Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Մեր իշխանությունները սուտ մատնություն են անում ՀՀ-ի դեմ։ Հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերում ՀՀ իշխանությունները ոչ պետականամետ դիրքորոշումներ են հայտնում՝ դրանով ջուր լցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին»։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է ՀՀ իշխանությունների հայտարարությունները։
«Ամբողջ հակաՀԱՊԿական նարատիվը կառուցված է եղել նրա վրա, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել։ Որից հետո, երբ կանգնում, ասում են՝ ունենք 13-կիլոմետրանոց սահման, դրանով և՛ ադրբեջանական թեզն են առաջ տանում, թե կա հայ-ադրբեջանական պայմանական սահման, և՛ հիմնավորում են այն հայտարարությունները, որ ՀԱՊԿ-ից կային»։
🎦 այս և այլ թեմաներով ասուլիսն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen