Ալբերտիչ | հեղինակային ալիք


Kanal geosi va tili: Armaniston, Armancha
Toifa: Bloglar


Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։
Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։

Связанные каналы  |  Похожие каналы

Kanal geosi va tili
Armaniston, Armancha
Toifa
Bloglar
Statistika
Postlar filtri


Նոր լուր հանդիպեցի, որ բանակում հերթական ինքնասպանության դեպքն է արձանագրել։

Չգիտեմ՝ դուք էլ ֆիքսե՞լ եք, թե՞ ոչ, բայց բանակում ինքնասպանությունների թիվը կրկին աճում է։ Դանդաղ, բայց հաստատուն։

Շատ խաղաղ կյանքից է։ 2018-ի հունիսի 1-ին ԱԺ ամբիոնից «կախարդական փայտիկ կա» ասողն էստեղ էլ է կախարդել՝

— հիմա էլ առաջվա պես թալան չկա,
— կյանքը հրաշալի է,
— տնտեսությունը տիեզերք թռած առաջին հայկական արբանյակի բարձրությանն է հասել,
— «նախկինների» թալանից հոգնած ու հեղաշրջումը գովերգող ժողովուրդին, ըստ էության, թալանը չէր խանգարում, այլ թալանողները, հենա՝ հիմա «ժողովրդից դուրս եկած մեկն է»,
— ազգային էլիտան էլ վախերով տապակված և ամուլ է։

Մի խոսքով, ի՞նչ ես էսքան բողոքում, Ալբերտիչ, նայի՝ ինչքան բան է փոխվել, մի քիչ պոզիտիվ եղի էլի…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Թշնամին ամեն կերպ մեզ վախեցնում է նոր պատերազմով։

Մենք էլ մուկ ենք տշում ազգովի՝

— ազգային կոչվող էլիտայում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել.

— «նախկինները» մինչ օրս այդպես էլ ընդունակ չեղան լիարժեքորեն գիտակցելու սեփական սխալները,

— «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» արհեստածին ծիրի մեջ մնացածները խելքի պակասից ունեցած ձախողումները շարունակում են հիմարաբար բարդել ուրիշների վրա՝ «Սերժն ա մեղավոր, Քոչարյանն ա մեղավոր» ոճի մեջ,

— ներսի փանջունիները շարունակում են «իմաստուն», համա թե մոլորված ժողովրդի ականջներին բրնձի լապշայի անվան տակ պլաստիկից սպագետտի կախել և ամեն անգամ նույն հաջողությամբ նույն կուտը ստացվում է կերակրել,

— հազարամյա կյանք ունեցող, բայց արագ զարգացող դեմենցիայի նշաններով մի բուռ ժողովուրդը վերջին 150 տարվա սեփական սխալները, արաբների, վրացիների ու ուկրաինացիների սխալներն աչքի առաջ գերադասում է շարունակել հիմարանալ։

Եվ այսքանով հանդերձ, գալու է օրը, երբ մենք էլ ինքնամաքրված դուրս կգանք։ Թեև ափսոս է, որ հենց հիմա՝ այս անցումային փուլում լիքը հնարավորություններից օգտվելու փոխարեն՝ մտել ենք քավարան։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Ի հավելումն՝

2025թ. հունվարի 1-ից ԻԻՀ սահմանին ծառայություն են իրականացնելու միայն ՀՀ սահմանապահները։

Իրանի գործողությունների մասին հարցս այս կոնտեքստում էլ ավելի ակտուալ է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Ռուսներն էլ են մի «հրաշք»։

Շատ չի անցել այն ժամանակահատվածից, երբ Իրանը մեդիայով մատ էր թափ տալիս Մոսկվայի ուղղությամբ՝ վերջինիս կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեման շահարկելու համար։

Եվ ահա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի առանձին հանդիպումներին անդրադառնալիս ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը հայտնում է, որ «հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել նաև «Զանգեզուրի միջանցքին»։

Ասածս ի՞նչ է։ Կարծում եք, եթե ռուսների համար «միջանցքը» եղելություն է, դրան են ձգտում նաև Արևմուտքում, ապա Իրանը ի՞նչ է անելու…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Պոզները՝ հայերի մասին…

