Բիզնես Բլոգ
Բոլորիս կյանքում շատ կարևոր դեր է խաղում գործնական ոլորտը, շատերի համար դա կարիերան է ոմանց համար՝ բիզնեսը,
Ինձ մոտ այնպես է ստացվել, որ ավարտելով Համալսարանը զբաղվել եմ, թե գիտական-դասախոսական աշխատանքով և թե կայացել՝ որպես մասնագետ զբաղվելով կարիերայով: Եվ այդպես 2011թ.-ին ստեղծելով իմ առաջին բիզնեսը գործնական ոլորտի հիմնական ուղղությունս դարձավ բիզնեսով զբաղվելը։
Ինչպես շատերը Հայաստանում՝ ես էլ նախքան բիզնես սկսելը չունեի բիզնես վարելու գրագիտություն և հենց առաջին տարիներին ապահովագրված չէի ձախողումններից։ Հենց առաջին ձախողումը դարձավ պատճառ, որպեսզի ես սկսեմ ավելի լուրջ վերաբերվել, թե բիզնեսի և թե բիզնեսի ֆինանսական կառավարմանը: Սկսեցի փնտրել ինձ հուզող հարցերի պատասխանները, հիմնականում արտասահմանյան աղբյուրներից: Կարելի է ասել հենց այդ պահից սկսվեց իմ կատարելագործման առաջին փուլը (հետագայում կխոսեմ նաև երկրորդ փուլի մասին)։
Ես պատկերացում անգամ չունեի, որ բիզնեսով զբաղվելը իր հետ կարող էր բերել այնքան բարդություններ, որոնք իմ աշխարհընկալումն ու իմ վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ կարող են փոխել։
Իհարկե, բիզնեսում խնդիրների բարդությունը կախված է հիմնականում այն ռիսկերի արժեքների հետ, որոնց դիմում ենք մենք այս կամ այն որոշումը կայացնելու ժամանակ և հենց այդ որոշումների կայացման որակից էլ կախված է մեր բիզնեսի ընթացքը, արդյունավետությունը և ձեռքբերումները։
ԵՎ այսպես բոլոր նրանք, ովքեր այս հրապարակումը կարդում են և երազում բիզնես ունենալու մասին, ցանկանում եմ տալ հինգ հարց, որոնք ձեզ կօգնեն այդ չափազանց կարևոր որոշումը կայացնելու հարցում.
- Կա՞ արդյոք բիզնեսով զբաղվելու այլ պատճառ քան գումար աշխատելն է,
- Ի՞նքդ ես կազմակերպում օրդ և գործերդ, թե՞ թողնում ես ինքնահոսի,
- Դժվարությունների հանդեպ դիմացկուն ե՞ս, թե՞ հաճախ ես հուսահատվում,
- Քեզ մոտ նկատվո՞ւմ է առաջնորդի հատկություններ (կամ ունես կազմակերպչական ունակություններ),
- Ունե՞ս հստակ նպատակներ, որոնց հասնելու համար պատրաստ ես բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ծախսել։
Եթե այս հարցերից որևէ մեկի պատասխանը «ոչ» է, ուրեմն նաղքան բիզնես սկսելու ուղղությամբ քայլեր անելդ, վերանայիր որոշումդ:
Շարունակելի...