Mushegh Avetisyan


Channel's geo and language: Armenia, Armenian
Category: Psychology


Life and Business Coach
Entrepreneur

Related channels

Channel's geo and language
Armenia, Armenian
Category
Psychology
Statistics
Posts filter


«Ինչպե՞ս ներգրավել ներդրումներ». այս հարցը երևի թե ամենաշատ հանդիպողներից է՝ հատկապես երիտասարդների և բիզնես ոլորտում փորձ չունեցողների կողմից։
Հայաստանում ներդրողների և ներդրումների մասին ոչ լիարժեք պատկերացում կա, բիզնես ոլորտով հետաքրքրվողների կամ անգամ բիզնեսով զբաղվող մարդկանց մեծ մասին թվում է, թե ներդրողները կարող են ներդրումներ իրականացնել գաղափարների վրա, սակայն ներդրողի համար ոչ այդքան գաղափարն է կարևոր, որքան այն իրականացնող թիմը և թիմի լիդերը։
Այնպես է ստացվել, որ ես իմ բիզնես գործունեության ընթացքում հանդիսացել եմ և ներդրող և ներգրավել եմ ներդրումներ տարբեր պրոյեկտների շուրջ՝ որպես արդյունք կարող եմ ասել, որ որպես ներդրող եղել եմ ոչ փորձառու, շահագրգռվել եմ գաղափարով, առաջնորդվել էմոցիոնալ որոշմամբ և քիչ կարևորել պրոյեկտ իրականացնողի դերը և հուսալիությունը, արդյունքում ունեցել եմ մեծ կորուստներ իր բացասական հետևանքներով։ Միակ դրական բանը այս պատմության մեջ թերևս ավելի կրթվելն ու հաշվենկատ դառնալն է՝ որպես ներդրող (այս մասին ավելի մանրամասն կխոսեմ հետագա բլոգներում)։
Որպես ներդրող գործընկեր ներգրավող կարելի է ասել՝ հաջողել եմ, քանի որ իմ ուժեղ կողմերից եմ համարում պրոյեկտ ստեղծելն ու կառավարելը և հատկապես ներդրող գործընկերների առաջ մեծ պատասխանատվություն ունենալու հետևանքով առանձնակի հետևողականությամբ և հաշվենկատությամբ եմ մոտենում նման պրոեյկտների կառավարմանը։
Այսինքն ներդրումնների մասին մտածելուց առաջ նախ պետք է լավ հասկանալ, թե դու ո՞ր գործում ես լավ և որո՞նք են քո ուժեղ կողմերը այս համագործակցության մեջ։
Իսկ հիմա խոսեմ այն 5 կարևոր կետերի մասին, որոնք անհրաժեշտ են ներդրումներ ներգրավելու համար.
1. Նախքան ներդրողին պրոեյկտը կամ գաղափարը ներկայացնելը համոզված եղիր, որ այդ պրոյեկտն իրագործելու համար քեզ միայն գումարն է պակասում,
2. Հնարավորության դեպքում կատարիր տվյալ պրոյեկտի փոքրիկ կամ demo տարբերակը և ցույց տուր դրա պահանջարկը թվերով,
3. Ունեցիր թիմ այն մարդկանցով, որոնք արդեն իրականացրել են նմանատիպ նախագծեր և ունեն համապատասխան հմտություններ,
4. Ներդրողը պետք է համոզված լինի, որ դու այդ ոլորտում փորձառու ես և դժվարությունների կամ խնդիրների հանդիպելիս ունենալու ես համապատասխան հմտություններ հաղթահարելու և լուծելու դրանք,
5. Ներդրողին ներկայացրու նաև պրոյեկտի հնարավոր ձախողման հավանականությունը և այդ ժամանակ իր ռիսկերը։
Այս 5 առաջնահերթությունները հաշվի առնելու և սրանցով առաջնորդվելու դեպքում ներդրողներն իրենք շահագրգռված կլինեն ձեզ հետ համագործակցելու և պրոյեկտում իրենց ներդրումներով մասնակցություն ունենալու համար։




Կյանքն այն է ինչ անում ենք այս պահին, այլ ոչ թե այն ինչ պատրաստվում ենք անել.


Video is unavailable for watching
Show in Telegram


Տելեգրամի սիրելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք թե բիզնես թեմայով հատկապես ի՞նչ հարցերի կցանկանաք անդրադառնամ բլոգներում կամ վլոգներում 👇👇


Բիզնես Բլոգ

Բոլորիս կյանքում շատ կարևոր դեր է խաղում գործնական ոլորտը, շատերի համար դա կարիերան է ոմանց համար՝ բիզնեսը,

Ինձ մոտ այնպես է ստացվել, որ ավարտելով Համալսարանը զբաղվել եմ, թե գիտական-դասախոսական աշխատանքով և թե կայացել՝ որպես մասնագետ զբաղվելով կարիերայով: Եվ այդպես 2011թ.-ին ստեղծելով իմ առաջին բիզնեսը գործնական ոլորտի հիմնական ուղղությունս դարձավ բիզնեսով զբաղվելը։
Ինչպես շատերը Հայաստանում՝ ես էլ նախքան բիզնես սկսելը չունեի բիզնես վարելու գրագիտություն և հենց առաջին տարիներին ապահովագրված չէի ձախողումններից։ Հենց առաջին ձախողումը դարձավ պատճառ, որպեսզի ես սկսեմ ավելի լուրջ վերաբերվել, թե բիզնեսի և թե բիզնեսի ֆինանսական կառավարմանը: Սկսեցի փնտրել ինձ հուզող հարցերի պատասխանները, հիմնականում արտասահմանյան աղբյուրներից: Կարելի է ասել հենց այդ պահից սկսվեց իմ կատարելագործման առաջին փուլը (հետագայում կխոսեմ նաև երկրորդ փուլի մասին)։
Ես պատկերացում անգամ չունեի, որ բիզնեսով զբաղվելը իր հետ կարող էր բերել այնքան բարդություններ, որոնք իմ աշխարհընկալումն ու իմ վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ կարող են փոխել։
Իհարկե, բիզնեսում խնդիրների բարդությունը կախված է հիմնականում այն ռիսկերի արժեքների հետ, որոնց դիմում ենք մենք այս կամ այն որոշումը կայացնելու ժամանակ և հենց այդ որոշումների կայացման որակից էլ կախված է մեր բիզնեսի ընթացքը, արդյունավետությունը և ձեռքբերումները։

ԵՎ այսպես բոլոր նրանք, ովքեր այս հրապարակումը կարդում են և երազում բիզնես ունենալու մասին, ցանկանում եմ տալ հինգ հարց, որոնք ձեզ կօգնեն այդ չափազանց կարևոր որոշումը կայացնելու հարցում.

- Կա՞ արդյոք բիզնեսով զբաղվելու այլ պատճառ քան գումար աշխատելն է,
- Ի՞նքդ ես կազմակերպում օրդ և գործերդ, թե՞ թողնում ես ինքնահոսի,
- Դժվարությունների հանդեպ դիմացկուն ե՞ս, թե՞ հաճախ ես հուսահատվում,
- Քեզ մոտ նկատվո՞ւմ է առաջնորդի հատկություններ (կամ ունես կազմակերպչական ունակություններ),
- Ունե՞ս հստակ նպատակներ, որոնց հասնելու համար պատրաստ ես բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ծախսել։
Եթե այս հարցերից որևէ մեկի պատասխանը «ոչ» է, ուրեմն նաղքան բիզնես սկսելու ուղղությամբ քայլեր անելդ, վերանայիր որոշումդ:

Շարունակելի...




Բարև իմ սիրելի տելեգրամի հետևորդներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ երկար դադարից հետո ես սկսում եմ բիզնեսին վերաբերվող թեմաներով կիսվել ձեզ հետ և Telegram-ի ալիքը դարձնել ինտենսիվ և անկեղծ հարթակ, որտեղ կպատմեմ վերջին շրջանում իմ բիզնեսում ունեցած ձախողումների և հաջողությունների մասին, կպատմեմ այն սխալների մասին, որոնք պետք է բացառել բիզնեսով զբաղվելիս և այն կարևոր քայլերի մասին, որոնք պետք է կատարել բիցնեսում հաջողություն գրանցելու համար.

Այս պահից ակտիվ է նաև մեկնաբանությունների դաշտը, եղեք ակտիվ, կիսվեք ձեր հարցերով և առաջարկությամբ և ես սիրով կանդրադառնամ դրանց👇


Ողջույն 👋

⚡️ Վաղը՝ Նոյեմբերի 19-ին Messier 53 Hotel-ում մեկնարկում է իմ հեղինակային «Բեկման Կետ» թրեյնինգը, որը տեղի է ունենալու 3 օր՝ Նոյեմբերի 19, 20, 21։

🙌 Ինչպես խոստացել էի` տելեգրամի բաժանորդների համար լինելու է ինչպես էքսկլյուզիվ քոնթենթ, այնպես էլ հատուկ առաջարկներ։

➡️ Եվ այսպես, եթե դեռ չես հասցրել ամրագրել քո տեղը «Բեկման Կետ» թրեյնինգին, ապա, որպես տելեգրամի բաժանորդ, միայն այսօր հնարավորություն ունես ամրագրել քո տեղը հատուկ պայմաններով՝ նախավաճառքի արժեքով։

🔥 Այսինքն 60․000 դրամի փոխարեն այսօր կարող ես քո տեղն ամրագրել 40․000 դրամով։

✅ Եթե ծանոթ չես թրեյնինգի մանրամասներին, ապա կարող ես անցնել այս հղմամբ՝
https://musheghavetisyan.com/events/bekman-ket/

✅ Ամրագրման հղում՝ https://musheghavetisyan.com/sign-up-now/

📲 Տոմսեր կարող ես ամրագրել նաև զանգահարելով 094 41 41 21 հեռախոսահամարով։

Մինչ հանդիպում թրեյնինգին։ 🚀


Video is unavailable for watching
Show in Telegram




​​Ինչպե՞ս գտնել քո գործը❓
⠀
Կան մարդիկ, ովքեր համարում են, որ գտել են իրենց գործը և իրենց ողջ օրն աշխատավայրում անցկացնում են դրական հոգեվիճակում 😍։ Իսկ ոմանք էլ աշխատում են միայն ամսվա վերջում աշխատավարձ ստանալու նպատակով, ինչն էլ հանգեցնում է ներքին ներդաշնակության խաթարման, մոտիվացիայի անկման ու սթրեսի 😣։
⠀
✅ Արի՛ հասկանանք, թե ինչպես կարող ես կյանքում գտնել քո գործը, որպեսզի ունենաս ներքին ներդաշնակություն և միշտ լինես դրական հոգեվիճակում ☀️։
⠀
🤓 Դիտի՛ր #MotiveAction-ի 11-րդ թողարկումն իմ YouTube-յան ալիքում և եթե օգտակար լինի՝ չմոռանա՛ս բաժանորդագրվել և կիսվել ընկերներիդ հետ ❤️։


​​⚡️ #MotiveAction-ի նախորդ թողարկմանը խոսեցինք ներքին հանգստության մասին․
Եթե դեռ չես դիտել՝ ահա հղումը․
➡️ http://bit.ly/motivaction_n9
⠀
☑️ Իսկ այս՝ թվով 10-րդ թողարկմանն առաջարկում եմ խոսել ներքին խաղաղության թեմայից։
⠀
✌️ Երկու թեմաներն էլ անչափ կարևոր են երջանիկ և լիարժեք կյանքով ապրելու համար։ Այնպես որ առաջարկում եմ դիտել երկու թողարկումներն էլ և բաժանորդագրվել ալիքին՝ նոր թողարկումները բաց չթողնելու համար 🔔։


​​Ինչպե՞ս Ձեռք Բերել Ներքին Հանգստություն 🧘
⠀
☑️ Բաց մի՛ թող #MotiveAction-ի 9-րդ թողարկումն այս անչափ կարևոր թեմայի մասին, որը հասանելի կլինի իմ YouTube-յան ալիքում այսօր, ժամը 21։00-ին 🕘։
⠀⠀
🔔 Բաժանորդագրվի՛ր ալիքին, որպեսզի ստանաս ծանուցում, երբ թողարկումը հասանելի դառնա։
⠀
☑️ Իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտել նախորդ թողարկումները 📺։


Ամեն ինչ այնպես է, ինչպես որ պետք է լինի
⠀
❓ Որտեղի՞ց են ծնվում ներքին դժգոհությունները, ինչու՞ ենք մեր շրջապատում հանդիպում մարդկանց, ովքեր անդադար դժգոհում են այն միջավայրից, որում ապրում են։
⠀
✅ Պատասխանը մեկն է. նրանք կարծում են, որ ամեն ինչ պետք է լինի այլ կերպ, քան կա։
Շրջապատող մարդիկ պետք է լինեն ավելի բարի, եղանակը պետք է լինի այլ կերպ, քաղաքական գործիչները, կառավարական հաստատությունները, ծառայություն մատուցող ընկերությունները, մի խոսքով ամեն ամեն բան պետք է լինի այլ կերպ, քան կա։ Այս մոտեցմամբ բնականաբար չես կարող ունենալ դժգոհությունից բացի այլ զգացողություն։
⠀
🤔 Իսկ ինչպե՞ս վարվել, երբ շրջապատում ամեն բան չի բավարարում մեզ։ Ինչպե՞ս չդժգոհել, երբ հանդիպում ես մարդկանց, ովքեր չարացած են։ Ինչպե՞ս չդժգոհել, երբ հանդիպում ես կառավարական և ոչ կառավարական որևէ մարմնի ոչ արհեստավարժ աշխատանքին և ինչպե՞ս չդժգոհել, երբ անձրևը կեղտոտում է քո նոր լվացած մեքենան։
⠀
✅ Այս ողջ դժգոհությունները վերանում են, եթե դու սկսում ես ընդունել իրականությունն այնպիսին ինչպիսին այն կա։ Առերեսվում ես փաստերի հետ, ընդունում, որ մարդիկ կարող են լինել նաև չարացած, տարբեր հաստատությունների աշխատանքները կարող են լինել ոչ արհեստավարժ և վերջապես՝ անձրևի գալը կապված չի քո մեքենա լվանալու հետ։
⠀
❗️Խոսքն այն մասին չէ, որ հարմարվես իրականությանը և դադարես կատարել փոփոխություններ։ Խոսքն այն մասին է, որ ընդունես ամեն բան այնպես, ինչպես որ կա և քո բոլոր պլանավորումներն ու ծրագրերը կազմես այդ փաստերը հաշվի առնելով։ Իսկ եթե կարող ես ազդել որևէ արդյունքի վրա, որի հետ համաձայն չես, ապա սկսի՛ր գործել այդ ուղղությամբ շատ ակտիվ և հստակ ծրագրով, այլապես դժգոհությունդ քեզ վատ էմոցիաներ տալուց բացի որևէ այլ հետևանք չի ունենալու։
⠀
☀️ Երբ հարցերին մոտենում ես այս տեսանկյունից, անսահման հանգստություն և պարզություն ես ունենում ներքուստ և այդ հոգեվիճակում կարողանում ես կենտրոնանալ ավելի շատ դրականի, քան բացասականի վրա։
⠀




⚡️ Եթե մասնակից ես եղել որևէ համախմբված գործողությունների՝ նկատած կլինես, որ երբ շրջապատված ես համախոհներով, զգում ես անբացատրելի մեծ էներգիա, որը կառավարելու դեպքում կարող ես ստանալ հիանալի արդյունք 🚀:
⠀
🔥 Դրանով է բացատրվում տարբեր ակցիաների ժամանակ, մարդկանց հավաքներում էներգիայի անսահմանությունը, նվագախմբերի կողմից հնչող երաժշտության հզոր էներգիան և այլն։ Երբ իրականացնում ես նպատակները կոլեկտիվ համախմբվածությամբ, այդ ժամանակ կարծես առաջ մղող էներգիան հազարապատկվում է։
⠀
🌠 Երբ ցանկանում ես որևէ նպատակի հասնել միայնակ՝ մտածի՛ր, որ կարող ես այդ նպատակն իրագործել շատ ավելի արագ և շատ ավելի մեծ մասշտաբներով, երբ միայնակ չես։
⠀
✅ Գտի՛ր համախոհներ և շրջապատի՛ր քեզ նրանցով և կզգաս, որ ամեն ինչ դառնում է հասանելի և իրագործելի։
⠀


