Video is unavailable for watching
Show in Telegram
«Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը մնա առանց հնարավոր դաշնակիցների, որպեսզի ավելի հեշտ լինի Հայաստանը կլանելը»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցը։
«Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը»։
📌Ալիևը ВГТРК -ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի մի մասը նվիրել է Հայաստանին․ ավելի ստույգ՝ Հայաստանին առաջադրված նախապայմաններին։ Մի կողմից նա ասել է, որ խաղաղության պայմանագրի 2 կետի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնություն չկա, բայց մյուս կողմից Ալիևը առաջ է քաշել արդեն ծանոթ նախապայմաններն ու դրանց ավելացրել նորերը։ Ըստ Ալիևի՝ չհամաձայնեցված 2 կետերն են միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալը և այլ երկրների ներկայացուցիչներին սահմանին չտեղակայելը։ Բայց նույնիսկ եթե այդ հարցերում համաձայնություն կայանա, Հայաստանը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen