ՍՅՈՒՆԻՔԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ
Սյունիքի հարցում կա երկու հիմնական շահառու՝ Իրան և Թուրքիա։
Արևմուտքն ու Ռուսաստանն այստեղ կատարում են վերահսկող ուժային կենտրոնի դեր։
Եթե Արևմուտքի պարագայում հստակ է թուրքերի գիծը պահելու շահը, ապա ռուսներն Իրանի և Թուրքիայի միջև ընտրություն կատարելիս ներկա փուլում նախընտրել են վերջինի հետ 300-ամյա ավանդական «սիլիբիլին»։
Բնական է, որ ռուսների այս քայլը թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ բարոյական առումով հակասում է Իրանի տարածաշրջանային շահերին, ինչն էլ դրդել է գրեթե բոլոր օղակներով ռուսների հանդեպ տոնայնության փոփոխությանը։
Զուտ ռեալպոլիտիկի տեսանկյունից՝ ինքս հասկանում եմ ՌԴ դիրքորոշումը։ Ինչ-որ պահի ռուսները որոշեցին, որ «միջանցքը» կյանքի է կոչվելու և Հայաստանի ներկա իշխանությունն այն ուղղակի թե անուղղակի հանձնելու է Ադրբեջանին (իմա՝ մասնավոր ընկերության անվան տակ)։
«Դե, եթե այդպես է, ապա եկեք մենք էլ փորձենք վերահսկողական լծակները մեզանով անել». մտածեցին Կրեմլի ազդեցիկ աշտարակներում և փորձեցին ստուգել արձագանքները։
Ամեն դեպքում, ռուսները վստահաբար հասկանում են նաև, որ տարածաշրջանում ներկա պայմաններում իրենց ազդեցության հնարավորությունները հասել են նվազագույնի և մակարդակը միայն իջնում է։
Միակ շանսը, որ կարող է պահպանել ռուսական ներկայության հնարավորությունը, անկախ նրանից, թե դա որքանով է առհասարակ ռեսուրսների տեսանկյունից ձեռնտու բոլոր շահառու կողմերին, տարածաշրջանային էսկալացիան է։ Թեև ակնհայտ է, որ հենց հիմա ռուսները դրա տակից դուրս գալու բավարար ռեսուրս չունի։
Իրանի կարմիր գծերն էլ աստիճանաբար միայն նեղանալու են։
Բոլորը սա հասկանում են։ Հասկանում է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ով ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը մոտալուտ աղետին մոտենա բացարձակ անպատրաստ և քայքայված։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes