Tatev Hayrapetyan


Гео и язык канала: не указан, не указан
Категория: не указана


Похожие каналы

Гео и язык канала
не указан, не указан
Категория
не указана
Статистика
Фильтр публикаций


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Ասում է` ախպեր, խի ես կռվում, հենա Երևանում մեկը միլիոններ է դրել։ Ախր նա է դեբիլ, հո ես էլ չե՞մ դեբիլ...


Ադրբեջանական բանակի ևս երկու զինծառայողներ հեռացվել են բանակային շարքերից ծառայության ընթացքում սմարթֆոններից օգտվելու և ֆոտո, վիդեո նյութեր տարածելու համար։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։
Նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանում ինտենստիվ պայքարում են նման երևույթների դեմ։ Դրան զուգահեռ, վերջերս ոստիկանություն էին կանչվել և նույնիսկ ձերբակալվել այն քաղաքացիները, որոնք այլընտրանքային տեղեկատվություն էին տարածում բանակի մասին։ Այս գործողություններն ամբողջությամբ բխում են Ադրբեջանի` նոր հնարավոր էսկալացիայի գնալու և այդ համատեքստում տեղեկատվական առումով պատրաստ լինելու քաղաքականությունից։


Ադրբեջանական կողմը հայտնում է իր զոհերի մասին, բնականաբար` նշելով 《դժբախտ պատահարները》։ Անգամ ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքներ են հստակ գրում, որ նրանք վերջին ագրեսիայի հետևանքով են զոհվել։ Ցավոք, մարդկային կյանքը որևէ արժեք չունի Բաքվի բռնապետի համար, ուստի նա շարունակելու է իր ռազմատենչ քաղաքականությունը, քանի դեռ արժանի հակահարված չի ստացել։


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորի պատասխանը մեր կեղծ խաղաղարար իշխանականներին. 《հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարեցնի Ղարաբաղում արյունալի անջատողականության աջակցությունը ։ Քանի դեռ դա չի արվում, մենք չպետք է ճանաչենք իրենց հանգիստ կյանքի իրավունքը։ Հակառակ դեպքում, նրանք ձգձգելու են բանակցությունները ևս 30 տարի։ Եթե Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ չվարի խաղաղության եւ բարիդրացիության քաղաքականություն, ապա էթնիկ հայերի կյանքն Ադրբեջանում անհնար կլինի։ Նրանք ոչ մի վայրկյան չպետք է մոռանան դա։  Ադրբեջանի նախագահը գիտի, թե ինչ պետք է անենք Ղարաբաղի նկատմամբ ինքնիշխանությունը վերականգնելու համար։  Իլհամ Ալիևը չի ցանկանում այդ խնդիրը թողնել ապագա սերունդներին։ Վաղը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ հարցը կրկին կքննարկվի》։


Մենք կամ պատրաստվում ենք, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու ենք ինքներս մեզ կամ ապավինում ենք այլ ուժերի, իսկ այդ ուժերը հարցերը կլուծեն այնպես, ինչպես իրենց է հարմար...

https://rusarminfo.ru/2022/08/04/azerbajdzhanoved-razlozhil-karty-baku-v-armyanskom-pasyanse-video/


Այս լարված իրավիճակում ադրբեջանական բանակը ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ուսումնամարզական թռիչքներ է իրականացնում, այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մանրամասները`
https://apa.az/ru/armiya/boevye-samolety-i-vertolety-azerbaidzanskoi-armii-provodyat-ucebno-trenirovocnye-polety-video-489448


Репост из: Infocom
❗️❗️Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

❗️ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:
📌 Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ: [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]


Ի պատասխան ՀՀ ԱԳՆ֊ի երեկվա հայտարարության Ադրբեջանի ԱԳՆ֊ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որտեղ ասված է

《Հիշեցնում ենք Հայաստանի ԱԳՆ-ին, որը մեղադրում է Ադրբեջանին 《ագրեսիվ գործունեության》մեջ, որ հենց Հայաստանն է մոտ 30 տարի օկուպացիայի տակ պահել հարևան պետության տարածքները, իսկ օկուպացիոն քաղաքականության դադարեցումից հետո մինչ օրս իր անօրինական զինված կազմավորումները դուրս չի բերել ադրբեջանական տարածքներից: Ադրբեջանն իր հերթին օրինական հիմքերով ապահովում է իր տարածքների անվտանգությունն ու ամբողջականությունը》։ Ամբողջական տեքստը 👇

https://apa.az/ru/vneshnyaya-politika/mid-krovavyi-incident-3-avgusta-rezultat-nevypolneniya-armeniei-svoix-obyazatelstv-489429


Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրավելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողություններ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ բարձունքի հանդեպ։

Սակայն արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է։

Արցախի կամ Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ գագաթը (2680 մ), ինչպես ցույց են տալիս եվրոպական «Sentinel-2A» արբանյակից արված լուսանկարները, մինչեւ օգոստոսի 3-ը եւս գտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։

https://hetq.am/hy/article/147071#.YutYm8KknTY.facebook


Репост из: Infocom
🇺🇸 Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներին:
📌 Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։
📌Լարվածության վերջին աճն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ [ԱՄՆ Պետդեպարտամենտ]


Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։
Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո՝ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։
Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, ծախված դիրքերից…
Վախենում եմ մեր խելքի չգալուց։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)։
Ամեն ինչ խառնվել է իրար, երրորդ դասարանի կրթությամբ որևէ դուրսպրծուկ մեկ ավտոմատով ու չորս դանակով կարող է ազգի ճակատագրի հետ կատակներ անել: Հրեշավոր կասկածն ու անհանդուրժողականությունը սրտներումս` վաղը ո՞նց ենք մեկմեկու թիկունք ապահովելու:
Սպարապետ Վազգեն Սարգսյան 


«Ես հույս ունեի, որ գոնե ՀՀ արտգործնախարարությունը կանխարգելիչ քայլեր կձեռնարկեր. օրինակ, կդիմեր միջնորդներին և այլ խաղացողներին՝ թույլ չտալով բանակցությունների իմիտացիա և լարում, սակայն դա չի արել, ինչը կարող էր Ադրբեջանի համար զսպիչ գործոն դառնալ՝ իր նպատակներին հասնելու համար։
Արդյունքում ստացվում է՝ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականության արդյունքում հայկական կողմի կորուստները միայն ու միայն ավելանում են։ Որքան ՀՀ իշխանությունը զիջում է, Ադրբեջանի համար ավելի հեշտ է դառնում հաղթանակ տանելը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում»։
Մանրամասները 👇

https://168.am/2022/08/03/1743085.html


Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ևս 《կասեցնելու են ահաբեկչությունն ու սադրանքները》։ Ըստ էության, արձանագրում են, որ շարունակելու են ագրեսիան Արցախի բնակչության դեմ։ Մանրամասները`

https://apa.az/ru/armiya/minoborony-vedutsya-inzenernye-raboty-po-sooruzeniyu-novyx-pozicii-i-prokladke-putei-obespeceniya-na-vygodnyx-rubezax-489396


Մի քանի օրվա համառ լռությունից հետո ՀՀ ԱԳՆ֊ն որոշեց հանդես գալ հայտարարությամբ, որի բովանդակությունը 👇

🇦🇲🇷🇺🇦🇿 Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։
📝 Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար: Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա։ [ՀՀ ԱԳՆ]

Հ.Գ հուսանք հայտարարության տեքստին կհաջորդեն գործնական քայլեր...


Այս պահին Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ ինտենսիվ տեղեկատվական պայքար է մղում։ Քանի որ այդ առումով մեր հանրությունը խոցելի է, հորդորում եմ չտրվել քարոզչությանը։ Որքան էլ դժվար լինի 2020֊ից հետո հավատալ պաշտոնական հաղորդագրություններին, միևնույն է պետք է սպասել Արցախից պաշտոնական հրապարակումներին, իրավիճակի մասին ստելու իմաստ չկա, քանի որ դա վաղ թե ուշ պարզ է դառնալու։ Միշտ հիշենք Սպարապետի հայտնի խոսքերը 《թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավը, քո հիմարությունը...》։


Ադրբեջանական քարոզչական հրապարակումները պարզ տեքստով փաստում են, որ Ադրբեջանը գնացել է նպատակադրված էսկալացիայի Արցախի տարածքում։ Ցավոք, մեզ մոտ որոշում կայացնողները այդպես էլ չեն ցանկանում
հասկացալ, որ միակողմանի խաղաղություն չի կառուցվում, իսկ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսին է դառնալու։


Репост из: Infocom
❗️❗️Օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ. վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
📌Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]


Իմ կարծիքով, Ադրբեջանը հետապնդում է և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ ծրագրեր: Երկարաժամկետ առումով սողացող պատերազմի տրամաբանության համատեքստում իրականացվող քաղաքականության նպատակն այն է, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում մարդիկ չապրեն, լքեն երկիրը, ինչը էականորեն կհեշտացնի Ադրբեջանի տարածքային հավակնությունների իրագործումը: Կարճաժամկետ առումով երկու հիմնական խնդիր ունեն դրված սեղանին, նախ հարկադրել հայկական կողմին գնալ բացառապես իրենց պայմաններով «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, ինչը ենթադրում է ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչում որպես Ադրբեջանի մաս: Դրանից հետո արդեն արցախահայության ֆիզիկական գոյությունը դրվում է հարցականի տակ: Որքան էլ ապավինենք ռուս խաղաղապահների ներկայությանը, միևնույն է, պետք է կարողանանք ինքնապաշպանություն ապահովել: Եթե երեկվա ադրբեջանական ագրեսիան չհանդիպեր Արցախի ՊԲ–ի հակազդեցությանը, ապա հետևանքները կարող էին շատ ավելի ցավալի լինել:

Ամբողջական հոդվածը  

https://www.aravot.am/2022/08/02/1283441/


Репост из: Infocom
👩‍⚖️ Հայաստանը ՄԻԵԴ նոր միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի:

📌 Այն վերաբերում է 2022 թ․-ին Արցախի Խրամորթ և Փարուխ գյուղերի ուղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ԶՈւ կողմից խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին։ [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]


Իշխանական պատգամավորները ՀՀ քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնելու ժամանակ կարող են հպարտանալ, որ կարևոր ծառայություններ են մատուցել ադրբեջանական քարոզչամաքենային։ Այն ժամանակ, երբ ՀՀ֊ի ու Արցախի դեմ նոր էսկալացիայի վտանգ է կախված, նրանք նպատակային կերպով արժեզրկում են պայքարը, սեփական պետությունն ու արժանապատվությունը պաշտպանելու կամքը։ Նրանք քողարկում են, որ Ադրբեջանում պետական մակարդակով ատելություն է քարոզվում հայի նկատմամբ, կոծկում Ադրբեջանի ռազմատենչությունը և առաջարկում չպայքարել սեփական կյանքի իրավունքի համար, այլ հանձնվել Բաքվի բռնապետի կամքին։ Սա է փաստորեն իշխող ուժի առաջարկած խաղաղությունը...

Показано 20 последних публикаций.

81

подписчиков
Статистика канала