Առաջին անգամ այսօր տեսա այս կտորը։ Ինչ ասեմ… այն, ինչի մասին ինքս եմ բազմիցս ասել։ Չկա որևէ հայտնի երկրային տրամաբանություն, որով հնարավոր կլիներ բացատրել հայերի ֆիզիկական գոյությունը 21-րդ դարում։

Սա ինքնին նշանակում է, որ մենք պատահաբար չենք հասել այս ժամանակաշրջան։ Դրանից էլ հետևում է, որ պետք է սա ընդունել որպես հենման կետ և շարժվել առաջ։

Չնայած… մենք մեր մեծամասնության մեջ գերադասում ենք շարունակ նվվալ, տզզալ, դժգոհել և չհավատալ։ Հետաքրքիր է, էլի։ Սար բարձրանալու, սեփական նպատակներին, կարիերայում հաջողության հասնելու համար ինչ փորձություն ասես կհաղթահարեն, ազգային դժվարություններին հենց հերթը հասնում է՝ «վա՜յ կործանվում ենք, վա՜յ թույլ ենք, վա՜յ էս, վա՜յ էն»… միայն թե սեփական անգործությանը, հուսահատությանն ու վախերին արդարացումներ գտնենք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Դառն օրեր են առջևում։ Իսրայելի ու Իրանի հակամարտությունը ինչ-որ պահի ուղիղ կերպով կանդրադառնա մեր տարածաշրջանին։

Ակնհայտ է, որ որպես պետություն մենք դրան պատրաստ չենք։ Հոգեբանորեն պատրաստ են քչերը։

Ինչևէ։ Լիահույս եմ և հավատով, որ մենք կդիմակայենք այս փորձությանն էլ, ինչպես բազմիցս ենք արել մեր պատմության ընթացքում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Հարաբերությունների մակարդակի մասին՝ խոսուն դիվանագիտական լեզվով.

1) ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ. «դաշնակցային կապերի ամրապնդում»։

2) ՌԴ-ում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ տեքստում. «մեր երկրի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ՝ բարեկամ երկրի…»։

Սրան մենք հասել ենք Հայաստանի իշխանությունների ջանքերով։ Մնացած խոսակցությունները կա՛մ մանիպուլացիա են, կա՛մ միայն մասնակի ճշմարտություն։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար Ստոլտենբերգը կոչ է արել Ուկրաինային հրաժարվել իր տարածքի մի մասից՝ հանուն անկախության պահպանման։

Այսպիսին է Արևմուտքի մոտեցումը։ Սկզբից քեզ դրդում են գնալ պատերազմի՝ երևակայական դեմոկրատական արժեքներով ԵՄ անդամակցելու խոստումներով։ Հետո, երբ մտնում ես պատերազմի աղետով պայմանավորված ճահիճը, քեզ հորդորում են հրաժարվել հակառակորդիդ/թշնամուդ կողմից այդ պահին օկուպացրած տարածքներից՝ երևակայական անկախությունդ պահպանելու համար։

🇬🇪 Այս ճանապարհով անցել էր Վրաստանը։

🇺🇦 Այս ճանապարհով անցնում է Ուկրաինան։

🇦🇲 Այս ճանապարհին սրընթաց և առանց արգելակների ընդառաջ ենք գնում մենք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Լիբանանի ԱԳ նախարարը հայտնել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է անմիջապես այն բանից հետո, երբ համաձայնել է սկսել բանակցություններ, ինչին համաձայնություն է տվել նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Եվ այդ համաձայնությունը տալուց հետո Նասրալլայի գտնվելու վայրի ուղղությամբ մոտ 80 հրթիռ է ուղարկվել։

Այլ կերպ ասած՝ Իսրայելին խաղաղություն հարկավոր չէ։ Ճիշտ այնպես, ինչպես այդ խաղաղությանը չի ձգտում մեր տարածաշրջանի «փոքրիկ Թուրքիան»՝ միաժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի և Իսրայելի հետ խաղեր տվող Ադրբեջանը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽԱՂԵՐ vs ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զավեշտալի է կարդալ իսրայելական պաշտոնական աղբյուրների «Շուշիի համար մարտերը շարունակվում են» ոճի մեջ հայտարարությունները, երբ համացանցում տարածված վիդեոներից հստակ երևում է, թե ինչպես են տասնյակներով անխոչընդոտ հարվածներ հասցնում իրանական հրթիռները։

Ցանկացած պոպուլիստական քարոզչություն ունի մեկ թույլ կողմ՝ ՓԱՍՏԵՐ։

Նման քարոզչությունը աշխատում է կարճաժամկետ, բայց ունի ուժեղ կողմ մերօրյա Homo Confusus տեսակի մարդկանց բազմության շրջանում, ուր որպես առաջին արձագանք տիրապետող են տաք էմոցիաները։

Այլ կերպ ասած՝ մարդկանց էմոցիոնալության հաշվին կեղծ քարոզչական թեզերը սկզբնական փուլում իրենց խնդիրը լուծում են։ Իսկ դրանից հետո նույնիսկ ճշմարտության բացահայտումը ազդեցություն չի ունենում, քանի որ հետադարձ ուժ չկա։

Սակայն, այս ամենը հեշտ հաղթահարելի է, երբ կունենաս կեղծ քարոզչությանը դիպուկ հակազդող հասարակություն։ Իսկ դա ներկա իրողություններում ուտոպիա է։ Չկա որևէ մեխանիզմ, որով կարողանաս մարդկանց, կներեք ոչ հայերեն բառիս համար, «պռաշիվկան» փոխես։ Մարդն իր բնույթով էմոցիոնալ էակ է։ Առանձին անհատների մակարդակում միանշանակ հանդիպում են բանական մարդիկ, բայց բացարձակ մեծամասնության մեջ շփոթված մարդիկ գերակա են։

Ասածս ինչ է։ Աշխատեք ձեզ վրա՝ ամեն օր ցանկացած տեղեկատվություն սառը դատողականությամբ դիմավորելու ուղղությամբ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


ԿԱՐՃ ԴԱՅՋԵՍՏ

🇮🇷 Իրանը փրկեց իր դեմքը։

🇮🇱 Իսրայելը ևս մի առիթ ստացավ պատերազմում ավելի շատ դերակատարների ներգրավվելու իր ծրագրերի համար։

🇺🇸 Միացյալ Նահանգներին նոյեմբերի ընտրություններից առաջ միայն սա էր պակաս։

🇱🇧 Արաբները նոր ալիքից առաջ շունչ քաշելու հնարավորություն ստացան։

2025-ը ավելի բուռն է լինելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


🇬🇪 Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի.

«Կարևոր է Վրաստանի Սահմանադրության մեջ ընդգծել Ուղղափառ Եկեղեցու դերը որպես՝ վրացական պետության ինքնության հիմնասյան»։


Փաստենք.

✔️Մենք «ոչխար» էինք անվանում և վերևից էինք նայում ադրբեջանցիներին, մինչդեռ նրանք մեզ ոչ միայն պարտության են մատնել, մեր գլխին Նիկոլ անունով աղետ բերել և շարունակում են նվաստացնել ամենօրյա ռեժիմով, այլև տարածաշրջանում կարևոր գործոն են այս պահին։

✔️Մշտապես չենք սիրել վրացիներին, մինչդեռ նրանք, գիտակցելով երկրի վրա կախված վտանգները, շատ հստակ են իրենց պետությունը չկորցնելու գործում։

Արդյունքում.

Մենք չափազանց մեծամիտ ու գոռոզ ենք և դարեր շարունակ ասորիների ճակատագրին չենք արժանանում զուտ անտրամաբանական ինչ-որ ուժի շնորհիվ, որը մեզ պարբերաբար թույլ է տալիս դրսևորելու մեր ինքնությունը։

Այս մասով կարելի է հիշել Աստծուց օգնություն խնդրող խեղդվողին, որը հրաժարվում է շրջակայքում անցնող նավերից օգնությունից, որովհետև սպասում էր, որ Աստված պետք է փրկի։

Ամեն դեպքում լիահույս եմ, որ առաջիկա ծանրագույն ժամանակները մեզ դուրս կհանեն սեփական կամքով ստեղծած մղջավանջից։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Նասրալլայի սպանության մասին. ինչպես ասում են՝ «իսկ ես ասում էի»։

Իակ եթե լուրջ, ապա միջազգային հարաբերություններում մարգարե լինել հարկավոր չէ։ Բավական է իմանալ դրանց բնույթը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Կանցնեն տասնամյակներ։ Մեր սերունդները հետհայացով կքննադատեն մեզ, որովհետև պատմական բացառիկ ժամանակաշրջանում, երբ շուրջբոլորը ռազմականացվում էին, մենք, կներեք արտահայտությանս, «մուկ էինք տշում»։

Նայում ես, թե ինչպես է դարերով սեփական ոչինչ չունեցած, քոչվորական անցյալով և արհեստածին պետության ինչ-որ ցինիկ ղեկավար ամենօրյա ռեժիմով նվաստացնում երկիրդ, որովհետև փոխարենը բազմադարյա փորձառությունից իմաստնանալու՝ երկիրդ՝ իր էլիտայի ու ժողովրդի հավաքականության մեջ, դատարկ մեծամտացած, անկուշտ սովյալի հոգեբանությամբ և վաճառական մտածողությամբ կուլ է գնացել արտաքին էժանագին մանիպուլացիաներին։

Ասես կոկորդումդ ստորացման զգացողություն սնուցող գուղձ լինի մնացած, որ ստիպում է ինքդ քեզ հարցնել․ «բայց ինչո՞ւ, եթե․․․»։

Իրապես։

Ինչո՞ւ ենք մենք այսքան չարացած ինքներս մեր հանդեպ։

Ինչո՞ւ ենք շարունակում «էշի ականջում քնած մնալ», ասես՝ վաղը հարձակվելու են Հայաստանի վրա, բայց անհատապես հենց մեզ ոչինչ չի լինելու։

Ինչո՞ւ ենք թույլ տալիս մի չկայացած, մանկական տրավմաների պատճառով «հայ» արմատն ունեցող ամեն ինչի ու մեկի հանդեպ այդքան չարացած, թշնամու շահերն ամենաբացահայտ կերպով առաջ տանողին իշխել մեր երկրում։

Ապրում ենք հանուն ինչի՞։ Կարծես ոմն իշխանատենչ տիկին ճիշտ էր․ մենք հանուն ոչնչի ենք ապրում։

Ամենևին նկատի չունեմ, թե պետք է ամեն ինչի վրա խաչ քաշել և մեռնել հանուն հայրենիքի։ Բայց որո՞նք են մեր առաջնահերթությունները։ Մենք ցանկանում ենք ապրել որպես մարդ՝ արժանապատիվ, արժեքային որոշակի համակարգի շրջանակում, թե՞ լինել ծնկած, ստրկացած, ստորացված ու խեղճ՝ զոռով քարշ տալով խղճուկ գոյությունը։

Ո՞րն է մեր նպատակը։ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ․․․

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes




ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Շատ տարիներ առաջ, տակավին պատանյակ հասակում 3-րդ կուրսեցի մի տղա ռոմանտիկ ցանկություններ ուներ միջազգային հարաբերություններում Հայաստանի դերի և նշանակության շուրջ։

Հենց դրանք ինձ ստիպեցին կուրսային աշխատանքի համար ընտրել «Փոքր երկրների նշանակությունը միջազգային հարաբերությունների արդի փուլում» թեման։

Կուրսայիններս ու մագիստրոսական թեզս ընտրել եմ ոչ պատահական և աշխատել եմ նաև գիշերները՝ թափանցելով գուգլի հորատանցքի ամենախորքերը։ Դա ինձ օգնել է հնարավորինս լավ հասկանալ միջազգային հարաբերությունների բնույթը։

Երբ դու փոքր երկիր ես, ունես անվտանգության մարտահրավերներ, որոնցից պաշտպանվելու համար կամա թե ակամա ընտրում ես երկրիդ շահերին համընկնող համապատասխան դաշինք(ներ)։

Սա ամենևին նոր երևույթ չէ։ Այդպես էր նաև հին ժամանակներում։ Օրինակ, երբ Արտաշիսյանների թուլացած թագավորությանը սպառնում էին Հռոմը՝ Արևմուտքից, և Պարթևստանը՝ Արևելքից։

Ուժեղ տերությունների ծավալապաշտալան պայքարում դու չես կարող տևական չեզոքություն պահպանել։ Ավելին՝ որքան երկար փորձես «խաղեր տալ», այնքան ավելի ծանր են լինելու հետևանքները։

Շատ հաճախ պատմականորեն փոքր երկրների համար այս խնդիրը զուտ բախտի հարց է։

Եթե երկրում իշխում է ներքին և արտաքին քաղաքականության փոխկապվածությունն ու փոխկախվածությունը լիարժեք ընկալող էլիտա, ապա ճիշտ կողմնորոշումը թույլ է տալիս փոքր-ինչ նվազեցնել կորուստներն ու զիջումները, որոնք այսպես թե այնպես կունենաս։ Հակառակ պարագայում՝ վերջիններս լինելու են խիստ ցավալի ու անդառնալի։

Հաճախ եմ զուգահեռներ տանում այսօրվա և Տիգրան Մեծից հետո Հայաստանների աշխարհաքաղաքական իրողության շուրջ։

Չունեմ նախապաշարմունքներ և վերաբերմունքս խոշոր տերություններին հավասար դիրքերից է, միևնույն ժամանակ՝ ունեմ հստակ պատկերացում, թե ինչ ավարտ է ունենալու Արևելք-Արևմուտք ժամանակակից հակամարտությունը։

Իսկ այս երկար տեքստս կամփոփեմ այսպես․

«Մի տրվե՛ք էմոցիաներին: Ձեզ ամեն օր մանիպուլացնում են և դեռ կշարունակեն։ Սառը մնացե՛ք ցանկացած իրավիճակում, նույնիսկ եթե ձեզ այն հունից փորձում է հանել»։

Պինդ եղե՛ք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Թե՝ բա «խաղաղություն», թե՝ բա «պայմանագիր»։

Ալիևի ելույթի ակնարկները ակնհայտ են, կարծեմ, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն։

Եթե կան մարդիկ, որ շարունակում են ապրել երազներում, ապա միայն կարող եմ ցավակցել, որովհետև այդ երազները փշրվելու են։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Չգիտեմ, թե ինֆորմացիոն հոսքում ո՞րն է ձեզ համար առաջնային՝ հրեա Լապշինի շուրջ լապշայական թեմանե՞րը, թե՞ Լապշինի հայրենիք Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում պատերազմի մասշտաբներն էլ ավելի մեծացնելու ջանքերը։

Չկա որևէ նախադրյալ առ այն, թե Մերձավոր Արևելքում էսկալացիան նվազելու է։ Ավելին՝ առկա են բոլոր նախադրյալները, որ ամեն ինչ արվում է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու։

Հասկանում եմ, որ մենք ապրում ենք անորոշության վախից օրվա հոգսի մեջ մնալու կոմֆորտ զոնայում։ Հասկանում եմ, որ դա անուղղելի իրականություն է։ Իսկ ես կշարունակեմ ժամանակ առ ժամանակ «օդ կրակել»։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Մարդ առողջ է այնքան ժամանակ, քանի դեռ օրգանիզմի դիմադրողականությունը բարձր է։

Նույնն էլ պետությունն է։ Այն կայուն է, քանի դեռ ներսում կառավարող էլիտան ունակ է պայքարելու օտար մարմինների դեմ։

Արյան գնով Արցախ պահելը մենք չհամադրեցինք անկախության հռչակման հետ։ Արդյունքում մեզ օգտագործեցին և օգտագործում են՝ որպես մսաղացու մեծ տերությունների խաղերում։

Պատերազմն իր հետ տարավ պետության արժեքը գիտակցողներին և էլիտայում նրանց տեղը զբաղեցրին մեծիմասամբ վաճառականի հոգով փոքրոգի մարդիկ։

Պարզվեց նաև, որ եռամիասնության կարգախոսը սեղանի կենաց էր։ Կենաց էր, որովհետև մեկ ազգի մեջ հնարավոր է միայն մեկ միասնություն։

Պարզվեց, որ «մեր ժողովուրդն իմաստուն է» արտահայտությունը պոպուլիզմ է, որովհետև մեր ժողովուրդը մոլորված հոտ է՝ առանց առաջնորդի։

Այն, ինչի միջով մենք անցել ենք և դեռ կանցնենք՝ հերթական փորձությունն է։ Անկախ նրանից, որ մեզանում բացարձակ արժեզրկել են ազգային տոներն ու խորհրդանիշները, ինչպիսին են մայիսյան հաղթանակներն ու սեպտեմբերի 21-ը, այս փորձությունն էլ կանցնենք։ Դժվարությամբ, Արցախի 9-ամսյա բլոկադայի պես ծանր օրերով, բայց կանցնենք։

Հաստատապես կանցնենք։

Շնորհավոր։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes


Հայաստանում հայտնել են, թե հայտնաբերել ու ձերբակալել են իշխանությունը յուրացնելու փորձ նախապատրաստող ինչ-որ խմբի՝ իբրև ՌԴ տարածքում գործող։

Նույն օրը կրկին բարձրացվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման։ «Օվերտոնի պատուհանի» էֆեկտով խոսվում է նաև ՌԴ հետ երկկողմանի և բազմակողմանի (ԵԱՏՄ) տնտեսական հարաբերությունների մասին։ Ներկայումս՝ դեռ միայն դրանք չխզելու շուրջ։

Վաղը կխոսվի արդեն պատժամիջոցների պայմաններում ՌԴ հետ հարաբերությունների ոչ շահավետության, ապա դրանից բխող մյուս թեման՝ ԵԱՏՄ-ում անդամությունը պահելու նպատակահարմարության մասին։

Ոչ մեկ չի ասում, թե ռուսները «պուպսիկ են» (ով ասում է՝ հիմար է կամ մանիպուլյատոր): Բայց վրացիները 16 տարի առաջ քայլ արեցին, որի պատճառով միայն կորցրել են և հիմա նոր գիտակից քայլերով փորձում են մեղմել այն, ինչ կսպասվեր իրենց, երբ Ուկրաինայի հարցը փակվեր։

Ուկրաինայի էլիտան դաս չքաղեց և այսօր մտել են այնպիսի խաղի մեջ, որից երբեմնի մեծ և արդյունաբերական երկիրը դուրս է գալու բզկտված։

Հայաստանի էլիտան Արցախով տարված ռեսուրս չունեցավ ներսում կայունություն ձևավորելու համար, արդյունքը՝ շարունակում ենք գլորվել խորը անդունդը։

Ըստ որում՝ ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի, Հայաստանն ուներ ռեսուրսներով հարուստ Սփյուռք, բայց ժամանակին և թիրախային կապերի բացակայությունն այդպես էլ չստեղծեց բարենպաստ պայմաններ Սփյուռքի ողջ ներուժը Հայաստանի ամրապնդմանն ուղղելու։

Կարելի է լոլոներ գրել ու պոպուլիստական ճառեր կարդալ, թե «ի՞նչ է պետք անել», «ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից», «փրկել երկիրը նիկոլից» և այլն, իսկ իրականության մեջ մենք փոթորկի մեջ ենք, որից դուրս գալ չենք կարողանալու այնքան ժամանակ, քանի դեռ այն չի դադարել։

Եվ այստեղ շատ կարևոր է ոչ թե մսխել ռեսուրսները՝ հիմարությամբ զբաղվելով և ամբիոններից ճոռոմ հայրենասիրություն քարոզելով, այլ ռեսուրսներն ինվենտարիզացնելով, որպեսզի դադարի պահին փոթորկի ճիրաններից դուրս գալիս նորի հիմքը հենց սկզբից չդրվի այնպես, ինչպես դրվեց 90-ականներին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes

20 ta oxirgi post ko‘rsatilgan.