Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այն երկիրը, որի անվտանգությունը երաշխավորում են, դառնում է մանրադրամ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը, տեսակետ է հայտնում «Աբովյան Time»-ի մեկնաբան Արման Աբովյանը:
@ArmeniaSputnik
«Օրինակ՝ Հարավային Կորեայի, Իսրայելի անվտանգության երաշխավորը ԱՄՆ-ն է, այդ երկրները դարձե՞լ են մանրադրամ: Կամ Կորեայի Դեմոկրատական Հանրապետության երաշխավորը Չինաստանն է, Բելառուսինը՝ ՌԴ-ն: Նույնիսկ ԱՄՆ ունի երաշխավոր՝ ՆԱՏՕ–ի երկրները: Այսինքն՝ սուտ է, թե երաշխավորի ինստիտուտը մանրադրամ է դարձնում այս կամ այն պետությանը: Ավելին՝ ժամանակին ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր, հիմա ի՞նչ. ՀՀ-ն դիտարկում էր Արցախը որպես մանրադրա՞մ»։
@ArmeniaSputnik