✅ Ամեն օր մենք կատարում ենք ընտրություն․ Ի՞նչ հագնել, ի՞նչ եփել, ո՞ր ճանապարհով գնալ և այլն։
⠀
Նման փոքր ընտրությունները կարծես թե մենք կատարում ենք բավական հեշտորեն։ (Չնայած շատերի համար նշված հարցերը նույնպես կարող են բավականին բարդ լինել 😃)։
⠀
Իսկ մեծ և կարևոր ընտրությունների դեպքում մեր գործը կարծես թե ավելի է դժվարանում ու շատ դեպքերում ընտրության կայացումը կարող է տևել ամիսներ և տարիներ 🤔։
⠀
Եվ հենց այդ պատճառով էլ որոշեցի MotiveAction-ի 6-րդ թողարկումը նվիրել այս թեմային։
⠀
✅ Այն կօգնի քեզ պարզ կերպով վերլուծել ընտրության համար առկա տարբերակների դրական և բացասական կողմերը, թեթևացնել մտքերդ՝ դրանք հանձնելով թղթին և կատարել ռացիոնալ որոշումներ, որոնք էլ անմիջականորեն ազդելու են քո կյանքի հետագա ընթացքի և նրա որակի բարձրացման վրա։
⠀
📺 Դիտի՛ր թողարկումն իմ YouTube-յան ալիքում․

🔗 https://youtu.be/Hy1gaEFQjfI


​​Ողջույն 👋

Հուսով եմ լավ ես 👊:

✅ Ցանկանում եմ քեզ հետ կիսվել #MotiveAction-ի 5-րդ թողարկմամբ, որը կփոխի մոտիվացիայի և ծուլության մասին քո պատկերացումները և կօգնի քո նվաճել նպատակներդ 🚀։
⠀
⤵️ Սեղմի՛ր ներքևում նշված կոճակը և դիտի՛ր թողարկումը YouTube-ում ▶️


✖️ Երբեմն մեր գործողությունները ոչ թե օգնում, այլ խանգարում են մեր նպատակներին հասնելուն:
⠀
☑️ Այսինքն կան գործողություններ, որոնք մենք կատարում ենք ըստ սովորության, սակայն չենք գիտակցում, որ դրանք մեզ հեռացնում են մեր ցանկալի արդյունքից։
⠀
🔴 Օրինակ՝ ցանկանում ենք ունենալ դրական մտքեր և լավ տրամադրություն, սակայն օրվա մեծ մասը ընկղմված ենք նեգատիվ և բացասական էմոցիաներ առաջացնող նորությունների մեջ։
⠀
🔴 Ցանկանում ենք ունենալ ֆինանսական անկախություն, սակայն մեր ձեռքն ընկած ամեն ամսվա աշխատավարձը ծախսում ենք անհաշվենկատ՝ կատարելով մեծ մասամբ անօգուտ գնումներ և ծախսեր։
⠀
🔴 Եվ վերջապես՝ ցանկանում ենք ունենալ առողջ մարմին, սակայն սնվում ենք, մեղմ ասած, ոչ օգտակար սննդով և ձևավորում այլ վնասակար սովորություններ։
⠀
🟢 Գրի՛ր թղթի վրա քո սովորական օրվա անելիքները մանրամասնությամբ և գտի՛ր,թե որ գործողություններն են, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս քեզ և ձերբազատվի՛ր դրանցից։
⠀

20 last posts shown.

352

subscribers
Channel statistics