Forward from: The Geopolitics / Գեոպոլիտիկա
Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին չես կարող համոզել, որ նրանք, ընտանյոք հանդերձ, դուրս գան քաղաքականությունից։ Եթե 2021-ին Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց նրանց համոզել ընդամենը հայտարարել քաղաքական հավակնություն չունենալու մասին, ապա մնացած փորձերն անիմաստ են, վստահաբար։
Ուրեմն, ո՞րն է ելքը։ Քաղաքական հավակնություն ներկայացնող անձը պետք է հասկանա, որ իշխանության հասնելու քարքարոտ ճանապարհին նա, նախ, պետք է հաղթի այդ երկուսին ու վերցնի ընդդիմադիր դաշտը, հետո նոր հաղթի Նիկոլ Փաշինյանին։
Համախմբվելու, միասնական լինելու բոլոր կոչերը հեքիաթներ են, դրանց ընդհանրապես չի կարելի լուրջ վերաբերվել ու այդ կոչերն անողները առաջին հերթին հենց իրենք են հասկանում, որ խոսում են մի բանից, որը երբեք չի կարող լինել։ Երևի այլ ասելիք չունեն, դրա համար թեմա են գտել, որից միշտ կարող են խոսել։
Հեքիաթ է նաև այն թեզը, որ բոլոր տեղեկատվական ռեսուրսները այդ երկուսինն է ու անհնար է խոսք հասցնել մարդկանց, եթե այդ երկուսի կամ Նիկոլի հետ չես համագործակցում։ Այս ալիքը, որում կարդում եք այս գրառումը, դրա վառ ապացույցն է. ոչ կապ ունի Քոչարյանի, ոչ Սերժի, ոչ էլ Նիկոլի հետ ու քաղաքական ուղղվածությամբ այս երեքին էլ դեմ է միաժամանակ։
Եւ ուրեմն, հաղթել Քոչարյանին ու Սերժին, հետո` Նիկոլին ու սա լիովին հնարավոր է։