Makaryan News


Гео и язык канала: не указан, не указан
Категория: не указана


Բարի գալուստ իմ Տելեգրամ ալիք: Ասյտեղ դուք կծանոթանան իմ գրառումներին և օրվա նորություններին

Связанные каналы  |  Похожие каналы

Гео и язык канала
не указан, не указан
Категория
не указана
Статистика
Фильтр публикаций


Ինչ ամոթ ա բայց, ուր ենք հասել, որ պատասխանատու նախարարին առանց ամաչելու հարցնում ենք (օրինակ՝ ես), թե Արցախը, որ հանձնեք, ու էդքան մարդ գա Հայաստան, ո՞նց եք տեղավորելու էդ 120 հազար հոգուն։ Ու իրենք էլ՝ դարձյալ անամոթաբար, պատասխանում են, թե դեռ հստակ չգիտենք՝ ինչ ենք անելու, բայց թող գան՝ մի բան կմտածենք։ Այսինքն՝ դեռ լրիվ չենք հանձնել Արցախը, հենց հանձնենք՝ կմտածենք։ Ամոթ մեզ!!!

https://hayastan.news/am/post/7783?fbclid=IwAR2YrPQ-He-G-9w7Uf6KQSLpLxgU0JTAxgpPIFHDV-h90mTylWfc8Mb4z2E


Հայկոյի հայտնվելով գուցե տուժելու է Ավինյանը, որովհետև իրենք դրան հաստատ չէին սպասում, բայց ոչ ոք հաստատ չի շահելու, որովհետև Հայկոն մյուսների պլաններն էլ է խառնել սրանով: Ընդ որում, ես ոնց հասկանում եմ Հայկոն զուտ վրեժից ու «աբիժնիկությունից» դրդված է մասնակցում էս ընտրություններին:

Փոխարենը իրապես շահելու են կամ արդեն շահել են նրանք,ովքեր ցանկացել, բայց այդպես էլ չեն առաջադրվել: Բոլոր նրանք, որոնք գոնե մեկ անգամ մտքների ծայրով անցկացրել են մասնակցել այս ընտրություններին ինչ-ինչ ակնկալիքներ աչքի տակ ունենալով, ու էսօր տարբեր պատճառներով չեն մասնակցում, իրենք արդեն շահած են: Ընդդիմադիր ուժերից ով էլ մասնակցեր էսօր քաղաքապետի ընտրություններին անունը դնելով թեկուզ հանուն Արցախի, իրենք ակամա մտնելու էին նախկին ու ներկա ՔՊ-ականների բեմադրած պայքարի և ոմանց կողմից համալրվող կլոունադայի մեջ ու վերջում ձեռնունայն էին դուրս գալու: Իրենք շանս կունենային, եթե միավորվեին ու մեկ միասնական և ուժեղ թեկնածուով հանդես գային: Բայց դա մեր ընդդիմության պարագայում բացառվում է: Իսկ էս իրավիճակում մասնակցելու միակ «օգուտը» լինելու էր իրենց ունեցած կամ չունեցած ռեյտինգի հերթական չափաբաժնի կորուստը:

PS.Ի դեպ, մի քիչ որ ուշադիր հետևեք մամուլի հրապարակումներին, կնկատեք, որ մամուլը ընդդիմադիր, չըննդդիմադիր կամ բացահայտ իշխանական, արդեն իսկ լծվել է Հայկոյի դեմ արշավին «միամտաբար» սատարելով Ավինյանին, այդ թվում «պատահական հարցումներ» անցկացնելով կամ դրանց մասին թվեր հրապարակելով:


Իսկ ԱԺ-ի դասղեկ ընկեր Սիմոնյանը էսօր Գյումրիում «Պատիվ ունեմ»-ից ու բժշկի թղթով վերջին մի տարին ԱԺ-ի նիստերից թռած Իշխան Զաքարյանին չտեսա՞վ: Իսկ որ տեսավ, չհարցրե՞ց, թե ինչու դասի չես գալիս, տղա ջան, կարո՞ղ ա գիտես ընդդիմությունից պոկվելը քո համար ինդուլգենցիա էր, էդ բժշկի թուղթն էլ ցմահ նարուշիլովկա, որ տարին կլոր նիստի չգաս, բացակա ստանաս, ու ես ամեն անգամ փրկեմ քո «անկախ-ընդդիմադիր» քամակը:

Կարար նաև հարցներ էդ բժշկի թղթով նիստերից ազատվում ես, որ գնաս համահայկական խաղե՞ր կազմակերպես: Բա, եթե տենց խառն ես, մանդատդ դիր, գնա քո համար խաղեր կազմակերպիր: Սխա՞լ եմ ասում, ընկեր դասղեկ:

Մի հարց էլ կարելի էր տալ արդեն ընկեր Սիմոնյանին ու ոչ այդքան ընկեր Իշխանին, թե էդ ո՞նց ա, որ էս տարի համահայկական խաղերը Արցախում չեն անցնում կամ Արցախից մարդիկ չեն մասնակցում: Հո բան չի՞ եղել, կարո՞ղ ա հանձնել-մանձնել եք դրա համար, թե՞ Արցախը ձեզ համար էլ համահայկականի մեջ չի մտնում։


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Ազգային ժողովում շինարարական եռուզեռ է, վերանորոգում են ՔՊ-ականների աշխատասենյակները: Այս դեպքում կոնկրետ Հերիքնազ Տիգրանյանի սենյակն են քանդել, մեջի եղած-չեղածը լցրել դուրս, որ ներսը պատերն ու հատակը նորոգեն` դե, շատ էր հնացել, էդ հին պատերի մեջ չէր ստացվում ազգի հոգսերով զբաղվել, Արցախը հանձնելու գործընթացը «կանխել», պետք է անպայման նորոգված լինի, որ ստացվի: :)


Այ այս մեքենայով են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այսօր բերել Ազգային ժողով ու շենք մտցրել ետնամուտքով, լրագրողներից աչքից թաքուն:

Արդյոք նա Lada Priora-ի էր արժանի :)


Խոշոր վթար` Երևան-Սևան մայրուղում


Փաստորեն Նիկոլի օրոք դատախազ աշխատած Արթուր Դավթյանին ընդամենը պաշտոնից զրկվել էր պետք, որ հասկանար Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երբ Նիկոլին էր ծառայում, էդ ժամանակ ոչ մի հանցակազմ, դավաճանությանը մոտ որևէ բան չէր տեսնում, թե՞ պաշտոնն ու գալստուկն էին խանգարում, որ տեսներ իր շեֆը Արցախը ճանաչել ու ճանաչում է Ադրբեջանի կազմում : Հիմա էլ կարճաթև մայկով եկել կանգնել է հրապարակում ու ասում է Արցախը պետք է փրկել: Բա ո՞ւր էիր էսքան ժամանակ, էս ե՞րբ նոր եկար, երբ քեզ դատախազի պաշտոնին պահողը Արցախը դեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնել ու Հայաստանի սուվերեն տարածքներն էլ դրանից հետո էր հանձնում Ադրբեջանին: Հիմա եկել արդեն հանձնված ու կործանման եզրին հասցված Արցախի հաշվին ուզում ես մաքրվես, մեղքերդ քավես, վաղը գուցե նաև սրբադասվես: Երեք տարի ոչինչ չարեցիր, մի ձևական քրեական գործ գոնե հարուցեիր, թեկուզ հետո կարճվեր, որ էսօր գոնե խոսելու տեղ ունենայիր, ասեիր ես ինձնից հասանելիքն արել եմ, էն Աբազը, Արգիշտը կամ քեզնից հետո տիկին դատախազը փոզմիշ արեցին: Հիմա եկել մեզ էշի տեղ ես դնում, որ ի՞նչ լինի: Կարո՞ղ ա մի նստացույց էլ դու սկսես, գանք լուսաբանենք:

Ի դեպ, դու Արցախո՞ւմ չէիր, ոնց որ թե գնացել էիր պետնախարարի պաշտոն ստանալու: Չստացվե՞ց: Ամոթ չլինի հարցնելը` բա ո՞նց հետ եկար: Կարո՞ղ ա Արայիկի աղջիկների հետ նույն «մարշրուտկով» ես հետ եկել:


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Վրան մի բան գցեք` չշոգի :)


Հատուկ փոխքաղաքապետ Ավինյանի համար: Սանիտեքի թվերը հետ են եկել:
Ու սա դեռ միայն Ավան վարչական շրջանի բակերում:

Տենց լավ չի, միանգամից Ավանն էլ հանձնեք, որ սանմաքրման պրոբլեմից էլ ազատվեք:


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստանը նաև նախագահ ունի, որին մարդա մեկը կաբինետից ժամանակավորապես հանել, ինքն է տեղը նստել, որովհետև կառավարության իր կաբինետը որոշել են վերանորոգել: Էսօր էդ նախագահի համար ճանապարհ էին փակել, անգամ հետիոտներին թույլ չէին տալիս փողոցն անցնել, որ անհասկանալի գործառույթներով օժտված ու դրա համար բյուջեից առատորեն վարձատրվող մեծարգո նախագահն անխոչընդոտ անցներ ու մտներ կառավարություն:


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Վարդգես Գասպարին կառավարության նիստը լսելու համար եկել պառկել է կառավարության դիմաց, որովհետև, ասում են, էդպես ավելի լավ է լսվում:

Հ.Գ. Վրեն մի բան գցեք` չմրսի :)


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Պարեկ կա` եկել է շալակը վարորդների,

Վարորդ կա` պարեկին է շալակած տանում: :)


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Բարի ծառայություն, տղերք ջան


Մանրամասներ 2018-ի ապրիլի 22-ին կառավարական ամառանոցում տեղի ունեցավ փակ քննարկումից:

-Հարգելի գործընկերներ, այդ թվում հարգարժան օդիոզներ, մենք հասել ենք մի կետի, որ իշխանությունը ես պետք է զիջեմ կամ մեզնից մեկին, օրինակ Կարեն Կարապետյանին, կամ էն գժին: Դուք, հատկապես օդիոզներդ, պատրա՞ստ եք այսուհետ Կարենին ընդունել որպես ձեր շեֆ ու նրան պրիզնատ գալ իմ փոխարեն դրանից բխող բոլոր ֆինանսատնտեսական և մոնոպոլ հետևանքներով:

-Շեֆ ջան, մենք քեզնից բացի ուրիշ ոչ մեկի չունենք պրիզնատ գալու:

-Դե, եթե Կարենին չեք ուզում, ուրեմն պիտի էն մյուսին տանք իշխանությունը, դուք պատրա՞ստ եք գնալ նրա օգտին քվեարկել, որ նա դառնա մեր վարչապետն ու ձեր նոր շեֆը:

-Շեֆ ջան, նա մեզ ո՞նց կարա շեֆ լինի, համաձայն ենք բեր էդ հարիֆին տանք, հետո դրան ոնց ուզենք մենք ռուլիտ կանենք, մի տարի հետո էլ մենք մեր ձևերով նրան գծերից կգցեք ու էլի հետ կվերցնենք իշխանությունը: Նա ո՞նց կարա վարչապետ աշխատի, կտենաս մի տարի հետո սաղ պռավալ կտա, ու էլի վլաստը մեր ձեռը կանցնի:

-Վիլհելմիչ, տեսնում ես թիմը դեմ է քեզ, բայց ես, անկախ ամեն ինչից, կարող եմ քեզ փոխանցել իշխանությունը, բայց իմացիր, որ հողերը պիտի հանձնես: Դու պատրա՞ստ ես դրան:

-Իհարկե, ոչ, էս երկրի դավաճանը ուզում եք ե՞ս լինեմ: Ձեր մեջ ուրիշ դավաճան չկա՞, թե՞ ուզում եք ամեն ինչ իմ վզին թողնել:

-Տես, այս պատասխանատու պահին դու հրաժարվում ես ստանձնել իշխանությունը, ուստի ես ստիպված եմ թույլ տալ, որ այն վերցնի մեկ ուրիշը: Հետո չասես ես քեզ իշխանություն չեմ տվել:

Ահա այս խոսակցությունից հետո մարդա մեկը, որ այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարում էր, թե «Մտքովս անցել ա, որ իշխանությունը մեզ տվեցին, որովհետև հողերը հանձնելու ժամանակն էր», գնաց ու «մեկ տարի ժամկետով» ստանձնեց Հայաստանի ղեկը: Ու հինգ տարի է` էդ մի տարին չի լրանում:


Ողբերգությունն այն չէ, որ պատերազմի ու պարտության թիվ մեկ մեղավորը, պատասխանատուն և, եթե կուզեք, դավաճանը բոլորին մեղադրում է ամեն ինչի մեջ, բացօ իրենից: Ողբերգությունն ու զավեշտը այն կլինի, երբ վերջում ինքը ճիշտ դուրս գա: Իսկ քանի դեռ նրա դեմն առնող չկա, շուտով կպարզվի, որ ինքը ճիշտ էր, մյուս բոլորը` սխալ ու մեղավոր: Դրանից հետո լրիվ իրական կդառնա նաև Հանրապետության Հրապարակում նրա հերոսական կերպարով արձանի տեղադրման հանդիսավոր արարողությանը հայ հանրության մասնակցությունը:

Չի բացառվում, որ այդ արարողությանը քաղաքավարական այցով մասնակցեն նաև այն գեներալների կանայք, որոնց ամուսինների գրպաններն այսօր ուղիղ եթերում լցվում են մի շարք հանցավոր մեղադրանքներով:


Ավտոբուսը էսօր հարվածել ԱԱԾ շենքի դիմաց երկրորդ շարքում կայանած Mercedes-ին, որովեհտը, ըստ ավտոբուսի վարորդի, քաշել են դեմը, ինքն էլ խփել ա: Mercedes-ն էլ, պարզվեց, ԱԱԾ աշխատողի տղա է, ու եկան ԱԱԾ-ականներով, սկսեցին ճիշտ ու սխալ որոշել: Ու էդ ընթացքում հասկացան, որ իրենց ընկերոջ ավտոյի վրա օպերատիվ համար ա դրած, պետք է մինչև պարեկների գալը փոխեն, իր իսկական համարները դնեն: Ես էլ ասում եմ` ինչ հույսով են տենց արխային երկրորդ շարքում կայանում, «օպերատիվ անհրաժեշտությունից» ելնելով, ավելի պարզ ասած` որպեսզի չտուգանվեն: :)


ՔՊ-ն էսօր կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության նախագծերին, որոնց ձեռնպահ քվեարկեֆ «Պատիվ ունեմ»-ը։ Պատվախնդիրները այդպիսով ուզում են ցույց տալ, թե իրենք դեմ են այն ամենին, ինչին կողմ է ՔՊ-ն, բայց քանի որ իրենց կոնկուրենտ օֆիսի ներկայացրած նախագիծն էր, իրենք «բարեկամաբար» ձեռնպահ կքվեարկեն։

Բայց Պատիվենք, ավելի շուտ՝ էդ ֆրակցիայի ՀՀԿ-ական անդամները մոռացել են, թե ժամանակին իրենք ոնց էին թաքուն-թաքուն սպասարկում ՔՊ-ի օրակարգը փակ քվեարկության ժամանակ, որին, ի դեպ, «Հայաստան» դաշինքը չէր մասնակցել։

Խոսքը ՔՊ-ի առաջադրած ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանի օգտին քվեարկելու մասին է: ՀՀԿ-ականնները փակ-գաղտնի քվեարկության ժամանակ կողմ էին ավերակել ՔՊ-ի առաջադրած թեկնածուին, որովհետև վերջինս Սերժ Սարգսյանի կադրն էր ու նրա օրոք էր նշանակվել Քննչական կոմիտեի նախագահ, ու իշխանափոխությունից հետո, ասում են, իրեն «ճիշտ է պահել» Ազատիչի հանդեպ: Դե, Ազատիչն էլ հրահանգել էր իր ֆրակցիայի անդամներին` լավության տակից դուրս գալ, քանի առիթ է: Արդյունքում իրեն ռադիկալ դիրքերում տեղավորած ՀՀԿ-ն ստիպված եղավ կողմ քվեարկել երկիրը կործանողների առաջադրած թեկնածուին:

Ասածս ինչ է, բոլորդ էլ «սուրբ» եք, տղաներ, երբեմն ավելի «սուրբ», քան մյուս «սրբերը»: :)


Էս բաց դիտահորը` լյուկը, Ավինյանի ղեկավարած քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում է` Մյասնիկյան փողոցում, Բելաջիո ռեստորանի դիմաց: Ու հաստատ էսօր չի բացվել, շաբաթներով էս վիճակն է: Հիմա որ մեկը մեքենայով ընկնի էս լյուկն ու ջարդուփշուր լինի, ո՞ւմ վրա պիտի մուննաթ գա կամ ումի՞ց պիտի փոխհատուցում ուզի, հը՞, պարոն Ավինյան:


Ավինյանը բողոքում ա, որ երեք շաբաթ է խոսում է փոսերից, Աջափնյակի մետրո պիտի կառուցեն (յանի), բայց մի ամիս ա քաղաքի փոսերը չեն կարողանում լցնել: Ու նենց անմեղ դեմքով ա մուննաթ գալիս էն կլոր դեմքով ու պարոն քաղաքապետ ասելու առոգանությամբ իրեն «պարոն Ավինյան» ասող վարչության պետի վրա, ոնց որ էս քաղաքի դե ֆակտո քաղաքապետը ես եմ կամ էդ ակնոցով ու թրաշով պոնչո տղեն ա, ոչ թե ինքը:

Ու ճիշտ ա ասում, մի ամիս ա քաղաքի փոսերը չեք կարողանում լցնել, բա քաղաքը ո՞նց եք կառավարելու, էլ չեմ ասում Աջափնյակի մետրո, խցանումների վերացում, եսիմ ինչ.... Դուք երեք տարի է` Մյասնիկյանը քանդել ու չեք սարքում, տո սկի գծանշումները չեք սկսում, որ մի երկու տարուց գոնե ավարտեք, հիմա եկել ո՞ւմ վրա եք տենց համարյա պաթետիկ դեմքով մուննաթ գալիս:


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Հետաքրքիր է Աշոտի՞կն էր էս դատական կարգադրիչին ցուցումներ տալիս, թե՞ մայորի ուսադիրներով կարգադրիչը իր շեֆի շեֆի շեֆի որդուն: Նախորդ նիստին էլ դատախազի հետ էին սենց ոտ ու ձեռով զրուցում:

Показано 20 последних публикаций.

349

подписчиков
Статистика канала