Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Փաշինյանը եղել է թերթի խմբագիր․ իր համար ամենակարևոր «հացը» եղել է վերնագիրը, որը անգամ ոչ միշտ էր համապատասխանում հոդվածի հետ․ վերնագրով ինքը փորձում էր վաճառել հոդվածը, ինֆորմացիան։ Հիմա իր քաղաքական օրակարգը լցնում է նոր վերնագրով․ այն որևէ աղերս չունի որևէ իրողության հետ։ Այդ պատճառով ես չեմ զարմանում, որ Ադրբեջանը Փաշինյանի՝ «ռազմավարական գործարք կնքելու» առաջարկի մասին չի խոսում, չի արձագանքում»։
ՀՀ վարչապետի նոր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործարք կնքելու առաջարկն է վերլուծում Վիգեն Հակոբյանը։ Ըստ քաղտեխնոլոգի՝ այս առաջարկը քաղաքական դատարկ օրակարգը լցնելու ձգտում է և իր անլրջությամբ անգամ գերազանցում է նախորդ հայտնի առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը՝ 16 հոդվածներից 13-ը, և հետագայում աշխատել մնացածի վրա:
Երբ Փաշինյանի հիմնական օրակարգը չի ստացվում, տվյալ պարագայում արդեն 4 տարի է՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելը չի ստացվում, նա միշտ դիմում է նման քայլերի։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen