Video is unavailable for watching
Show in Telegram
«Փաշինյանի հայտարարությունները արտաքին լսարանի համար ազդանշան են, որ մենք թույլ ենք, անպատրաստ ենք։ Ներքին լսարանը ավելի այլանդակ բաներ էլ է լսել»։
Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները պարբերաբար թիրախավորում պատմական հերոսներին և պատմական որոշ իրադարձություններ․ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
«Մինչև մենք բոլորս չհասկանանք, որ մեր պատմության ամենածանր օրը ոչ թե նոյեմբերի 9-ն է, այլ սեպտեմբերի 27-ը, ուրեմն մենք ճիշտ չենք վերլուծում՝ ինչ կատարվեց։ Երբ մենք ֆիկսենք, որ սեպտեմբերի 27-ն է եղել մեր ամենաաղետալի օրը, այդ դեպքում ուղիղ հարցեր կգնան այդ օրվա իշխանությանը՝ ինչպես խափանվեց բանակցային պրոցեսը, ինչպես բերեցիք փակուղի, ինչպես հնարավոր եղավ անտեսել այն, որ մենք 6 ամիս խոսում էինք, որ պատերազմ է սպասվում, ու Հայաստանի պետական համակարգը պատրաստ չէր պատերազմի»։
📌Վարչապետ Փաշինյանը՝ երեկվա ելույթում անդրադառնալով «Գինի լից» երգի «կամավորին», թերևս Սողոմոն Թեհլիրյանին, ասել էր, թե ««Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է»․ այլ հայտարարություններ՝ «Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է», «Բանակն առաջին հերթին խոշոր հարկատու է» և այլն։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen