Фильтр публикаций


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Սթրեսն ունի նաև դրական կողմ․ Ռուբեն Աղուզումցյան

Անհանգստության և սթրեսի հոգեբանությունը ժամանակակից պայմաններում․ պարզաբանում է հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։

«Կյանքի արագ զարգացման պայմաններում մարդը չի հասցնում հարմարվել, ինչն էլ բերում է մշտական լարման»։


Հոգեբանը հիշեցնում է, որ պետք չէ շփոթել սթրեսը դեպրսիայի հետ․ դեպրեսիան՝ հոգեբուժական դիագնոզ է, իսկ սթրեսը՝ հոգեբանական լարվածություն։ Աղուզումցյանը սթրեսը հաղթահարելու թիվ մեկ օգնական է առաջարկում՝ հումորը, որը շատ լավ շտկում է լարվածությունը։

«Հումորը բազմաֆունկցիոնալ հոգեբանական մեխանիզմ է»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Репост из: Поствойна / Давид Галстян
Ներքին Հանդին պետք է հեռվից նայել

* Էսօր Նիկոլ Փաշինյանը կարճ/կտրտած վիդեո էր գցել Սյունիքի Ներքին Հանդից։
«Գյուղի բոլոր բնակելի տների տանիքները հիմնանորոգված են»։

N.B. Կադրը շատ մոտիկից էր արված, մի 2-3 տուն էր ընդամենը երևում։

* Սյունիքի մարզպետարանն էլի էսօր հայտնեց, որ գյուղ Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն ա այցելել։

Էլի խոսքը գնում էր տանիքների ու նոր ջրագծի մասին (էն որ Սնուփ Դոգի համերգի փողը կար, իսկ գյուղի խմելու ջրինը 2022 թ․-2024 թ․ չկար):

Ու էլի մոտիկից արված նկարներ են, չնայած տանիքները վերևից/հեռվից ավելի լավ կերևային։

* Ինչումն է բանը

Եթե մի քիչ հեռվից նկարներ/վիդեո հրապարակեն, ապա «փոսի» մեջ գտնվող գյուղի 3 կողմից ադրբեջանական դիրքեր/դրոշներ են երևալու։

P.S. Օկուպացված ա մոտ 23 քռ կմ ՀՀ տարածք։

@Arm_Aeternum7


Репост из: Sputnik Արմենիա
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» նոր գները

Այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերի որոշումն անվավեր է ճանաչվել։

✔️Քաղաքապետարանից հայտնում են, որ բողոքարկելու են որոշումը, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։

@ArmeniaSputnik


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Անտեսանելի քիլլեր է օդի աղտոտվածությունը՝ չի երևում աչքով, բայց տեսանելի են հետևանքները՝ գործողությունները օրգանիզմում»։


Երևանի պետական բժշկական համալսարանի «Հիգիենա և էկոլոգիա» ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է վերջին օրերին արձանագրված օդի աղտոտվածության ռեկորդային ցուցանիշների մասին։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Հայկական ավիաուղիների» մի շարք ուղղություններով հետաձգված և չեղարկված չվերթերը մի քանի օրից կվերսկսվեն։


Ե՞րբ օդ կբարձրանա «Հայկական ավիաուղիների» օդանավը․ Sputnik Արմենիան հարցն ուղղել է «Հայկական ավիաուղիների» մամուլի քարտուղար Դիանա Կարապետյանին։

📎Ավիաընկերությունը հոկտեմբերի 14-ին հայտարարեց, որ դադարեցնում է թռիչքները օդանավերի տեխնիկական սպասարկման պատճառով։ Աշխատանքը վերականգնելու ժամկետ նշեց դեկտեմբերի 9-ը, բայց այդ օրն էլ թռիչքներ չեղան, և ընկերությունը դարձյալ հայտարարեց չվերթները հետաձգելու մասին։

📌Դեկտեմբերի 20-ից «Armenian Airlines»-ը վերսկսում է չվերթերը՝ սահմանված չվացուցակով

▫️Երևան↔️Մոսկվա՝ ամեն օր
▫️Երևան↔️Սոչի՝ ամեն երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին
▫️Երևան↔️Կազան՝ ուրբաթ օրերին
▫️Երևան↔️Միներալնիե Վոդի` ամեն օր, բացի ուրբաթ և կիրակի օրերից
▫️Երևան↔️Վոլգոգրադ՝ կիրակի օրերին
▫️Երևան↔️Ուֆա՝ չորեքշաբթի օրերին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Քաղաքապետարանը մոլորության մեջ է գցում երևանցիներին, քանի որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի միջին արժեքը հունվարի 1-ից չի կարող 144 դրամ լինել․ առաջարկվող սակագների բազմազանությունը մոլորության մեջ է գցում հասարակությանը և թույլ չի տալիս հասկանալ ուղեվարձի թանկացումը»:


Ի՞նչ պարզվեց քննարկումների ժամանակ, ի՞նչ խնդիրներ մնացին ստվերում, ի՞նչ է սպասվում նոր տարում հասարակական տրանսպորտից օգտվող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին․ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեկնաբանել է Երևանի թանկացող հասարակական տրանսպորտի սակագնային առաջարկները։

📌Ըստ Պիպոյանի հաշվարկների, ուղեվարձի միջին արժեքը 220 դրամ է։ Պիպոյանը քաղաքացիներին խորդուրդ տվեց ուշադիր լինել փաթեթներ վերցնելիս, քանի որ եթե 1 ամսվա համար փաթեթ գնողը օգտվի հասարակական տրանսպորտից 44 անգամից պակաս, ապա մեկ ուղևորափոխադրման համար կվճարի ավելի թանկ։ Բայց համեմատության մեջ, ըստ փորձագետի, ավելի ձեռնտու է գնել ամսական փաթեթը, ոչ թե տարեկան, այլապես ավելի շատ կտուժեն։

Պիպոյանը խոսել է նաև սպանդանոցների, սպառողներին հետաքրքրող այլ խնդիրների մասին։

🎦 ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Կատարի գազը կարող է մրցակից լինել իրանական և ռուսական գազին»։


Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելուց հետո կրկին ակտիվացան խոսակցությունները Կատար-Եվրամիություն գազամուղի վերաբերյալ։ Այն, ըստ մինչև այժմ հրապարակված լուրերի, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է անցկացնել Կատար-Սաուդյան Արաբիա-Հորդանան-Սիրիա-Թուրքիա-Բուլղարիա գծով:

Նախագիծը կա 2009 թվականից, բայց չի իրականցվում։ Ինչ ծրագրի մասին է խոսքը և ինչպես այն կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա. Sputnik Արմենիան զրուցել է ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը մնա առանց հնարավոր դաշնակիցների, որպեսզի ավելի հեշտ լինի Հայաստանը կլանելը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցը։

«Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը»։


📌Ալիևը ВГТРК -ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի մի մասը նվիրել է Հայաստանին․ ավելի ստույգ՝ Հայաստանին առաջադրված նախապայմաններին։ Մի կողմից նա ասել է, որ խաղաղության պայմանագրի 2 կետի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնություն չկա, բայց մյուս կողմից Ալիևը առաջ է քաշել արդեն ծանոթ նախապայմաններն ու դրանց ավելացրել նորերը։ Ըստ Ալիևի՝ չհամաձայնեցված 2 կետերն են միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալը և այլ երկրների ներկայացուցիչներին սահմանին չտեղակայելը։ Բայց նույնիսկ եթե այդ հարցերում համաձայնություն կայանա, Հայաստանը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
▪️Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են միջտարածաշրջանային գործակցության հարցեր։

▪️Հայաստանի տնտեսական աճը կնվազի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը

▪️Փոթորկոտ քամին ավերածություններ է գործել Լոռիում ու Գեղարքունիքում։

🔈 Այս և այլ լուրեր

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Репост из: Sputnik Արմենիա
Ալիևը ստում է, քանի որ 1980-90-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրել. Շարմազանովը թվեր է ներկայացրել

✔️1979-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանում ապրել է 3,037,259 մարդ, որոնցից 2 724,975 (89.7%) հայեր էին և միայն 160,841 (5.2%) ադրբեջանցիներ։

✔️Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ, որոնցից 3083,616 (93.3%) հայեր էին ու միայն 84,860 (2.5%/ ադրբեջանցիներ։

✔️Ալիևը բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։ Այսինքն` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակ, եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։ Էդ ո՞ր օրենքով։

«Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է»,–սոցցանցում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահը։


@ArmeniaSputnik


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Армения находится в евразийском пространстве, и нравится это кому-то или нет, но именно Евразия – наиболее естественная платформа для развития экономики и формирования безопасности Армении. В Армении в последнее время мы видим очень серьезные сдвиги в плане наращивания контактов и "мягкой силы" (в самом хорошем смысле) между странами Евразийского континента и России с Арменией.


Об этом, а также о том, насколько концепция "Западный Азербайджан" является серьезным заделом для дальнейшего давления на Армению с целью демонтажа государственности, политический аналитик Арман Абовян побеседовал с известным обозревателем Тиграном Кочаряном.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Репост из: Sputnik Արմենիա
Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհուրդ է տալիս Ռուսաստանից գազի և ցորենի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում խուսափել կտրուկ քայլերից՝ հաշվարկելով դրա հետևանքները։

📎Արևմտյան երկրները վերջերս ակտիվորեն քարոզում են նվազեցնել Ռուսաստանից առևտուրը և էներգետիկ կախվածությունը: ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նույնիսկ հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում կարելի է ցորենը փոխարինել բրինձով։ Եվ սա այն պատճառով, որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է հացահատիկի ավելի քան 90 տոկոսը։ Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա Հայաստանն այն ստանում է ամենացածր գնով (165 դոլար), սակայն պաշտոնական Երևանը, հանուն դիվերսիֆիկացիայի, պատրաստ է գազ գնել Ադրբեջանից, այն Ադրբեջանից, որը սպանեց մոտ 5000 հայ զինվորի։

@ArmeniaSputnik


Репост из: Sputnik Արմենիա
Ոչ մի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լրագրողներին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան Բաքվից և Անկարայից հնչող հայտարարությունների։

«Մենք արդեն քանի անգամ կրկնել ենք, որ կան «կարմիր գծեր»։ Եվ դա պարզապես անհնար է: Ես նույնիսկ չեմ ուզում դա քննարկել և մեկնաբանել։ Դա չի լինի, պարզապես չի լինի», - ասաց նա լրագրողներին։

@ArmeniaSputnik


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից»։


Ադրբեջանը դատարան ուղարկեց Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը․ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին հրավիրել է համագործակցել այդ շինծու գործով։ Թեմայի շուրջ զրուցել ենք Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։

📌Ըստ պաշտոնական հաղորդագրության` 2548 դրվագով կատարված հանցագործությունների մեջ մեղադրվում է 15 մարդ։ Նրանց թվում են Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լյովա Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Դավիթ Ալավերդյանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը։ Այս ցուցակում չկա Ռուբեն Վարդանյանի անունը․ նրան ցմահ ազատազրկում է սպառնում առանձին՝ 100-հատորանոց գործով, որը միայն ադրբեջաներեն է և նույնիկս փաստաբանների համար չի թագմանվում։ Բաքուն գործից ոչինչ չի բացահայտում՝ հղում անելով պետական գաղտնիքին։ Փաստաբաններին անգամ գործի բոլոր նյութերին հասանելիություն չի տալիս` նույն հիմնավորմամբ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
▪️Ադրբեջանի նախագահն ասել է, թե խաղաղության պայմանագրի ո՛ր կետերը Հայաստանի հետ չեն համաձայնեցվել։

▪️Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը Մոսկվան դիտարկում է որպես դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։

▪️Դամասկոսի օդանավակայանից առաջին թռիքն է իրականացվել։

🔈 Այս և այլ լուրեր

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Պատմական բթամտություն. հնարավո՞ր է արդյոք Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը

🔈 Արման Աբովյան

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Բիզնեսից դուրս գալը բիզնես սկսելուց էլ դժվար է։

Ինչպես բիզնես սկսելը, բիզնեսի աշխարհում գոյատևելն ու հաջողելն է շատ ծանր, այդպես էլ ինչ-որ պահի բիզնեսից դուրս գալն է սեփականատիրոջ համար դառնում ծանր մի բան։

Բիզնեսը թողնելն ու գրագետ դուրս գալն էլ գիտելիք է պահանջում: Ավելին, սա շատ ավելի մեծ նախապատրաստություն է պահանջում քան բիզնես սկսելը։ Այս և հարակից հարցերի մասին է խոսում բիզնեսի խորհրդատու և փորձագետ Հայկ Մանասյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Ադրբեջանը երբ ասում էր՝ «Ղարաբաղը պատմական Ադրբեջան է», ասում էինք՝ փաստաթղթերն այլ բան են ասում, եկեք խոսենք։ Հիմա տեսան՝ Սյունիքի մասին ասում են նույնը, մենք չենք հակադարձում, իրենք էլ ամբողջ Հայաստանն են անվանում «Արևմտյան Ադրբեջան»։ Նրանք պատմական հիմքերը միշտ ագրեսիայի համար են ստեղծում»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը կովկասագետ Կարեն Իգիթյանն է։

«ՀՀ իշխանությունները ասում են՝ մենք պետք է պատմական Հայաստանից հրաժարվենք, որ ունենաք իրական Հայաստան։ Իսկ ինչ է անում Ադրբեջանը․ ունի իրական, փաստացի հանրապետություն՝ Ադրբեջան, բայց ստեղծել է կեղծ նարատիվ «Արևմտյան Ադրբեջանի» մասին և դա է ռեալիզացնում։ Կեղծելով պատմությունը՝ Ադրբեջանը ստեղծում է իր ապագան»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Մեր իշխանությունները սուտ մատնություն են անում ՀՀ-ի դեմ։ Հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերում ՀՀ իշխանությունները ոչ պետականամետ դիրքորոշումներ են հայտնում՝ դրանով ջուր լցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին»։


Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է ՀՀ իշխանությունների հայտարարությունները։

«Ամբողջ հակաՀԱՊԿական նարատիվը կառուցված է եղել նրա վրա, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել։ Որից հետո, երբ կանգնում, ասում են՝ ունենք 13-կիլոմետրանոց սահման, դրանով և՛ ադրբեջանական թեզն են առաջ տանում, թե կա հայ-ադրբեջանական պայմանական սահման, և՛ հիմնավորում են այն հայտարարությունները, որ ՀԱՊԿ-ից կային»։


🎦 այս և այլ թեմաներով ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Կանայք բիզնեսում. անձնական կյանքի և բիզնեսի բալանսը

Գելլափի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 17%-ը անձնական կամ ընտանեկան գործերն անում են աշխատանքի հաշվին, կանանց 40%-ը առաջխաղացում չի ունենում հենց անձնական ու ընտանեկան բալանսը չխախտելու պատճառով։ Այս խնդիրը գնալով ավելի է սրվում ժամանակակից աշխարհում, երբ բիզնեսը առավելապես ֆոկուսավորված է աշխատակցի մասնագիտական որակների և դրանց արագընթաց աճի վրա։

Բիզնեսի խորհրդատու և փորձագետ Հայկ Մանասյանը մանրամասն ներկայացնում է այս խնդրի լուծման տարբերակները և պարզաբանում՝ արդյո՞ք անձնական կյանքի և բիզնեսի միջև բալանս գտնելը մի՞ֆ է, թե իրականում հնարավոր է։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Показано 20 последних публикаций.