Postlar filtri


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
2020 թվականի պատերազմի 3–րդ օրը զորքերի ամբողջական կառավարումը դադարել էր այն պատճառով, որ մենք արագ և օպերատիվ կերպով տեղեկություն մարտադաշտից չէինք կարողացել ստանալ։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Նրա խոսքով` Հայաստանում լավ պաշտպանված ռադիոկապ էր արտադրվում, որը, ցավոք, մնացել է շատ փոքր քանակներով և հիմա կարծես չի էլ արտադրվում։

«Սահմռկեցուցիչ էր այն, որ նույնիսկ հրադադարից հետո մեր գտնվելու տեղը ամենաբարձր պաշտոնյան չգիտեր, փնտրում էր։ Սարսափելի իրավիճակ էր, որ չգիտեն, թե որտեղ են մնացել կենդանի մարդիկ և դրա հետևանքը տեսանք այն, որ նույն 2020 թվականի դեկտեմբերին շրջափակման մեջ ընկավ և ոչնչացվեց մեր խումբը Խծաբերդի, Հին թաղերի հատվածում, էլի կառավարման կապի բացակայության պատճառով»։

@ArmeniaSputnik


Հարկային օրենսդրությունը չի լուծում բիզնեսի զարգացման բոլոր խնդիրները, @ArmeniaSputnik-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը` մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը Հարկային օրենսգրքի մասին։

«Սկսնակ բիզնեսներին աջակցության ծրագրեր չկան։ Որոշակի լիզինգային և այլ գործիքներ կան, որոնցով աջակցում կամ խրախուսում են, բայց դրանք բանկային գործիքներ են։ Այդ գործիքներն ավելի շատ օգնում են բանկերին, որովհետև վարկեր ու լիզինգներ են տրամադրվում պետական երաշխիքներով»։


Այսօր թե՛ սկսնակ, ու թե՛ կայացած գործարարների լրջագույն խնդիրներից է նաև այն, որ իրենք տեղյակ չեն, թե իշխանությունը տնտեսության զարգացման ինչ մոդելով է առաջնորդվում։ Չկա միասնական քաղաքականություն։




44-օրյա պատերազմը նոր էր սկսվել, երբ ամերիկացի կոնգրեսական Թուլսի Գաբարդը հայտարարեց. «ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Ադրբեջանն անմիջապես կանգնեցնի հարձակումը, իսկ Թուրքիան դադարեցնի իր ներգրավվածությունը։

Այս կինը դեռ 2017 թվականին կոնգրեսականների պատվիրակության կազմում այցելել է Արցախ, ինչից հետո Բաքուն նրան անցանկալի անձ է հայտարարել և արգելել մուտքն Ադրբեջան։

Թուլսի Գաբարդի կեցվածքը միանշանակ չեն ընդունում նաև որոշ ամերիկացի գործիչներ։ Նրանք իրենց տաքուկ առանձնասենյակներում նստած խրախուսում են ռազմական գործողությունները աշխարհի տարբեր ծայրերում, իսկ այս կինը, որը ծառայել է Իրաքում և Քուվեյթում, կոչ է անում դադարեցնել բոլոր պատերազմները։ Գաբարդը հայտարարել էր՝ Ամերիկան ինքն է սադրել Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում։

ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավարի կյանքի այլ մանրամասներ` այստեղ։

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Այստեղ այլևս «կանգնել չի կարելի». կառավարության շենքի դիմացի կանգառը` նախատեսված հասարակական տրանսպորտի համար, ապամոնտաժել են

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
1988 թվականի նոյեմբերի 15-ին Բայկոնուր տիեզերակայանի 110 հարթակից «Էներգիա» հրթիռակիրը մերձերկրյա ուղեծիր դուրս բերեց «Բուրան» տիեզերանավը։

▪️Խորհրդային «Բուրանը» դարձավ աշխարհում առաջին տիեզերանավը, որը բոլոր գործողությունները ամբողջովին կատարեց ինքնավար ռեժիմում, օդանավի համակարգչի կառավարմամբ։

▪️Նախագծի իրականացման համար 16,4 մլրդ ռուբլի է ներդրվել, նախագծի վրա աշխատել է ավելի քան 1200 ձեռնարկություն և 1.5 մլն մարդ։

▪️ԽՍՀՄ–ում ընդհանուր առմամբ նախատեսվում էր 5 «Բուրան» ստեղծել, ամբողջությամբ հավաքեցին միայն 2-ը։ Երրորդը պետք է տիեզերք դուրս գար 1994 թվականին և ծրագրի փակման պահին պատրաստ էր 50%–ով։

▪️Տիեզերանավի ստեղծման ժամանակ ստացված տեխնիկական լուծումները շարունակում են կիրառել ռուսաստանցի և արտասահմանյան ինժեներները։

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Մարզեր մեկնող շատ քաղաքացիներ այսօր մնացել էին «Կիլիկիա» ավտոկայանում և չէին կարողանում տուն հասնել

Նրանց մի մասը ավտոկայանի մոտ փակել էին ճանապարհը, որոշ ժամանակ անց ոստիկանները ճանապարհը բացել են:

📌ՆԳՆ–ց @ArmeniaSputnik–ին հայտնեցին, որ Արմավիր գնացող երթուղայինի աշխատանքն է դադարեցվել, ինչն էլ առաջացրել է ուղևորների և վարորդների բողոքը։ Լուրեր էին տարածվել, որ ոլորտը կարգավորող տեսչական մարմնի կողմից ստուգումն է եղել և հայտնաբերվել են «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր ու քաղաքացիները փաստի առաջ են կանգնել։


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
🥉Աշիկ Անդրեյանը (60 կգ) Լեհաստանում դարձել է ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Կիսաեզրափակիչում մեր մարզիկը հաղթել է սլովակ Յոզեֆ Տոմանեկին, իսկ մինչ այդ հաղթել էր Իտալիայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի մրցակիցներին։

@ArmeniaSputnik


🇷🇺🇩🇪 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Շոլցի հետ գերմանական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ

🔻Ռուսաստանի նախագահն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա և վերանան հակամարտության բուն պատճառները։

🔻Պուտինը հիշեցրել է, որ ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի երկար տարիների ագրեսիվ քաղաքականության ուղղակի արդյունքն է, իսկ Մոսկվան երբեք չի հրաժարվել և բաց է Կիևի կողմից ընդհատված բանակցությունների վերսկսման համար։

🔻Ռուսաստանը միշտ կատարել է իր պայմանագրային և պայմանագրային պարտավորությունները էներգետիկ ոլորտում և պատրաստ է փոխշահավետ համագործակցության, եթե գերմանական կողմից հետաքրքրություն լինի դրանում։

@ArmeniaSputnik


Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատախազությունից։

Նրան ավելի վաղ ձերբակալել էին «Զվաթրնոց» օդանավակայանում։ Նա մեղադրվում է «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Նույն մեղադրանքով ձերբակալման որոշում է կայացվել նաև նրա հոր` Սամվել Բալասանյանի նկատմա,բ։ Վերջինս գտնվում է արտերկրում։

@ArmeniaSputnik


Ճգնաժամային սցենարները չեն նպաստում ներդրումների հոսքին․ ՌԴ ԱԳՆ-ն ՝ Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի հակառակորդների կազմակերպած ցույցերի մասին

Ռուսաստանը մտահոգված է Սուխումի իրադարձություններով և հույս ունի, որ ճգնաժամը կլուծվի քաղաքական մեթոդներով, հայտարարել է Մարիա Զախարովան:

Նրա խոսքով ՝ ընդդիմությունը, ցավոք, հնարավոր չի համարել քաղաքակիրթ երկխոսության միջոցով կարգավորել տարաձայնությունները երկրի օրինական իշխանության հետ և դուրս է եկել իրավական դաշտից՝ հրահրելով հակամարտության էսկալացիա:

@ArmeniaSputnik


Ռուսաստանը շահագրգռված է Հայաստան գյուղմթերքի արտահանման ծավալների մեծացմամբ. ՌԴ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայություն

Նախարար Օքսանա Լուտի խոսքով՝ կարելի է արտահանել ցորեն, հրուշակեղեն, արևածաղկի ձեթ, մարգարին, եգիպտացորեն, շաքար և մի շարք այլ ապրանքներ։ Ռուսաստանը պատրաստ է մեծացնել սերմերի, անասնաբուժական դեղամիջոցների և պատվաստանյութերի մատակարարումները։

@ArmeniaSputnik


Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում

📎Մեսրոպյանը նախկինում զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը, եղել է ՀԾԿՀ անդամ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ՔՊ–ն։

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Stop Greenwashing Genocide!» խորագրով Ադրբեջանի քաղաքականության դեմ բողոքի ակցիա իրականացնողները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարներին։

Նրանք խնդրեցին Անտոնիո Գուտերեշին փոխանցել, որ կցանկանային, որ նա գնար Արցախ և փորձեր ճշտել` ինչու այլևս հայեր չեն ապրում այնտեղ։ Նաև կխնդրեին, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն այցելեր Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։

@ArmeniaSputnik


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է «Stop Greenwashing Genocide!» խորագրով, որին մասնակցում է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նա հրաժարվել է մասնակցել COP29-ին, քանի որ այն կայանում է Բաքվում։

Ակցիան COP 29-ը բռնապետական և նավթային պետության ներսում իրականացնելու դեմ է, Ադրբեջանում, որը նաև իրականացրել է էթնիկ զտումներ ու ցեղասպանություն Արցախի բնակիչների նկատմամբ։

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Ոնց է լինում, որ ձեր և Էրդողանի ու Ալիևի թիրախները միշտ նույնն են լինում. Քրիստինե Վարդանյանը` ՔՊ–ին

Ընդդիմադիր պատգամավորն ԱԺ–ում ներկայացրեց իշխանության 3 թիրախները։

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Ցուցարարները ուժով ներխուժել Աբխազիայի խորհրդարանի շենք՝ կոտրելով ճաղավանդակները, հայտնում է Sputnik Աբխազիան։

Մինչդեռ Աբխազիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ փաստաթուղթ է պատրաստում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու մասին։

@ArmeniaSputnik


Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանն ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։

@ArmeniaSputnik


Համաշխարհային մաքսային կազմակերպությունը կօգնի լավագույն փորձը ներմուծել ԵԱՏՄ երկրների մաքսային վարչարարություն

Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՏՀ-ի և Համաշխարհային մաքսային կազմակերպության ներկայացուցիչների միջև Ռիո դե Ժանեյրոյում տեխնոլոգիական համաժողովի շրջանակներում:

@ArmeniaSputnik


ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացման հարցեր են Երևանում քննարկել Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտին։

Խոսվել է նաև պարենային անվտանգության ապահովման, տոհմային անասնաբուծության զարգացման, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը վերաբերող հարցերի մասին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցությունը։

@ArmeniaSputnik

20 ta oxirgi post ko‘rsatilgan.