TGStat
TGStat
Type to search
Advanced channel search
  • flag English
    Site language
    flag Russian flag English flag Uzbek
  • Sign In
  • Catalog
    Channels and groups catalog Search for channels
    Add a channel/group
  • Ratings
    Rating of channels Rating of groups Posts rating
    Ratings of brands and people
  • Analytics
  • Search by posts
  • Telegram monitoring
Mushegh Avetisyan

23 Jun 2022, 18:39

Open in Telegram Share Report

«Ինչպե՞ս ներգրավել ներդրումներ». այս հարցը երևի թե ամենաշատ հանդիպողներից է՝ հատկապես երիտասարդների և բիզնես ոլորտում փորձ չունեցողների կողմից։
Հայաստանում ներդրողների և ներդրումների մասին ոչ լիարժեք պատկերացում կա, բիզնես ոլորտով հետաքրքրվողների կամ անգամ բիզնեսով զբաղվող մարդկանց մեծ մասին թվում է, թե ներդրողները կարող են ներդրումներ իրականացնել գաղափարների վրա, սակայն ներդրողի համար ոչ այդքան գաղափարն է կարևոր, որքան այն իրականացնող թիմը և թիմի լիդերը։
Այնպես է ստացվել, որ ես իմ բիզնես գործունեության ընթացքում հանդիսացել եմ և ներդրող և ներգրավել եմ ներդրումներ տարբեր պրոյեկտների շուրջ՝ որպես արդյունք կարող եմ ասել, որ որպես ներդրող եղել եմ ոչ փորձառու, շահագրգռվել եմ գաղափարով, առաջնորդվել էմոցիոնալ որոշմամբ և քիչ կարևորել պրոյեկտ իրականացնողի դերը և հուսալիությունը, արդյունքում ունեցել եմ մեծ կորուստներ իր բացասական հետևանքներով։ Միակ դրական բանը այս պատմության մեջ թերևս ավելի կրթվելն ու հաշվենկատ դառնալն է՝ որպես ներդրող (այս մասին ավելի մանրամասն կխոսեմ հետագա բլոգներում)։
Որպես ներդրող գործընկեր ներգրավող կարելի է ասել՝ հաջողել եմ, քանի որ իմ ուժեղ կողմերից եմ համարում պրոյեկտ ստեղծելն ու կառավարելը և հատկապես ներդրող գործընկերների առաջ մեծ պատասխանատվություն ունենալու հետևանքով առանձնակի հետևողականությամբ և հաշվենկատությամբ եմ մոտենում նման պրոեյկտների կառավարմանը։
Այսինքն ներդրումնների մասին մտածելուց առաջ նախ պետք է լավ հասկանալ, թե դու ո՞ր գործում ես լավ և որո՞նք են քո ուժեղ կողմերը այս համագործակցության մեջ։
Իսկ հիմա խոսեմ այն 5 կարևոր կետերի մասին, որոնք անհրաժեշտ են ներդրումներ ներգրավելու համար.
1. Նախքան ներդրողին պրոեյկտը կամ գաղափարը ներկայացնելը համոզված եղիր, որ այդ պրոյեկտն իրագործելու համար քեզ միայն գումարն է պակասում,
2. Հնարավորության դեպքում կատարիր տվյալ պրոյեկտի փոքրիկ կամ demo տարբերակը և ցույց տուր դրա պահանջարկը թվերով,
3. Ունեցիր թիմ այն մարդկանցով, որոնք արդեն իրականացրել են նմանատիպ նախագծեր և ունեն համապատասխան հմտություններ,
4. Ներդրողը պետք է համոզված լինի, որ դու այդ ոլորտում փորձառու ես և դժվարությունների կամ խնդիրների հանդիպելիս ունենալու ես համապատասխան հմտություններ հաղթահարելու և լուծելու դրանք,
5. Ներդրողին ներկայացրու նաև պրոյեկտի հնարավոր ձախողման հավանականությունը և այդ ժամանակ իր ռիսկերը։
Այս 5 առաջնահերթությունները հաշվի առնելու և սրանցով առաջնորդվելու դեպքում ներդրողներն իրենք շահագրգռված կլինեն ձեզ հետ համագործակցելու և պրոյեկտում իրենց ներդրումներով մասնակցություն ունենալու համար։

229 0 1 3
Catalog
Channels and groups catalog Channels compilations Search for channels Add a channel/group
Ratings
Rating of Telegram channels Rating of Telegram groups Posts rating Ratings of brands and people
API
API statistics Search API of posts API Callback
Our channels
@TGStat @TGStat_Chat @telepulse @TGStatAPI
Read
Академия TGStat Telegram Research 2019 Telegram Research 2021 Telegram Research 2023
Contacts
Справочный центр Support Email Jobs
Miscellaneous
Terms and conditions Privacy policy Public offer
Our bots
@TGStat_Bot @SearcheeBot @TGAlertsBot @tg_analytics_bot @TGStatChatBot