Հայտնի է, թե ով էր Երևանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը
Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր, որն աշխատում էր «Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:
Տեղեկությունը տարածել է կազմակերպությունը։
«Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին:Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր: Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
@ArmeniaSputnik