▪️
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգելու իրական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակված է ընդհանրապես «հետ քաշվել» այս թեմայից, և հետագայում նույնպես նախագիծը ԱԺ-ի քննարկմանը չներկայացնել։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման համար հիմք են ծառայել ներկա աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունները:
▪️
«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը և պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է վերականգնել Ռուսաստանի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները և մասնակցել բոլոր միջոցառումներին ու հանդիպումներին։
«Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում և որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի»։
▪️
«Հրապարակ»․ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել․ գրում է թերթը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը։
▪️
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը առաջիկայում դառնալու է Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնած ու գլխավորած «Ժառանգություն» կուսակցության նախագահ:
▪️
«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ 2020 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքով փորձում էր պայքարել քրեական կարգավիճակ ստանալու, տալու և պահպանելու դեմ, հիմա՝ 5 տարի անց, հասկացել է, որ Ռուստամ Բադասյանի բերած օրինագիծը ձախողեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։
♥️
@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen