, դու չես կարող քեզ ջայլամի տեղ դնել, գլուխդ կոխել հողը ու ասել, որ ոչինչ չի կատարվում։ ՀՀԿ–ն առնվազն վերջին տարիներին առաջնորդվել է զրո ամբիցիա սկզբունքով` ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության սկզբունքով։ ՀՀԿ–ն ու անձնապես ես մշտապես եղել ենք այն քաղաքական ու պետական ընդդիմադիր գործիչների կողքին, որոնք դրա կարիքն ունեցել են` լինի ՀՀ 2–րդ նախագահը կամ փողոցային սովորական ակտիվիստ։ ՀՀԿ–ն երբեք վերմակն իր վրա չի քաշել»։


Video is unavailable for watching
Show in Telegram
Տիեզերագնացների առաջին ջոկատի համար 3000 հավակնորդներից մեկ տարվա ընթացքում ընտրվեցին 20-ը։
Հետո 8 հոգի հեռացան. ոմանք առողջական խնդիրների պատճառով, ոմանք էլ` կարգապահական։

1960 թվականի մարտի 7-ին ՌՕՈւ գլխավոր հրամանատարի հրամանով ՌՕՈւ Տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնի ունկնդիր տիեզերագնացների պաշտոնին նշանակվեցին առաջին 12 օդաչուները։

Ոմանք ստիպված եղան շատ երկար սպասել իրենց թռիչքին։

Բորիս Վոլինովը Յուրի Գագարինի հետ նույն օրը առաջին ջոկատի անդամ դարձավ, սակայն իր առաջին թռիչքը կատարեց միայն 1969 թվականին, արդեն № 1 տիեզերագնացի մահից հետո։

Նա բոլորից երկար մնաց տիեզերագնացների ջոկատում` մինչև 1990 թվականի մայիսի 30-ը։

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
ՀՀ իշխանությունների ամբողջ փիլիսոփայությունը մեկն է. տակը` չոր, փորը` կուշտ,–@ArmeniaSputnik–ի եթերում ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարցում ՀՀ իշխանությունների պահվածքին

«Պուտինն իր ասուլիսի ժամանակ հռետորական հարց հնչեցրեց` Երևանում գերիներին սպասո՞ւմ են, իսկ այստեղից` զրո արձագանք։ Եթե սպասելիս լինեին, ապա ամեն ինչ կանեին, որ այդ մարդիկ Երևանում լինեին, ոչ թե Ռուբեն Վարդանյանի դեմ ավել–պակաս խոսեին` թե ինչ գործ ուներ Արցախում։ Նրա օրինակն ամենալավն է հերքում Նիկոլ Փաշինյանի այն հիմար թեզը, թե դպրոցը պետք է երեխաներին սովորեցնի կյանքը վայելել։ Դպրոցը պետք է սովորեցնի հայրենիքին ծառայել։ Ինքն ամենաշատը կարող էր կյանքը վայելել, իրանց թվում է` գնացել էր Արցախ, որ հետո էլ կյանքը Բաքվի բանտում անցնի՞»։


Հայ մարմնամարզուհի Միլենա Ասրիյանը Մոսկվայում նվաճել է գեղարվեստական մարմնամարզության՝ Ալինա Կաբաևայի գավաթի առաջնության բրոնզե մեդալը:

Մրցումներին մասնակցել են ՌԴ-ի, Հայաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների մարմնամարզիկներ:

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
Գործընկերը մի բան է, դաշնակիցը ՝ բոլորովին այլ. ԱԺ նախկին փոխնախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Ոչ ոք չի ասում, որ պետք է կտրել բոլոր կապերը, @ArmeniaSputnik-ի մամուլի կենտրոնում ասաց Էդուարդ Շարմազանովը։ Անհրաժեշտ է աշխատել և ԱՄՆ նոր վարչակազմի, և Բրյուսելի հետ, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ են։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, թուրք - գլոբալիստական ծրագրի իրականացումն է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնելու նպատակով։ Սակայն դա ներկայացվում է որպես պայքար այն բանի համար, որ երկիրը չդառնա «Ռուսաստանի գուբերնիա»։ «Գուբերնիա» դառնալն ի՞նչ է: Երբ քո երկիրն ամենաէժան գազն է ստանում ՌԴ-ից կամ երբ դու միակ երկիրն ես ԱՊՀ-ում, որն ունի ռուսական «Իսկանդեր», իսկ երկիր միլիարդավոր դոլարներ են մտնում ԵԱՏՄ-ում գտնվելու շնորհի՞վ:


Video is unavailable for watching
Show in Telegram
Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները
պահանջում են, որ քաղաքապետարանը չեղարկի որոշումը, որով իրենց 50–60 տարվա հնությամբ շենքերի արանքում 12– հարկանի նոր շենք է կառուցվում

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա խորհրդական Կամո Արեյանի հետ։

@ArmeniaSputnik

20 last posts shown.